December 19

Դեկտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1.Ծաղկավոր բույսերի բազմացում։
Ծաղկավոր բույսերը հիմնականում բազմանում են սեռական ճանապարհով՝ ծաղկի միջոցով։
Ծաղիկը ունի արական և իգական մասեր։

2. Ինչպես է տեղի ունենում ինքնափոշոտումը։
Ինքնափոշոտումը տեղի է ունենում, երբ նույն ծաղկի կամ նույն բույսի փոշեհատիկները ընկնում են այդ ծաղկի սերմնարանի վրա։
Այն չի պահանջում քամի կամ միջատներ։

3. Ինչպես է տեղի ունենում խաչաձև փոշոտումը
աչաձև փոշոտման ժամանակ մի բույսի փոշեհատիկները տեղափոխվում են մեկ այլ բույսի սերմնարան։
Փոխադրումը կատարվում է՝ ջրի միջոցով,քամու և միջատների։

4. Ներկայացնել ֆոտոսինթեզի գործընթացը
Ֆոտոսինթեզը գործընթաց է, որի ընթացքում կանաչ բույսերը արևի լույսի օգնությամբ,ջրից և ածխաթթու գազից ստեղծում են օրգանական նյութեր (գլյուկոզա) և արտազատում թթվածին։

5. Ֆոտոսինթեզի մթնային և լուսային փուլ։
Լուսային փուլ

  • տեղի է ունենում քլորոպլաստի թիլակոիդներում
  • պահանջում է լույս
  • առաջանում է թթվածին և էներգիա

Մթնային փուլ

Ածխաթթու գազից ստեղծվում է գլյուկոզա տեղի է ունենում քլորոպլաստի ստրոմայում և լույս չի պահանջում։

6. Հողաթափիկ ինֆուզորիայի արտաքին և ներքին կառուցվածք
Արտաքին կառուցվածք
մարմինը ծածկված է թարթիչներով
ունի հստակ ձև

Ներքին կառուցվածք
ցիտոպլազմա
մեծ և փոքր կորիզ
սննդային և արտաթորիչ վակուոլներ

7. Ինչպես են բազմանում հողաթապիկ ինֆուզորիան։
Անսեռ բազմացում – բաժանվում է երկու մասի։
Սեռական գործընթաց երկու ինֆուզորիաներ փոխանակվում են գենետիկական նյութով։

8. Դեկտեմբեր ամսվա բլոգային աշխատանք։
Ծաղկավոր  բույսերի բազմացում

9. Առաջին ուսումնական շրջանի կենսաբանություն հաշվետվություն։
Սեպտեմբեր ամսվա կենսաբանւտյան հաշվետվություն
Հոկտեմբեր ամսվա ամփոփում
Նոյեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

December 18

Երկրաչափության ինքնաստուգում

Թեստային առաջադրանք

Երկրաչափություն

Անուն – Ալիսա

Ազգանուն – Խուդոյան

1․ (1 միավոր) Գծեք a ուղիղ և դրա վրա նշեք A և B կետերը: a ուղղի վրա նշեք C կետն այնպես, որ այն գտնվի A և B կետերի միջև: 

2. (1 միավոր) Ճի՞շտ է պնդումը, որ հազար հատ հատվածից կարելի է կազմել հատված: 
Այո եթե դրանք լինեն մեկ ուղղի վրա։

3. (1 միավոր) A, B և C կետերը միևնույն ուղղի վրա են, ընդ որում՝ C կետը A և B կետերի միջև է: Համեմատեք AC և AB հատվածները: 
AB>AC
Քանի որ, C կետն միջնակետն է․

4. (1 միավոր) K կետը AB հատվածի կետ է, ընդ որում՝ AK:KB 4:3: = Գտեք AK հատվածի երկարությունը, եթե AB 28 = սմ
AK + KB = AB
4+3 = 7
28 : 7 = 4 սմ
AK = 4 = 4 × 4 = 16 սմ
AK = 16 սմ

5․ Գծեք a և b ուղիղներ, որոնք հատվում են C կետում: Նշեք A կետն այնպես, որ այն պատկանի a ուղղին և չպատկանի b ուղղին: 

6. (1 միավոր) Երկու հատված ունեն միայն մեկ ընդհանուր ներքին կետ: Ի՞նչ կարելի է ասել այդ հատվածներն ընդգրկող ուղիղների մասին: 

Ուղիղները հատվում են։

7 . (1 միավոր ) BD ճառագայթը ABC անկյան կիսորդն է: Համեմա տեք DBC և ABC անկյունները: 
<ABC=<DBC

8. (1 միավոր) M կետը CD հատվածի կետ է: Գտեք MD հատվածի երկարությունը, եթե CM:MD 2:3 = , CD 30 = սմ: 
2+3=5 մաս
30:5=6 սմ
3 . 6 = 18սմ

9. (1 միավոր) BD ճառագայթը ABC անկյունը բաժանում է երկու անկյան, որոնցից մեկը 23 o -ով փոքր է մյուսից: Գտեք այդ անկյունները, եթե  ∠ABC= 155o
155o – 23o = 132o
132o : 2 = 66o
<ABD = 66o + 23o = 89o

10. (1,5 միավոր) Երկու ուղիղների հատմամբ առաջացած հակադիր անկյունների գումարը 180 o է: Ապացուցեք, որ այդ ուղիղներն ուղղահայաց են:
Նրանք ուղղահայաց են, քանի որ, հակադիր անկյունները հավասար են, ապա դրանցից յուրաքանչյուրը կլինի 180/2 = 90o հետևաբար ուղուները ուղղահայաց են։

December 17

Դեկտեմբերի 15-19

Ամփոփում ենք առաջին ուսումնական շրջանը.(բանավոր)


1.Թվարկե՛ք  քիմիական ռեակցիաների հատկանիշները:   

Նոր նյութի առաջացում, գույնի փոփոխություն, գազ, ջերմություն։

2.Ի՞նչ է նյութը, ի՞նչ է մարմինը։

Նյութ՝ ինչից կազմված է, մարմին՝ առարկա։

3.Թվարկե՛ք նյութի ֆիզիկական հատկություններ։

Գույն, հոտ, հալման ջերմաստիճան։

4.Ի՞նչ է խառնուրդը, և ինչպիսի՞ տեսակներ գիտես:

Խառնուրդ՝ մի քանի նյութ միասին (միատարր, տարրատարր)։

5.Նշի՛ր երկու մետաղական և երկու ոչ մետաղական տարր։

Մետաղներ՝ Fe, Cu, ոչ մետաղներ՝ O, S։

6.Ի՞նչ է քիմիական տարրը։

Նույնատիպ ատոմներից կազմված նյութ։

7.Ի՞նչ է հարաբերական ատոմային զանգվածը:

Ատոմի զանգվածի հարաբերությունը C-ի 1/12-ին։

8.Ո՞ր նշաններն են օգտագործում հետևյալ տարրերի համար՝

թթվածին, նատրիում, ծծումբ, երկաթ։

O, Na, S, Fe։

9.Քանի՞ ատոմ կա CaCl₂ միացությունում։

3 ատոմ։

December 17

Լեւոն Շահնուր. Փաթիլը

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…
Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ` երկնքում, որտեղ տխրությունը սկսվող ու տանող ուղիներ չունի, նա պատասխանեց.
-Ուզում եմ գնալ աշխարհ, երազում տեսել եմ մի արարածի այնքան~ քնքուշ ու բարի…
Հետո, Տեր իմ, մի պահ լռեց ու նորից թախանձեց.
-Ձյունաճերմակ իմ հրեշտակ, դու էլ ինձ նման պարզ ու թափանցիկ հոգի ունես` խնդրիր Բարձյալին թող ինձ ամուր թևեր պարգևի, որպիսզի դիմանամ վայրէջքին` ես պետք է տեսնեմ Նրան…
Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ ու լսեցին բոլորը` բարեհոգի հրեշտակից մինչ անվերջություն.

-ԹՈՂ ԳՆԱ~…
Բոլորը աստվածակերտ աստիճաններից հետաքրքրված աննախադեպ եղածից հավաքվել էին տեսնելու մի կերպ երևացող էակին…
Ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…
Աստղերն իրենց պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ երկրում սիրում են նայել իրենց…
Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:
Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…
Ճակատագիրը լրացնող եռակազմ ծերունին խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող զգայարանների ներքո անկեղծացավ.
-Մնացյալը, թե ինչ կլնի ինձ էլ հայտնի չէ…
Փաթիլը, ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…
Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորելով, մաղթանքներով ուղեկցում էին նրան…
Փաթիլը չգիտեր ինչպես հայտներ իր ուրախությունը-այո~ ներքև ու ներքև դեպի կյանք ու սեր…
Իսկ քամիները տանում էին նրան ամբողջ մեղմությամբ և արդեն նշմարելով երկրի մանրաշարժը հեռացան…
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
Ու մի աղջնակ զմայվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով` վազեց ներքև և զվարթացած սկսեց խենթանալ ու պար բռնել փաթիլների հետ…
Հանկարծ վեր նայեց ու ձյան հավաքի մեջ նկատեց մի լուսափայլ ու տարբերվող փաթիլի և հետևելով նրան` կանգ առավ…
-Ահա~ նա, -բացականչեց Փաթիլը ու անստեղծ` պայթող ուրախությունից մի քանի պտույտ գործելով հպվեց ու գգվեց պարզված ձեռքի ափին…ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքան~ երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…բայց չհասցրեց…
Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…

Առաջադրանքներ`

1.Անծանոթ բառերը բացատրի’ր:
Անծայրածիր – չափ ու սահման չունեցող, անսահման
Խելքահան – շատ զարմացած, ապշած
Փխրուն – հեշտ կոտրվող, նուրբ
Թախծել – տխրել, տրտմել
Անիմանալի – անհասկանալի, անբացատրելի
Թախանձել – աղաչել, խնդրել մեծ խնդրանքով
Բարձյալ – Աստված
Դղրդաց – ուժգին հնչեց, որոտաց
Աստվածակերտ – Աստծու կողմից ստեղծված
Զմայվել – հիանալ, կախարդվել
Լուսափայլ – լուսավոր, փայլող
Մանրաշարժ – փոքր շարժումներով, հազիվ նկատելի
Գգվել – քնքշորեն շոյել, գրկել

2.Պատմվածքից դուրս գրի’ր բարդ, ածանցավոր բառեր։
Բարդ բառեր
Անծայրածիր
Ձյունաճերմակ
Լուսափայլ
Աստվածակերտ
Փետրվարյան

Ածանցավոր բառեր
Տարբերվող
Թախծող
Երազկոտ
Անտես
Անիմանալի
Պատրաստակամությամբ

3.Պատմվածքից դուրս գրի’ր  դարձվածքներ:
Խելքահան արել
Շունչ առած
Սրտանց շնորհակալություն հայտնել
Ուշադրությունից շոյված
Պայթող ուրախությունից
Թևեր պարգևել (փոխաբերական իմաստով)

4. Խորհուրդ տո’ւր փաթիլին:
Փաթիլ ջան, միշտ հիշիր, որ նույնիսկ եթե քո կյանքը կարճ է, այն կարող է լի լինել սիրով ու գեղեցկությամբ։ Մի վախեցիր հալվելուց, որովհետև քո գոյության իմաստը հենց այն ուրախությունն է, որ դու պարգևում ես ուրիշներին։ Թող քո յուրաքանչյուր վայրէջք լինի սիրո ու հույսի ուղերձ։

December 17

Այրի կինը և իր որդին. Վարդան Այգեկցի

Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի։ Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ էր տալիս հարևաններին։ Մի օր որդին մորն հարցնում է, թե ինչո՞ւ է այդպես ջուր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին։ Մայրն ասում է.

— Որդի՛, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի։

Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ, հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը։ Որդին տուն եկավ արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը։

— Որդի՛, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար։

Որդին ասաց.

— Մայրի՛կ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը։

December 17

Մայրենիյի հաշվետվություն

Գրի՛ր հաշվետվություն, թե ի՞նչ աշխատանքներ ես կատարել տարվա ընթացքում. ամփոփի՛ր ուսումնական տարին: Ի՞նչ ես սովորել, ի՞նչ նախագծերի ու ճամփորդությունների ես մասնակցել, ի՞նչ գրքեր ես կարդացել, ի՞նչ ձեռքբերումներ ունես և այլն:

Մենք այս կիսամյակում կատարել ենք գործնական աշղատանքներ և լիքը պատւմներ իրենց հարցերով։
Ես այս տարի Ընկեր Երանուհու հետ գնաց էլ եմ Գրատպության տանգարան շատ հավես անցավ։
Ես կարդացել եմ <<Harry Poter>>գիրքը շատ հավես գիրք եր։
Ես այս տրի ձեռք եմ բերել նոր ընկերներ/ընկերուհիներ։Մասնակցել եմ նկարչական ցուցահանդեսնորի և գրավել եմ 2րդ տեղ։Ընտանիքով ճամթորդել եմ շատ հավես տեղեր։

Աշխատանքդ վերնագրի’ր այսպես` <<Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները>>։

Սեպտեմբեր
Հուլիսյան ֆլեշմոբ
Նարինջները
ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
․ Փորձություն  (hնդկական  հեքիաթ)
Երկու արաբների պատմությունը
Գործնական աշխատանք
«Հյուսնի պատմությունը»
«Սրամիտ երիտասարդը»
Գործնական աշխատանք
ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու. ,,Քիթը,,

Հոկտեմբեր
Վ․ Սարոյան․«Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը»
Լիվինգսթոն Լարնեդ. «Հոր զղջումը»
ԿՐԿՆԱԿ ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոկտեմբեր ամսվա մայրենիի ֆլեշմոբ
Ժլատը
20․ Եղջերուի  մահը:  Հովհ.  Թումանյան
Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին, 6-րդ դասարան
Գործնական աշխատանք
Հովհաննես Թումանյան:Անգին քարը
Վարժություններ

Նոյեմբեր
Գոյականի հոլովները
Ինչո՞ւ հավատալ հրաշքներին
Թեսթ 5
Հետրաքրքրասեր Բեսսին. Մարկ Տվեն
Մայրենի գործնական 145 – 149
Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե․․․
Գործնական աշխատանք
Ա. Լինդգեն.Մանչուկն ու Կառլսոնը
Գործնական աշխատանք 150-156
Գոյական հոլովները

Դեկտեմբեր
Գործնական աշխատանք
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում
Փիրըլ Ս. Բաք | Ս. ԾՆՈՒՆԴԻ ՕՐՎԱ ԱՌԱՎՈՏՅԱՆ
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Վիլյամ Սարոյան <<Ծննդյան տոներից երեք օր հետո>>։
Դեկտեմբեր ամսվա մայրենիյի ֆլեշմոբ
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք
Նոր տարի

December 16

Դեկտեմբեր ամսվա ամփոփում, 7-րդ դաս.

Նոյեմբերի 28-դեկտեմբերի3-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
Նոյեմբերի 28-դեկտեմբերի3-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Դեկտեմբերի 10-20, առաջադրանք, 7-րդ դաս.
Դեկտեմբերի 10-20, առաջադրանք, 7-րդ դաս.

15-20 նախադասությամբ ամփոփել ինչ թեմաներ ենք ուսումնասիրել այս ամսվա ընթացքում, ամենատպավորիչ թեմաները:
Այս ամսվա ընթացքում մենք ուսումնասիրել ենք հին Հռոմը։ Ծանոթացել ենք Հին Հռոմի պատմությանը և նրա պետական կառուցվածքը։ Սովորել ենք, թե ինչ է սենատը և ինչ դեր ուներ Հռոմի կառավարման համակարգում։ Քննարկել ենք նաև մագիստրատուրայի նշանակությունը։ Իմացել ենք, թե ովքեր էին պատրիկները և պլեբեյները և ինչ տարբերություններ կային նրանց միջև։ Այս թեման ինձ համար ամենատպավորիչն էր, քանի որ Հին Հռոմը ուներ հետաքրքիր և զարգացած պետական համակարգ։ Բացի այդ, ուսումնասիրել ենք Երվանդական Հայաստանի կազմավորումը և նրա պատմական զարգացումը։ Սովորել ենք Տիգրան Երվանդյանի գործունեության մասին և նրա դերը հայկական պետականության մեջ։ Ծանոթացել ենք նաև Պարույր Սկայորդունու և նրա կատարած փոփոխություններին։ Այս ամսվա ընթացքում անդրադարձել ենք նաև Աքեմենյան Պարսկաստանին։ Սովորել ենք Դարեհ արքայի մասին և այն բարեփոխումները, որոնք նա իրականացրել է կայսրության կառավարման համար։

Գնահատել աշխատանքը -0-10 սանդղակի շրջանակում
Ես ինձ գնահատում եմ 7.5:

December 16

Դեկտեմբերի 10-20, առաջադրանք, 7-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Առաջադրանք 1

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Պարույր Սկայորդի – Հայոց իշխան

Երվանդ I Սակավակյաց – Երվանդական տոհմի ներկայացուցիչ

Տիգրան Երվանդյան – Հայոց արքա

Կյուրոս Մեծ – Աքեմենյան Իրանի հիմնադիրը։

Դարեհ I – Աքեմենյան Իրանի իշխան։

Քսենոփոն – հին հույն պատմիչ։

Սատրապ – Աքեմենյան Իրանի նահանգապետ։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել
Հայաստանի գահին:

Պարույր Սկայորդին օգնեց Կյուրոս Մեծին Մարաստանի դեմ հաղթել։ Հաղթանակից հետո Կյուրոսը նրան դարցրեց հայոց արքա։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի
ինքնուրույնության պահպանման գործում:
Նրանք համագործակցում էին Պարսկաստանի հետ, բայց միաժամանակ պահպանում էին Հայաստանը։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու
համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։
Դարեհը օգտագործեց վարչական բաժանում, հարկային համակարգ, Արքայական ճանապարհ։ Հայաստանը դարձավ սատրապություն, բայց պահպանեց տեղական իշխանությունը։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։
Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Երվանդական արքաներն իբրև մայրաքաղաք
ընտրեցին Վան-Տոսպը։ Ռազմավարական դիրքից, նաև այն տնտեսական կենտրոն էր։
2. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Երվանդական արքաներին պահպանել իրենց
ինքնուրույնությունը սատրապության ժամանակաշրջանում: Տեղական արքայական իշխանություն, և ռազմական ուժ, ։
3. Գնահատի՛ր։ Նշի՛ր և հիմնավորի՛ր, թե տնտեսական և ռազմական ինչ նշանակություն ուներ
Հայաստանի համար «Արքայական ճանապարհը»։ Հեշտացնում էր առևտուրը, արագացնում զորքերի տեղաշարժը։
Ա4 | Պատմական հեռանկար
Պատկերացրո՛ւ, որ դու Տիգրան Երվանդյանի խորհրդականն ես, որը արքային պետք է խորհուրդ տա
Կյուրոս Մեծի հետ հարաբերությունների հարցում, երբ վերջինս փոխում է վերաբերմունքը Հայաստանի
նկատմամբ։ Ի՞նչ խորհուրդ կտաս դու արքային. գնալ առճակատմա՞ն, թե՞ փոխզիջման։ Ինչո՞ւ։
Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը ո՞ր վերնախավի (ռազմական, քրմական, առևտրական…)
ներկայացուցիչներն ավելի շատ կաջակցեն։
Ինչո՞ւ։ Իսկ ովքե՞ր կընդդիմանային (յուրաքանչյուրի համար հիմնավորի՛ր առանձին)։

Առաջադրանք 2

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Ալեքսանդր Մակեդոնացի – Մակեդոնիայի արքա, Աքեմենյանների նվաճողը։

Դարեհ III – Աքեմենյան արքա։

Երվանդ III – Հայոց արքա։

Միթրաուստես – Աքեմենյան պաշտոնյա Հայաստանում։

Գավգամելա – ճակատամարտ, որտեղ պարտվեց Դարեհ III-ը։

Արմավիր – Հայաստանի մայրաքաղաք

Հելլենիստական պետություններ – Ալեքսանդրի պետությունները։

Հանդուրժողական քաղաքականություն – տեղական ավանդույթների հարգում։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Երվանդական արքաներին վերականգնել և պահպանել
Հայաստանի անկախությունը։
Աքեմենյան Իրանի անկումից հետո Երվանդականները վերականգնեցին անկախությունը։
բ. Վերլուծի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված Սելևկյանների հանդուրժողական
քաղաքականությունը։
Թույլ կենտրոնացման և տեղական աջակցություն ստանալու նպատակով։
գ. Հիմնավորի՛ր։ Ինչո՞ւ Ծոփքն ու Կոմմագենեն տրոհվեցին Մեծ Հայքից՝ կազմելով միացյալ
թագավորություն։ Հեռավորությու և տեղական իշխանների ուժեղացում։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞ւ էին քաղաքները կարևոր հունական մշակույթի, այդպիսով՝
Սելևկյանների իշխանության տարածման համար:
2. Ընդհանրացրո՛ւ։ Որո՞նք էին Երվանդական Հայաստանի մասնատման ներքին և արտաքին
պատճառները։ Ներքին պայքար, արտաքին ճնշում։
3. Գնահատի՛ր։ Ի՞նչ հետևանքներ կարող էին լինել Սելևկյանների համար, եթե Մեծ Հայքի
թագավորությունը չտրոհվեր մի քանի այլ թագավորությունների։
Ա4 | Շարունակականություն և փոփոխություն
Պատկերացրո՛ւ, որ դու Երվանդ III արքայի խորհրդականն ես և նրա հետ միասին մասնակցում
ես Գավգամելայի ճակատամարտին։ Երբ պարզ է դառնում, որ Դարեհ III-ը փախել է մարտադաշտից, հարկավոր է լինում արագ կողմնորոշվել հետագա գործողությունները ծրագրելիս։
Ի՞նչ խորհուրդ կտաս Երվանդ արքային. կռվե՞լ մինչև վերջ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, թե՞
նահանջել Հայաստան և հռչակել Հայաստանի անկախությունը։
Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը, արքայից բացի, հասարակության ո՞ր շերտերը
կարող էին աջակցել։ Իսկ ընդդիմանա՞լ (յուրաքանչյուր պատասխան հիմնավորի՛ր առանձին)։

Առաջադրանք 3

Երվանդական Հայաստանի սոցիալտնտեսական և մշակութային կյանքը Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
Արամազդ, Անահիտ, Միհր – հայոց աստվածներ։

Հելլենիզմ – հունական մշակույթի և տեղի մշակույթի խառնվում։

Հյուպարքոս – ռազմական պաշտոնյա։

Ապրանքափոխանակություն – առևտուր։

Դրամական տնտեսություն – դրամ օգտագործող տնտեսություն։
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ առանձնահատկություն ուներ Երվանդական Հայաստանի մշակույթը։
բ. Բացատրի՛ր։ Երվանդական Հայաստանի և Վանի թագավորության ժառանգական կապը։
գ. Վերլուծի՛ր։ Ինչո՞ւ քաղաքաշինությունն ավելի մեծ թափ հավաքեց հելլենիզմի
ժամանակաշրջանում։
դ. Պարզաբանի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված Երվանդական Հայաստանում քրմական դասի
ազդեցության աճը։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս ենք իմանում Երվանդական Հայաստանի ներքին և արտաքին
առևտրի զարգացման մակարդակի մասին։
2. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ կբացատրես Ծոփք-Կոմմագենե թագավորությունում
քաղաքաշինության ավելի վաղ զարգացումը։
3. Որոշարկի՛ր պատմական համատեքստը։ Ինչո՞վ էր պայմանավորված Երվանդական
Հայաստանի մշակույթի շեշտված համադրական բնույթը:
Ա4 | Պատմական հեռանկար
Պատկերացրո՛ւ, որ դու շրջիկ վաճառական ես և որոշել ես, որ ժամանակն է վերջապես հաստատվել
ինչ-որ քաղաքում: Ընկերներն առաջարկում են ընտրություն կատարել երկու քաղաքների միջև։
Մեկում գերակայում է ապրանքափոխանակությունը, իսկ մյուսում ՝ դրամական տնտեսվարությունը:
Ո ՞ր քաղաքը կընտրեիր դու և ինչո՞ւ։

December 16

Նոր տարի

Նոր տարին ամենասպասված տոնն է։ Այդ օրը բոլորը ուրախ են և լցված հույսերով։ Երբ մոտենում է դեկտեմբերի վերջը, մեր տունը սկսում է փոխվել․ զարդարում ենք տոնածառը, կախում գունավոր լույսեր և սպասում տոնական գիշերվան։

Նոր տարվա գիշերը ամբողջ ընտանիքը հավաքվում է սեղանի շուրջ։ Ժամացույցի զարկերը լսելիս բոլորս լուռ ցանկություն ենք պահում՝ հավատալով, որ այն կկատարվի։ Այդ պահին թվում է, թե հին տարվա բոլոր դժվարությունները մնում են հետևում, իսկ նոր տարին բերում է նոր հնարավորություններ։

Ես ուզում եմ, որ նոր տարին լինի խաղաղ ու հաջողակ։ Թող մարդիկ լինեն ավելի բարի, ժպտան միմյանց և չմոռանան գնահատել փոքր բաները։ Նոր տարին ինձ համար նոր սկիզբ է, լի հույսով և հավատով։