Հայաստանի գետերը և լճերը

Հայաստանի գետերը

Հայաստանի գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին:Հայաստանի նշանակալի գետերն են՝

Ախուրյան– սկիզբ է առնում Արփա լճից:
Մեծամոր-հանրապետությունում ամենաջրառատ գետն է:
Քասախ– Մեծամորի ջախակողմյան խոշոր վտակն է,սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից:
Հրազդան-սկիզբ է առնում Սևանա լճից:
Արփա-հոսում է նեղ կիրճով,թափվում է Արաքսի մեջ:
Որոտան-Զանգեզուրի ամենամեծ գետն է:
Դեբետ-կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից:
Հայտնի են նաև Ողջին,Մեղրիգետը,Աղստևը,Գետիկը և Ոսկեպարը:


Հայաստանի լճերը

Հայաստանի տարածքում կա շուրջ 100 փոքր լիճ:Սևանա լիճը և Արփին մեծ նշանակություն ունեն չափերի և ազգային տնտեսության տեսանկյունից:
Հայաստանում ամենամեծ լիճը Սևանն է,այնուհետև Արփին,Սև լիճն և Ակնալիճը:

Հ․ Թումանյան․ Խոսող ձուկը

  1. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք՝ առանձնացնելով արմատները, ածանցները, գրք՝ բառերը պարզ են, ածանցավոր, թե՞ բարդ։
    ձկնորսի – ձուկ + որս, բարդ բառ
    շալակատար – շալակ + ա +տար, բարդ բառ
    oրական  – օր+ական,պարզ ածանցավոր
    ուրախություն – ուրախ+ություն ,պարզ ածանցավոր
    անզգույշ – ան+զգույշ,պարզ ածանցավոր
    բացուխուփ – բաց+ու+խուփ , բարդ բառ
    վերադառնում -վեր+ա+դառնալ/ում/, բարդ բառ
    մարդակերպ – մարդ+ա+կերպ , բարդ բառ
    անգործ – ան+գործ,պարզ ածանցավոր
    անճար  – ան+ճար, պարզ ածանցավոր
    կաթնատուն – կաթ+նա+տուն ,բարդ բառ
  2. Ձեր կարծիքով ձկնորսների շալակատարներն ի՞նչ աշխատանք էին կատարում։
    Ձկնորսների շալակատարները ,իրենց բեռնակիրներն են:Ձկնորսները բռնում են ձկներին,տալիս են իրենց շալակատարներին ,նրանք էլ շալակած տանում են դեպի ափ:
  3. Ինչո՞ւ շալակատարը համաձայնեց հրեշից կովը վերցնել, եթե կար սպառնալիք, որ հետո հրեշը կարող էր նրանց տանել։
    Շալակատարը մնացել էր անգործ:Նրանք շատ սոված էին:Շալակատարը համաձայնեց հրեշի հետ,որովհետև ուտելու ոչինչ չունեին:Նա մտածեց ,որ երեք տարի կուտեն -կխմեն,նրանից հետո Աստված մեծ է ,մի բան կլինի:Կարող է կարողանան պատասխանել հրեշի հարցին:
  4. Առանց կարդալու պատմվածքի շարունակությունը փորձեք ինքնուրույն մի քանի նախադասությամբ ավարտել պատմվածքը։
    Անցնում է երեք տարի և գալիս է այդ օրը,որ պետք է գար հրեշը:Շալակատարը ու իր կինը շատ անհանգիստ էին և հանկարծ դուռը թակում է մի երիտասարդ:Շալակատարը նրան խնդրում է ,որ գնա,որովհետև իրենք անբախտ են,գալու է հրեշը և իրենց տանի:Երիտասարդը պնդում է,որ մնա և իրենց օգնի:Գալիս է հրեշը և շալակատարի փոխարեն երիտասարդն է դիմավորում հրեշին:Նա պատասխանում է հրեշի հարցին և փրկում է շալակատարին և նրա կնոջը:Պարզվում է երիտասարդը հենց ինքը՝Խոսող Ձուկն էր:
  5. Փորձեք արդարացնել ձկնորսին, որն աշխատանքից ազատեց իր աղքատ շալակատարին։
    Ձկնորսը,ամբողջ օրը ջրի մեջ ձուկ է բռնում և տալիս է շալակատարին,նա էլ շալակած տանում է դեպի ափ:Նա ճիշտ արեց ազատելով աղքատ շալակատարին աշխատանքից,որովհետև ձկնորսի աշխատանքը շալակատարը գցեց ջուրը:

Բագրատունիների արքայատոհմ


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվել են այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետություն:
Աշոտ Ա Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ Ա-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ Ա-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ Ա-ի զորքերի պարտությամբ։