Հարցազրույց Ընկերոջ հետ

Ողջույն ես Ալիսան եմ:
1. Քո ամենասիրած ճամփորդությունը որտեղ է:
2. Բարձրունք հաղթահարել ես դասարանով:
3.Դասարանով ճամփորդել ես Կոմիտասի թանգարան:
4. Արատես քանի անգամ ես եղել:
5.Քանի անգամ ես մասնակցել ճամփորդության:
6. Կա որևէ ճամփորդություն,որը քեզ վրա ավելի մեծ տպավորություն է թողել:
7. Որ ճամփորդությունն ես նախընտրում՝եռօրյա թե մեկօրյա:
8. Ճամփորդություն դեպի Աշտարակ,որ եկեղեցիներն ես հիշում:
9.Ընկեր Սոնայի հետ եղել ես Մարմարիկի ճամփորդությանը և ինչն է այնտեղ քեզ դուր եկել:
10. Ճամփորդել ես դեպի գեղասահքի դպրոց,որ ուսուցչուհու հետ:

Մայրենի Ելք ստուգատես 5

Հարցաշար

  • Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։
    Դիտել Մայրենիի բաժինը:
    Ինձ մոտ Սեպտեմբերից մինջեվ հիմա հարպարակված նյութերը 125-ն են:
  • Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։
    Իմ ամենասիրելի նախագիծը՝
    Խաղիկներ
  • Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․

    Ինձ ամենից շատ դուր են գալիս՝տեքստի հետ առաջադրանքները,լեզվական աշխատանքները, ընթերցանությունը և ուսումնական խաղերը:
  • 3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։
    Ես շատ եմ սիրում մայրենիի դասընթացը:Այս դասի ժամանակ մենք ավելի խորն ենք ուսումնասիրում մեր լեզուն,իմանում ենք շատ հետաքրքիր փաստեր մայրենիի մասին:Ուսումնասիրում ենք նրա քերականությունը,հոլովները:Առավելությունն այն է,որ ձեռք ենք բերում ավելի խորը գիտելիքներ,իսկ թերությունը այն է ,որ մի փոքր բարդ է և ծավալուն:
  • Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։
    Համո Սահյան, Եղևնին
  • Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։
    Այս տարի ես կարդացել եմ Ստեձան Զորյանի Մանուկներ և Պապն ու թոռը պատմվածքները և Լուիս Քերոլի Ալիսի արկածները:
    Ինձ ամենից շատ դուր է եկել Պապն ու թոռը պատմվածքը,քանի որ թոռնիկը ծատ նվիրված էր իր պապիկին և շատ հոգատար:
  • Եթե փերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասերին, ինչ գույն կընտրես։
    Ես կնտրեի ծիածանի գույները,որովհետև այս տարվա նյութերը բազմազան էին:
  • Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։
    Ես կտամ տաս (10) միավոր:
  • Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։
    Ես կցանկանայի,որ շատ լինեին այցելություններ դեպի գրադարաններ:
  • 5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։Առնվազն 5 նախադասությամբ պատմիր։
    Ես շատ եմ ուզում ,որ հաջորդ տարի 5-րդ դասարանում մայրենին դասավանդի նույն ուսուցչուհին:Կցանկանամ,որ դասերի ընթացքում նախագծերը ավելի շատ լինեն:Ես ուզում եմ,որ հաջորդ տարի մայրենիի հետ կապված ճամփորդությունները ավելի հաճախ լինեն: Ընթերցանության օրերը ավելի շատ լինեն:Եվ ամենավերջում ցանկանում եմ,բոլոր երեխաները ավելի լավ սովորեն և չխանգարեն դասերը:

Մայրենիի ստուգատես 3

Բարեկենդան

Լինում է չի լինում,մի մարդ ու կին են լինում:Ես մարդն ու կինը անընդհատ վիճում են ,իրար հիմար ասելով:Մի օր էս մարդը գնում է շուկա,առնում է շատ եղ ու բրինձ և բերում տուն:Կինը տեսնելով բարկանում է, ասելով. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ տղիտ հարսանիքն ես անում։Մարդն էլ ասում է թե տար պահի,բարեկենդանի համար է:
Կնիկը հանգստանում է, տանում է պահում։
Անցնում է որոշ ժամանակ էս կինը տան դուռը բաց թողած հայաթում նստած է լինում,տեսնում է փողոցով մի տղա է անցնում:Կանչում է ,այդ տղային ասելով, կարող է ինքն է բարեկենդանը և սկսում է մունաթ գալ ասելով՝ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․ Տղան էլ,հասկանում է ,որ էս կնկա ծալը պակաս է,ասում է ,որ ինքն է բարեկենդանը և վերցնում է եղն ու բրինձը ու արագ հեռանում:
Մարդը տուն է գալիս,կնիկը պատմում է,որ բարեկենդանը եկել է և իր եղն ու բրինձը տարել:Մարդը շատ է բարկանու ասելով՝այ խելոք,քեզ խաբել է,դա բարեկենդանը չեր:
Ո՞ր կողմը գնաց։
— Ա՛յ էն կողմը։
Մարդը արագ թամբը գցում է ձիու վրա և գնում տղայի հետևից:
Տղան տեսնում է,որ մի մարդ արագ գալիս է ձիով,գլխի է ընկնում,որ դա կնկա ամուսինն է,դիմում է մի հնարամիտ քայլի,արագ թաքցնում է եղն ու բրինձը:
Մարդը գալիս է, հասնում իրեն։
— Բարի օր, ախպերացու։
— Աստծու բարին։
— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։
— Անց կացավ։
— Ի՞նչ ուներ շալակին։
— Եղ ու բրինձ։
— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
— Բավականին ժամանակ կլինի։
— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։
— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
— Բա ի՞նչպես անեմ։
— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։
Թողնում է ձին ու ոտքով գնում:Գնում է գնում տեսնում է չի հասնում ,հետ է գալիս ,տեսնում է ձին էլ չկա,թողնում գնում է տուն:
Գնում է տուն ու նորից սկսում են վիճել,մարդը եղ ու բրինձի համար,կինն էլ ձիու:Վիճում են վիճում ,կինն ասում է.
-Ես էլ հավես չունեմ վիճելու,գնամ շորերը գցեմ լվացքի մեքենան լվացվի:

Ելք ստուգատես 2

Ա․ աղվեսի անունից
Բ․
 աղվեսի պոչի անունից
Գ․
 հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ա․ աղվեսի անունից
Ես մի օր գնացի անտառ որս անելու և չհասկացա թե ինչպես պոչս հայտնվեց թակարդում :Մտածեցի ոնց կարող եմ առանց պոչ ապրել։ Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ նրանք իրենց պոչերը կտրեն։
Ես հավաքեցի բոլոր աղվեսներին և սկսեցի նրանց համոզել , որ կտրեն իրենց պոչերը, նախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ են։ Բայց մի աղվես ինձ ասաց․ «է՛ բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր>>։

Բ․ աղվեսի պոչի անունից
Մի օր աղվեսը ինձ իր հետ տարավ անտառ որսի:Չհասկացա թե ինչպես, ես հայտնվեցի թակարդում:Աղվեսը փոխարեն ինձ փորձեր թակարդից հանել ,թողեց և գնաց:Նա անգամ փորձում էր համոզել մյուս աղվեսներին , որ կտրեն իրենց պոչերը,քանի որ ինքն առանց ինձ՝իր պոչի էր մնացել:

Գ․
 հավաքված աղվեսներից մեկի անունից
Աղվեսներից մեկը,անպոչ աղվեսին ասաց․ «է՛ բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր>>։Դու քո անզգուշության պատճառով,պոչտ թողել ես թակարդում և եկել մեզ էլ համոզում ես ,որ մենք էլ մեր պոչերը կտրենք:

Մայրենիի Ստուգատես

Ա և Բ խմբի բառերով կազմեք զույգեր, ընտրեք դրանցից որևէ մեկը և դարձրեք վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինեք և հեքիաթի համար նկար նկարեք։
Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Հոգնած գլուխ, լուսավոր ժամացույց, ամաչկոտ կրիա, ճաշոտ աթոռ,քաղցր նապաստակ,հուզված արջուկ:



Քաղցր Նապաստակ

Լինում է չի լինում մի քաղաք է լինում անունը Ռիո:Այս քաղաքում մի շոկոլադի խանութ է լինում անունը <<Քաղց նապաստակ>>: Բոլորին շատ է հետաքրքրում թե ինչո՞ւ է այդպես կոչվում այդ խանութը :Պարզվում է այս խանութում ծախում են միայն շոկոլադե նապաստակներ: Նրանք տարբեր ձևի և տարբեր չափի էին:Այդ էր պատճառը,որ խանութի անունը <<Քաղցր նապաստակ>> էր: