Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Գործնական մաթեմատիկա, չափման միավորներ

նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    https://alisakhudoyan.edublogs.org/2022/10/22/%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1-%d5%b9%d5%a1%d6%83%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b6/
  • Մասնակցե՞լ ես «Ուսումնական աշուն 2022» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    https://alisakhudoyan.edublogs.org/2022/10/27/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6/
  • Վերը նշված 3 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    Ինձ դուր եկավ << Գործնական մաթեմատիկա >>նախագիծը:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Իմ հղումը դիտեք այստեղ:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի սեպտեմբեր և հոկտեմբեր  ամիսների  ֆլեշմոբներին։
    Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Առաջին և երկրորդ:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Մայրիկիս:

Իմ Գյուղը

Իմ մայրիկը ծնունդով Ղուկասավանից է:Այնտեղ են ապրում իմ մորական տատիկը,պապիկը,քեռին իր ընտանիքով:Այնտեղ են ապրում նաև մայրիկիս մորական և հորական տատիկ պապիկները:
Ղուկասավան գյուղը գտնվում է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում:Հիմնադրվել է 1600թվականին:Գյուղը կոչվում է Ղուկասավան հեղափոխական գործիչ Ղուկաս Ղուկասյանի պատվին,որը ծննդով այդ գյուղից է:Գյուղում կա կիսաքանդ Սուրբ Աստվածածին եկեղեցի :

Այնտեղ կա հուշարձան նվիրված Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին:

Դպրոցի բակում է գտնվում Ղուկաս Ղուկասյանի արձանը:

Գյուղով է հոսում Հրազդան գետը:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    Հալածական – հալածված
     Հողմի-ուժեղ քամի
    Գահ-թագավորական աթոռ
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    Վաղուց-հիմա
    բարձր-ցածր
    չար-բարի
    բաժնել-միացնել
    լայն-նեղ
    տանում-բերում
    միասին-առանձին
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»
    Ինձ թվում է,կանաչ գահը դա սարերն են,որոնց վրա ամպերը նստած են,կարծես գահին նստած լինեն:
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    Ինձ դուր են գալիս սպիտակ ամպերը,որովհետև երբ ամպերը սպիտակ են,երկինքը պարզ է,օդը տաք է,եղանակը լավը,իսկ երբ ամպերը սև են,երկինքը մռայլ է,ամպամած,այսինքն անձրևոտ եղանակ է:Ես անձրևային եղանակ չեմ սիրում:
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։
    Երկու սև ամպ կարծես անբաժան եղբայրներ լինեն: Նրանք միշտ միասին են:Երբ գալիս է աշունը,սկսվում են քամիները:Քամին՝ տեսնելով երկու սև ամպերին ,անընդհատ փորձում է բաժանել նրանց:Նա նախանձում է երկու սև ամպերին,որովհետև նրանք միշտ միասին են,իսկ ինքը միայնակ:

Задания на осенние каникулы /4-ый класс/

Мне всего три года. Но я уже знаю, что ёлочки никогда не желтеют и не осыпаются. И даже когда со всех деревьев опадают жёлтые листья, ёлочки стоят такие зелёные, будто для всех осень, а для них весна.
Но однажды мы с папой гуляли в парке. И вдруг я увидел: зелёные ёлочки усыпаны золотыми листьями. Их подарили им деревья, которые росли рядом. Я сразу об этом догадался. Легко дунул ветерок, и листья стали тихо улетать. По одному отпускали их ёлочки со своих зелёных ладоней. И казалось, что вместе с другими деревьями осыпаются осенью и они.

Словарь

осыпаться (опадать) –թափվել

усыпаны — ծածկված են

Вопросы:

  1. Что знал автор о ёлках?
    Что елочки никогда не желтеют и не осыпаются.
  2. Что подарили деревья ёлке?
    Золатые листья.
  3. С каким осенним чудом мы встречаемся в лесу, в парке?Осеннем чудом.Когда все деревья становится разноцветными.
  4. Кто рассказывает про ёлочку: мальчик или девочка? Мальчик.

Выполните упражнения:

Найдите лишнее слово. Почему оно лишнее?

осень                              туман                             лес
аромат                           гроза                              поле
весна                               дождь                            сырость
лето                                снег                                 поляна
зима                                шмель                             сад

Вставьте пропущенные буквы:

Летом лес был зе…лёный. Осень…ю ли…стья стали же…лтыми. Все листь…я у него разные: з…лёные, же…лтые, красные…, ка…ричневые.

Լուիս Քերոլ,Ալիսի արկածները

Գլուխ 1(Շարունակություն)

ՃԱԳԱՐԱՀՈՐՆ Ի ՎԱՐ

Շատ տարօրինակ զգացում էր,կարծես Ալիսը հեռադիտակի պես ծալվելիս լիներ:

Հենց այդպես էլ լինում է, Ալիսը փոքրանում է դառնում է տասը մատնաչ:Նա շատ է ուրախանում,հասկանում

է, որ կարող է անցքով անցնել և դուրս գալ աննման այգին:Բայց որոշում է մի քիչ էլ սպասել,տեսնել հո էլ չի փոքրանում:

Մի քիչ սպասելուց հետո ,Ալիսը որոշում է գնալ այգի:Երբ հասնում է դռանը,հիշում է,որ փոքր ոսկե բանալին մոռացել է:Երբ հետ է վերադառնում ,տեսնում է ձեռքը սեղանին չի հասնում:Փորձում է սեղանի ոտքերից մեկի վրայով բարձրանալ ,բայց անընդհատ սահում է ցած:Շատ է հոգնում ,տեսնում է, որ էլ ճար չկա,նստում է գետնին և լաց լինում:

Ալիսը հասկանում է ,որ լացով ոչինչի չի հասնի,սկսում է փնտրել և սեղանի տակ ընկած ապակե տուփ է գտնում մեջը փոքրիկ մի կարկանդակ,որի վրա գրված է լինում <<Կեր Ինձ>>:Ալիսը որոշում է ուտել:Մտածում է եթե նա մեծանա,ձեռքը կհասնի բանալուն,իսկ եթե փոքրանա,դռան տակի ճեղքով դուրս կգա այգի:

Ալիսը մի կտոր կծում է և ինքն իրեն կրկնում.<<Կմեծանամ,թե կփոքրանամ>>:Բայց ոչինչ չի լինում:

Եվ Ալիսը շարունակում է ուտել կարկանդակը մինչև վերջ:

ՈՒսումնական աշուն

Տրամաբանական խնդիրներ

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը
  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։
    6-6+6=6 կամ 6×6:6=6
  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։
    5×5+5=30
  • Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։
    3+3+3-3=6, 3-3+3+3=6, 3:3×3+3=6
  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։
    22+2+2+2=28
  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։
    99+(9:9)=100
  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։
    5×5-5=20
  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։
    55:5-5=6
  • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։
    11+11×1=22
  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։
    22:2+(2×2)=15
  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։
    66:6=11
  • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:
    77:7+7=18
  • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։
    8:8+88=89
  • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։
    4×4+4=20
    Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+II=VII, X-III=VII

IV+III=V, IV+II=VI

VIII-III=X , VII+II=X,VII+III=X

VIII=VI−I, VII=VI+I

XI+IV=VI,XI-IV=VII

VII+III=V, VIII-III=V

XII+II=XVI, XII+II=XIV

  1. 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։
    Լուծում
    Եթե 5 տարի առաջ նրանք միասին եղել են16 տարեկան,ապա հիմա նրանք 16+5=21 տարեկան են:
    Իսկ 5 տարի հետո միասին կլինեն 21+5=26 տարեկան:
    Պատ՝ 26 տարեկան:
  2. 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։
    Եթե 4 տարի հետո նրանք միասին 35 տարեկան են,ապա հիմա նրանք 35-4=31տարեկան են:Իսկ 4 տարի առաջ նրանք կլինեին 31-4=27 տարեկան:
    Պատ՝ 27 տարեկան:

Լուիս Քերոլ,Ալիսի Արկածները

Գլուխ 1 (Շարունակություն)

ՃԱԳԱՐԱՀՈՐՆ Ի ՎԱՐ

Ոչ մի տեղ չի ցավում և Ալիսն իսկույն ոտքի է հելնում:Նայում է առջև և տեսնում է երկար միջանցք,որի ծայրում վազող Սպիտակ Ճագարն էր:Ալիսը վազում է նրա հետևից,համարյա հասնում է ճագարին,մեկ էլ հանկարծ,տեսնում է ճագարը չկա,ինքն էլ հայտնվել է մի ընդարձակ սրահում,որի առաստաղից լամպեր են կախված:

Սրահի պատերին շատ դռներ են լինում,բայց բոլորը փակ:Ալիսը հերթով փորձում է դռները,հետո տխուր քայլում է դեպի սրահի կենտրոն:Հանկարծ տեսնում է մի սեղան ,որի վրա ոչինչ չի լինում,բացի սպիտակ բանալիից:Մտածում է ,որ բանալին դռներից մեկինը կլինի:Սակայն ոչ մեկին չի լինում:

Հանկարծ սրահում մի վարագույր է տեսնում,որի հետևում մի փոքրիկ դռնակ:Բանալին փորձում է և դուռը բացվում է:

Ալիսը դուռը բացում է,ու շատ փոքր անցք է տեսնում,չոքում է ,տեսնում է անցքից մի հրաշք այգի:Նա շատ է ուզում գնալ այդ այգին,բայց չի կարող մեծ է:Մտածում է ,ինչ լավ կլինի ,եթե փոքրանա,որպեսզի կարողանա այդ անցքով անցնել:Նրա հետ այնքան հրաշքներ էին կատարվել,որ նա կարծում էր անհնարին ոչինչ չկա:

Ալիսը վերադառնում է սեղանի մոտ:Մտածում է ,որ ինչ-որ բան կգտնի,կամ գուցե ուրիշ բանալի:Եվ հանկարծ սեղանին մի սրվակ է գտնում,վրան գրված՝ <<Խմիր Ինձ>>: Ալիսը որոշում է ստուգել,հո վրան <<թույն>> գրված չի:

Նա ստուգում է և տեսնում է ,որ պիտակին ոչ մի <<թույն>> էլ գրված չի: Ալիսը որոշում է փորձել:Շատ հաճելի համ է ունենում և նա մինչև վերջ խմում է:

Լուիս Քերոլ, Ալիսի Արկածները

հրաշքների աշխարհում

Գլուխ 1

ՃԱԳԱՐԱՀՈՐՆ Ի ՎԱՐ

Ալիսը քրոջ հետ ափին նստած ձանձրանում էր:Նայում էր քրոջ կարդացած գրքին և զարմանում,մեջը ոչ նկար կար,ոչ էլ խոսակցություն:Նա մտքում մտածում էր,վեր կենալ և մարգարտածաղիկ հավագել և հանկարծ կողքով վազքով անցնում է վարդագույն աչքերով Սպիտակ Ճագարը:

Երբ Ալիսը տեսավ խոսացող ճագարին չզարմացավ:Բայց երբ ճագարը բաճկոնի գրպանից հանում է ժամացույցը և ժամին նայում ,Ալիսը վեր է ցատկում տեղից,հասկանում է ,որ կյանքում գրպանի ժամացույց ունեցող և բաճկոն հագած ճագար չի տեսել:Զարմանքից վազում է ճագարի հետևից և նկատում,որ ճագարը նետվում է մեծ ճագարահոր:

Առանց մտածելու Ալիսն էլ ճագարի հետևից ցատկում է հորը:Սկզբում ճագարը թունելի պես առաջ էր գնում,իսկ հետո թեքվում է ցած:Ալիսն չի հասցնում կանգ առնել և գնում է դեպի խորը:Կամ հորն իրոք խորն էր,կամ ինքն դանդաղ էր ընկնում:

Ալիսը մտածում էր,

-Տեսնես ինչքան ընկած կլինեմ,-հաստատ երկրի կենտրոնի մոտերքն եմ հասել:

-Մեկ ել տեսար ընկնեմ ,ընկնեմ ու հակառակ կողմից դուրս գամ:

Ին՜չ զվարճալի կլիներ,որ հայտնվեի գլխիվայր ման եկող մարդկանց մեջ:Ընկնելուց նաև մտածում էր,որ լավ կլիներ իր կատու Դինան իր հետ լիներ:Մտածում էր օդում մկներ չկան,Դինան չղջիկ կուտի:Մեկ էլ զգում է ,որ ննջում է և երազում տեսնում է ,որ Դինաի թաթը բռնած այգում ման են գալիս:Նա հարցնում է Դինաին ,երբևէ չղջիկ կերել է արդյոք:Մեկ էլ հանկարծ թրըմփ,ընկնում է,չոր ճյուղերի վրա.անկումը ավարտվում է:

Սերմնահավաք

Պղպեղ-հայրենիքը Ամերիկան է:Այտեղ պղպեղը աճում է որպես վայրի բույս:Բանջարեղենի պղպեղը,որոնց նաև բուլղարական են անվանում,շատ տարածված են և վիտամիններով շատ հարուստ:Ամենաշատ C վիտամին պարունակում է կանաչ պղպեղը:Խորհուրդ է տրվում ուտել հում վիճակում:

This image has an empty alt attribute; its file name is thumbnail_IMG_5574-768x1024.jpg

Դդում- ցողունը մագլցող է,գետնին տարածվող և ճյուղավորվող:Ծաղկում է մինչև ուշ աշուն,խոշոր դեղին ծաղիկներով:Պտուղը մսալի է,տարբեր չափերի:Դդումի սերմերից ստանում են յուղ,որն օգտագործում են դեղեր պատրաստելուց:Դդումից պատրաստում են նաև մուրաբա:

This image has an empty alt attribute; its file name is thumbnail_IMG_5597-768x1024.jpg

Վարունգ-դդմազգիների ընտանիքից է:Այն ամենատարածվածն է հնագույն աղցաններում:Հայրենիքը Հյուսիսային Հնդկաստանն է:Հայտնի է 30 տեսակ:Վարունգից պատրաստում են նաև մարինադ և թթու են դնում:

Սոխ-արժեքավոր և հնագույն բանջարեղեններից է, մշակվում է կլիմայի բոլոր գոտիներում,օգտագործվում է գրեթե բոլոր կերակուրների մեջ:Սոխը օգտագործվում է նաև թարմ վիճակում: