Հունվար ամսվա մատեմատիկայի ֆլեշմոբ

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։
700-300=400
400:2=200
200+300=500

2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։
3+2+1=6


3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։ 
2+3=5


4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։
9ր.

5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։
10.


6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն: 
11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն: 
11:45ր-11:45ր=35ր

7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
7 երեխա:

8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:
85:18=4 (13մն)
4+1=5

9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։ 
23:6=3(5 մն)
3-ի

10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։
500-300=200
300-200=100
Իմ համար անենահեշտ խնդիրը եկրորդնա, իսկ ամենա դժվարը երորդը:Իսկ ամենահավեսը բոլորն են:

Խելոքն ու հիմարը

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։
    Բանեցնում-օգտագործում,աշխատեցնում
    ջոկ-առանձին
    մոզի-երկու տարեկան հորթ
    խարխուլ-հնությունից փչացած՝ քանդված
    գանգար-բողոք,դժգոհություն
  2. Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 
    խելոք-հիմար
    ներս-դուրս
    տանում-բերում
  3. Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։
    -Էդ իմ բանը չի- դա իմ գործը չի
    լեզուն կուլ տալ- չխոսել
    աչքերը չորս անել- ուշադիր լինել
  4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Խելոք եղբայրը շատ չար,անկուշտ ,ագահ մարդ էր:Նա բացի իրենից ոչմեկին չեր սիրում:Իր հարազատ եղբորը շահագործում էր,աշխատացնում և չարչարում:
    Անխելք եղբայրը շատ միամիտ էր,բարի և հավատում էր ու սիրում իր չար եղբորը:
  5. Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։
    Անխելքին ոչ մեկ չօգնեց,բոլորը ծիծաղում էին նրա վրա ,նույնիսկ իր հարազատ եղբայրը :
    Այդ էր պատճառը ,որ ոչ մեկ նրան չէին հավատում:
  6. Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։
    <<Չար և աչքածակ եղբայրը>>
  7. Հեքիաթի համար նկար նկարեք։

Հովհաննես Թումանյան. Ինքնակենսագրություն

1. Ո՞ր գրուղում է ծնվել Հովհանես Թումանյանը:
2. Ո՞վ է Հովհաննես Թումանյանի մայրը:
3.Ո՞ր թվականին է ծնվել Հովհաննես Թումանյանը :
4. Գյուղացինե՞րը ինչպես էին ասում Հովհաննես Թումանյանի մորը:
5. Ինչպի՞սի գրող է Հովհաննես Թումանյանը:
6. Հովհանե՞ս Թումանայանի, որ ստեղծագործությունն ես ամենից շա՜տ սիրում:
7.Որտե՞ղ է անցկացրել մանկությունը Հովհաննես Թումանյանը:

Ճամփորդություն դեպի Մարմարիկ

Այսօրվա մեր ճամփորդությունը դեպի ՝Կոտայքի մարզ ,գյուղ Մարմարիկ էր:Բայց մինչ Մարմարիկ հասնելը,մենք եղանք Հրազդան քաղաքում, եղանք Հրազդան գեսում,այն ամբողջությամբ սառած էր:Այնուհետև այցելեցինք Մաքրավանք,որը գտնվում է Մաքրավան գյուղում,որը այժմ Հրազդան քաղաքի թաղամասերից մեկն է: Այնտեղ մի փոքր ճաշեցինք և շարունակեցին ճանապարհը: Հասանք Մարմարիկ գյուղ:Տեսանք Մարմարիկ գետը:Սկզբում քայլեցինք դեպի սուրբ Հովհաննես եկեղեցի,որը կիսաքանդ էր:Այնտեղից հետո մեզ հյուրընկալեցին Մարմարիկի դպրոցականները և ուղեկցեցին դպրոց:Դպրոցում մեզ ցույց տվեցին իրենց գեղեցիկ աշխատանքները,որոնք պատրաստված էին տարբեր իրերից:Գազավորված հյութերի խցաններով պատրաստել էին գորգ, իսկ ոչխարի մորթուց ՝տարբեր գույնի թելեր:Այնտեղից երգելով գնացինք թոնրատուն:Տեսանք թե ինչպես են թխվում՝լավաշը,պուրի հացը և գաթան:Համտեսեցինք,շատ համեղ էին,այնուհետև գնացինք դպրոց և համտեսեցինք իրենց պատրաստած հարիսան,որը նույնպես շատ համեղ էր:Այնտեղ դպրոցում մենք երգեցինք,պարեցինք,խաղացինք տարբեր ազգագրական խաղեր և վերադարձանք տուն:Շատ գեղեցիկ,իրադարձություններով լի և հավես օր ունեցանք:Շատ շնորհակալ եմ ընկեր Սոնայից,ընկեր Շուշանից և ընկեր Սեդաից մեզ այսպիսի հրաշալի ճամթորդություն պարգևելու համար:

Image preview
Image preview
Image preview
Image preview
Image preview

Շափաթվա ամփոփում

Այս շաբաթ մենք շատ ենք պատրաստել տարբեր ծրագրեր։ Առաջինը ինչպես պատրաստել խաղեր, երկրորդը ինչպես պատրաստել անիմացիոն կինո։ Իսկ հետո մենք գնացինք բակ խաղեր խաղալու։ Հաջորդ օրը մենք գնացինք սահադաշտ։ Չորեքշաբթի օրը մեզ մոտ եկան քոլեջի երեխաներ և սովորեցրեցին օգտվել մի ծրագրով։ Այդ ծրագրով մենք կարող էինք անիմացիոն կինո սարգել, իսկ հետո մենք գրեցինք ընկեր Արմինեի ուղարկած նախագիծը։ Հետո ընկեր Սոնայի դասաժամներ։ Մենք խաղացինք թմերով հայրենագիտական խաղ, և գնացինք բակ խաղալու։

Օրապատում 23.01.2023

Մենք այսոր սովորեոլ ենք նոր ծրագրեր։Մենք սովորեցինք Visual Studio Code.Իսկ հետո նորից սովորեցինք ծրագիր։Այդ ծրագրի անունն է Pivot Animator v5։Ես շատ հավանեցի այդ ծրագիրը։Մենք հետո խաղացինք խաղեր։Իսկ տղաները գնացին ֆուդբոլ խաղալու։Մեր օրը շատ դուր եկավ։

Պատում ճամփորդության մասին

Այսօրը մենք մեր ջոկատով գնացել էինք ճամփորդության դեպի Աշտարակ: Այնտեղ մենք տեսանք այն դպրոցը,որտեղ սովորել է ընկեր Էլինան,ապա այցելեցինք Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի։Այնուհետև ոտքով քայլելով գնացինք Կարմրավոր եկեղեցի։ Եկեղեցու ներսում մենք երգեցին եկեղեցական երգեր։Եկեղեցու բակում մենք բոլորով նախաճաշեցինք և նկարվեցինք։Շարունակելով ճամփորդությունը ,մենք այցելեցինք Պերճ Պռոշյանի թանգարանը։Շատ հետաքրքիր էր այնտեղ։Այնուհետեվ մենք շարունակեցինք քայլքը և հասանք Ծիրանավոր եկեղեցի։Ծիրանավոր եկեղեցուց հետո քայլելով հասանք Սպիտակավոր եկեղեցի։Այնտեղ մենք ուսումնասիրեցինք տարածքը,ներս մտանք աղոթելու,իսկ հետո եկեղեցու բակում մի փոքր ճաշեցինք և քայլելով գնացինք Աշտարակ քաղաքի կենտրոն։Շատ գեղեցիկ քաղաք է Աշտարակը։Այնտեղից մենք նստեցին երթուղին և վերադարձանք դպրոց։

Image preview
Image preview
Image preview

Հրազդանի կամ Աղբյուրակի ջրամբար

Աղբյուրակի ջրամբարԱղփարայի ջրամբար, Հրազդանի ջրամբար, ջրամբար Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի վրա՝ համանուն քաղաքի տարածքում։ Շահագործման է հանձնվել 1953 թվականին։ Սնվում է Հրազդան և Մարմարիկ գետերից։ Աղբյուրակի ջրամբարը մտնում է Սևան-Հրազդան կասկադի մեջ. Պատվարը քարալիցքային է, երկարությունը՝ 117 մ, առավելագույն բարձրությունը՝ 14,5 մ։ Ձմռանը սառցակալում է։

Հրազդան քաղաք, Մաքրավանք

Մաքրավանք, վանական համալիր Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մաքրավան գյուղում (այժմ Հրազդան քաղաքի թաղամասերից մեկն է)։ Վանքի գլխավոր կառույցը 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է։ Եկեղեցին շրջապատված է բազմաթիվ խաչքարերով։ Հարավային կողմում գտնվում է միանավ եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են մնացել։ Վանքի արևելքում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է։

Այժմ վանական համալիրը բաղկացած է երեք հիմնական մասերից՝ Սբ. Ամենափրկիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիներից, գավթից ու օժանդակ շինություններից։

Մաքրավանքի վանական համալիրը օծել է Արշարունի կաթողիկոսը` 990 թվականին։ Սբ. Ամենափրկիչ եկեղեցին սրբատաշ քարից կառուցված միանավ կենտրոնագմբեթ կառույց է, խաչաձև հորինվածքով։ Մյուս եկեղեցին՝ Սբ. Կաթողիկեն , կառուցվել է XIII դարի առաջին տասնամյակում։ Այն նույնպես կենտրոնագմբեթ է և հատկապես աչքի է ընկնում զարդանախշ որմնաքանդակներով և արձանագրություններով։

Image preview


 Հրազդան գետՀրազդանի աջ վտակ՝ Մարմարիկ

Հրազդան գետ հոսում է Հայաստանի Արարատի և Կոտայքի մարզերով,Արաքսի ձախ վտակն է։

Image preview


Մարմարիկ գետ- Հրազդան գետի աջ վտակն է,սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջերից։Գտնվում է Կոտայքի մարզում։Ջրերն օգտագործում են ոռոգման և արդյունաբերական ձեռնարկությունների ջրամատակարարման նպատակներով։

Image preview

Մարմարիկ գյուղ


Մարմարիկ գյուղը գտնվում է Կոտայքի մարզում,մարզկենտրոնից կմ հյուսիս -արևմուտք, Մարմարիկ գետի միջին հոսանքի աջափնյակում։