February 21

Փորց մոմերով

Անհրաժեշտ իրեր-երկու մոմ,մեկը երկար մյուսը կարճ,ապակե բանկա և լուցկի:

Վերցրեցինք երկու մոմերը,վառեցինք և փակեցինք բանկայով:Այնուհետև պահեցինք ժամանակացույցը:Այն մոմը որը երկար էր հանգեց 40 -41վայրկյանում,իսկ այն մոմը ,որը կարճ էր հանցեց 51-52 վայրկյանում:

Եզրակացություն

Այն մոմը,որը երկար էր ավելի շուտ հանգեց,որովհետև վերևում ավելի շուտ է վերջանում թթվածինը,քան ներգևում:Այսինքն ,մոմերը հանգչում են,քանի որ բանկայի տակ վերջանում է թթվածինը:

February 21

Ճահիճներ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
    Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
    Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
    Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

    Դրական նշանակությունը

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Բացասական նշանակություն

Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ:

February 21

Ռուբինյան արքայատոհմ

11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը:

Ռուբինյան իշխաններն այնտեղ հիմնադրեցին Կիլիկան թագավորությունը: Ռուբինյան իշխանները կործանված Բագրատունիների թագավորության օրոք իշխանի տիտղոս էին ունեցել, և, տեղափոխվելով Կիլիկիա, հիմնեցին նոր թագավորությունը:

Ռուբինյանների արքայատոհմի հիմնադիրը Ռուբեն 1-ին իշխանն էր: Նրան հաջորդեց Կոստանդին 1-ը (1095-1100), Թորոս 1-ը (1100-1129) և Լևոն 1-ը (1129-1137): Այդ տարիներին Կիլիկիան Հայաստանը մեծ զարգացում ապրեց:

Որպես թագավոր օծված առաջին Կիլիկիան արքան  դարձավ Լևոն 2-րդը: Վերջինս արու զավակ չուներ, և այդ պատճառով նրա գահը ժառանգեց դուստրը՝ Զաբելը, ինչից հետո գահն անցավ Հեթումյաններին:

February 21

Հ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Առաջադրանքներ

  1. Տեքստից գտեք իրար հականիշ երկու զույգ բառեր։
    Բարի-չար
    իմաստուն-անգետ
  2. Դեղինով  նշված բառերի համար գրեք հականիշներ։
    Ծերերը- երիտասարդները
    աղքատ- հարուստ
    լիքը- քիչ
    վեճը- համերաշխ
    բերրի- անպտուղ
    ճշմարիտ-սուտ
    իմաստուններին-անխելքներ
  3. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներով նոր բառեր կազմեք։
    Հողագործ-հող+ ա+ գործ , հողամաս,գործատու
    հողատիրոջ-հող+ ա +տեր/ոջ/ ,հողատարածք,անտեր
    թագավորի-թագ+ ավորի , թագուհի
    անգետ-ան+ գետ, տգետ
    բացատրություն-բաց+ ա +տուր+ ություն , բացօթյա,տուրուդմփոց
    ազնվություն-ազնիվ+ ություն ,ազնվական
  4. Ի՞նչ է սովորեցնում մեզ հեքիաթը։
    Այս հեքիաթը մեզ սովորեցնում է,միշտ լինել արդար և ուրիշի ունեցածի վրա աչք չդնել:
  5. Հեքիաթի ասելիքին համապատասխան մտածեք փոքր պատմություն, որն առանձին նյութով դրեք և հղումով բերեք առաջադրանքների մեջ դրեք։

    https://alisakhudoyan.edublogs.org/2023/02/21/%d5%b8%d5%bd%d5%af%d5%b5%d5%a1-%d5%b7%d5%b2%d5%a9%d5%a1%d5%b6/
  6. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։

    Հողատերն ու նրա հարևանը,արդար,ազնիվ միամիտ մարդիկ էին:Երկուսն էլ շատ բարի կամեցող մարդ էին,իսկ թագավորը ագահ էր ,չար , անազնիվ էր և աչքը ուրիշի ունեցվածքն էր:Նա շատ անկուշտ էր:
  7. Հեքիաթը բաժանեք մասերի և վերնագրեք մասերը։

    Ազնիվ հարևանը

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։

— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը։-Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։


Ագահ թագավորը

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։

Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․

Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեգ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մարդիկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թագավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Վեր է կենում, մին էլ գնում։

Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։

Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։



Իմաստունները

Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

February 21

Ոսկյա շղթան

Լինում է չի լինում երկու գյուղացի հարևաններ են լինում:Նրանք զբաղվում են հողագործությամբ:
Մի օր ստացվում է այնպես ,որ հարևաններից մեկը աշխատանք է գտնում քաղաքում և այլևս ժամանակ չի ունենում զբաղվել հողագործությաբ և հողը վարձակալության է տալիս իր հարևանին:
Գարնանը հողը փորելիս հարևանը մի ոսկյա շղթա է գտնում:Վերցնում է և գնում հողատիրոջ տուն:
-Սա քո շղթան է,քո հողից եմ գտել վերցրո՛ւ.-ասում է հարևանը:
-Ո՛չ դա իմը չէ քոնն է,ես հողը քեզ եմ տվել վարձակալության,ուրեմն այն քոնն է.-ասում է հողատերը:
Սկսում են շղթայի պատճառով վիճել:
Վիճում են վիճում և դուրս են գալիս փողոց:Նրանց է մոտենում մի մուրացկան ,որը փող էր մուրում:Հարևանները նայում են իրար երես ,ժպտում են միմիանց և որոշում են ոսկյա շղթան նվիրել մուրցկանին:Նրանք գտնում են ,որ այդպես ավելի ճիշտ կլինի,համ նրանք չեն վիճի,համ էլ մուրացկանին շղթան ավելի էր պետք:

February 21

Լեզվական աշխատանք

Գրել 7-ական բառ, որոնք կսկսվն Օ-ով և Է-ով:
Օդ,օր,օրինակ,Օրի,օդապարիկ,օդաչու,օգուտ:
Էկրան,Էջմիածին,Էլինա,Էրիկ,էություն,էջ,էներգիա:

Գրել 7 ական բառ, որոնց բառամիջում լսվող Օ-ն կգրվի Օ, լսվող Է-ն կգրվի Ե։
Շտապօգնություն,անօգուտ,անօթևան,նորօրյա ,բացօթյա,միջօրե,երկարօրյա :
Մեջք,երփներանգ,նորեկ,չենք,տասներկու,մեներգ,հնեաբան:

Գրել բառեր, որոնց սկզբում լսվում է Օ, բայց գրվումէ Ո և լսվում է Է, բայց գրվում է Ե։
Ով,ովքեր, եմ,ես,ենք,եք,են:

Ձեր գրած բառերից 10 հատ ընտրեք և յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն։
Էրիկը շատ լավ օդաչու էր:
Նրա վիճակը շատ էր վատացել և մենք ստիպված շտապօգնություն կանչեցինք:
Այգու ծաղիկները երփներանգ էին:
Էլինան այս տարի դառնում է տասներկու տարեկան:
Նա այնքան էր բարկացել, որ անոգուտ էր նրան ինչ որ բան բացատրել:
Լուիս Քերոլի Ալիսի Արկածները գիրքը ունի 127 էջ:
Տարին ունի 365 օր:
Էջմիածին քաղաքում վերանորոգվում է Ռիփսիմե եկեղեցին:
Այսոր երկարօրյա մնացող երեխաները գնացել էին ճամփորդության:
Ամռանը մենք դպրոցում օգտվում ենք բացօթյա լողավազանից:

February 21

Թվի բաժանելիության հայտանիշները

Առաջադրանքներ

1. 126, 805, 1238,30402, 100, 1269,45890,45650 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։
126, 30.402, 1269:

 2. 333, 124, 1071,8972,829,2398, 10207, 15692 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
333, 1071:

 3. 240, 100000, 1031, 1004, 20015, 28964,63984, 58962 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
240, 100.000, 28964 , 63984 , 58962:

 4. 1000, 3685, 4253, 2560, 78954, 45807, 4589, 45865, 4853210 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
1000, 3685, 2560,45865,45865,4853210:

5. 2362, 12059, 147560, 2564057, 125638, 15874, 15463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
2362, 12059, 14560, 125638, 15874:

 6. 100000, 2568, 15760, 154068, 1254000, 1468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։
100.000, 15760 , 1254.000:

7.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք մոգական քառակուսիներ, ինչպես նաև առաջարկեք նոր մաթեմատիկական հնարքներ և բաժանելիության նոր հայտանիշներ:

Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 26 հաստատունով  4×4 մոգական քառակուսի։


Լրացրու քառակուսի վանդակներն այնպես, որ ստանաս 3×3 մոգական քառակուսի։