Համո Սահյան, Ձորից եկավ ինչ-որ ճիչ
Պատրաստվում ենք ուրբաթ-համերգին

Անտակ պարկը
Հին շո՜ր, հին կոշի՜կ…
-Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
-Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
-Հետո՞… -Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութա
— Հետո՞… -Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունե,
Էս թավան հատակ չունի,
Նախարար էլ ունեմ պարկում,
Որ կռիվ է մեզ տանում,
Բայց հայտնվեց հատակում:
Այ քեզ շաբաթ
Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
-Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:
Փոքր պատմվածքներ
Թե ինչպես կապիկները ճամփորդեցին
Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին..
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Կոնֆետի անձրև
Մի անգամ քաղաքում կոնֆետի անձրև էր գալիս։ Կոնֆետները կարկտի նման էին, բայց սպիտակ չէին, այլ գունավոր՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Մի տղա կերավ կանաչ կոնֆետն ու տեսավ, որ խնձորի է։ Մի ուրիշ տղա էլ կարմիրը փորձեց, ու պարզվեց, որ դա էլ ելակի է։
-Վա՜յ, իսկական կոնֆետներ են, ինչ լա՜վն են, — ուրախացան երեխաներն ու արագ-արագ լցրին գրպանները։ Ինչքան էլ նրանք հավաքում էին, մեկ է՝ կոնֆետները չէին վերջանում, անձրևի պես թափվում էին։ Կոնֆետները շատ անուշ հոտ ունեին ու ոտքի տակ սառույցի պես խրթխրթում էին։ Դպրոցից տուն գնացող երեխաներն էլ հասցրին պայուսակները լցնել։ Տատիկներն էլ կոնֆետով զամբյուղներ էին տանում։ Իսկական տոն էր։
Քաղաքում մարդիկ սպասում էին, որ երկնքից էլի կոնֆետներ կթափվեն, բայց կոնֆետի ամպը ոչ մի անգամ չի երևացել։
Անսխալ երկիր
Մի մարդ էր ապրում աշխարհում,
Մի անհանգիստ մարդ:
Նա շրջել էր ողջ մոլորակը,
Փնտրել էր աշխարհով մեկ
Անսխալ մի երկիր::
Բայց հույսերը զուր էին,
Փնտրելն իզուր էր,
Սխալներն հիմա ամենուր են՝
Հյուսիս ու հարավ, արևելք, արևմուտք,
Գնա հիմա՝ ուր ուզում ես:
Սխալ է ու սխալ, ու թերություններ:
Ուրեմն իրո՞ք փնտրելը զուր է,
Նստե՞լ, սպասե՞լ , ինչի՞ն սպասել:
Մենք համամիտ չենք:
Խնդիրը ճիշտ պիտի դնել,
Նպատակը պիտի ճշտել,
Փնտրել ուրիշ ճանապարհներ: .
Տե՛ս, թե դու ինչ պիտի անես.
Հանգիստ թողնես մեծ մոլորակը,
Եվ քո փոքրիկ երկիրը շտկես,
Ապրես ու շտկես, ապրես ու շտկես
Սխալները մեկ առ մեկ:
Շղթա
Շղթան ամաչում էր բոլորից: «Ամո՜թ,-ինքն իրեն միտք էր անում նա,- ինձ ոչ ոք չի սիրում, բոլորն ատում են ինձ: Ես հասկանում եմ: Մարդիկ սիրում են ազատությունը և ատում են կապանքները:
Մի մարդ է անցնում շղթայի մոտով: Նա վերցնում է շղթան, բարձրանում ծառը, նրա երկու ծայրեր կապում է ամենաամուր ճյուղին և ճոճանակ պատրաստում: Հիմա այդ մարդու երեխաները ճոճվում են ճաճանակով, շղթան էլ երջանիկ է:
Սահյանական օրեր Ձորից եկավ ինչ-որ ճիչ,
Առաջադրանքներ
- Բառարանի միջոցով գտեք պախրա բառի հոմանիշ։
Այծյամ - Վիքիբառարանում որոնում կատարեք և փոքր տեղեկություն ներկայացրեք պախրայի մասին /հուշու․ պետք է տեխեկությունը փնտրել պախրայի հոմանիշներից որևէ մեկը գրելով/։
Այծյամը, եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կենդանի է։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները։
Մարմինը համեմատաբար կարճ է,վիզը երկար է, գլուխը՝ փոքր, ոտքերը երկար են՝ ամուր կճղակներով։ Մորթին գեղեցիկ է. ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ։ Սնվում է խոտաբույսերով, վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով։ Անտառը նրա արոտավայրն է և թաքստոցը։ Սիրում է նաև առափնյա եղեգնուտներն ու անտառամիջյան բացատները։
Ամռանն արածում է առավոտյան, երեկոյան ու գիշերը, իսկ ցերեկվա շոգին թաքնվում է ստվերում և հանգստանում։ Ցուրտ օրերին կեր է որոնում օրվա ցանկացած ժամի։ Շատ լավ լողում է։ Առատ ձյան ժամանակ դուրս է գալիս ճանապարհի վրա։ Ունի սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն։ Հայաստանի պայմաններում խմբերը փոքր են լինում։ Այծյամի ձագերը հեշտ ընտելացող, հեզ արարածներ են. որսորդներն ու անտառապահները երբեմն նրանց բռնում և պահում են տանը։ - Օրվա ո՞ր ժամն է նկարագրված բանաստեղծության մեջ։
Լուսաբաց - Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստով նախադասությունները, դրանք բացատրեք։
Ձորից եկավ ինչ-որ ճիչ:
Ձորից ինչ որ ձայն լսվեց:
Անտառն արդեն քունն առել:
Անտառը շատ հանգիստ է:
Գետն ինձ խորհուրդ է տալիս:
Գետի ձայնը լսելով,հեղինակը ինրչ որ բան է զգում: - Երբ որ աստղը քնում է, ի՞նչը կզարթնի ըստ ձեզ։
Երբ աստղը քնում է,զարթնում է լույսը,արևը:
Վ․ Սարոյան․«Առաջին օրը դպրոցում» 1 մասս
Առաջադրանքներ
- Մգեցրած բառերի բացատրությունները բառարանից դուրս գրիր և սովորիր։
Անդրանիկ-միակ
թիկնեղ-լայնաթիկունք
մտերիմ-շատ մոտ
նախասրահ-նախասենյակ
արտասվեց-լաց եղավ - Գրիր մեկական նախադասություն տեխստի մգեցված բառերից յուրաքանչյուրով։
Արան հորեղբոր անդրանի որդին էր:
Մարմնամարզության ուսուցիչը շատ թիկնեղ էր:
Թատրոնի նախասրահը շատ լուսավոր էր:
Աղջիկը հուզմունքից արտասվեց: - Ո՞վ էր Էմին և ինչպե՞ս էր տղան վերաբերվում նրան։
Էմին իրենց տնտեսուհին էր և տղան նրան շատ էր սիրում: - Ինչո՞ւ գրքի հետոսը չէր ցանկանում դպրոց գնալ։
Նա դպրոցը չէր սիրում և չէր ոզում գնալ: - Շատ կարճ պատմիր քո դպրոցի մասին։
Իմ դպրոցը շատ լուսավոր,հետաքրքիր ,լայն միջանցքներով հաճելի մի վայր է,որը ես անչափ սիրում եմ: - փորձիր հիշել, թե ինչպես էիր պատկերացնում դպրոցը, երբ դեռ դպրոցական չէիր։
Ես դպրոցը պատկերացնում էի շատ մեծ,բազում աշակերտներոն,շատ խիստ ուսուցիչներով մի վայր: - Տուն գնալիս ինչո՞վ էր հպարտանում Էմին։
Տուն գնալիս Էմին այնպես հպարտ էր Ջիմով ,որ նույնիսկ արտասվում է:
Վ․ Սարոյան․«Առաջին օրը դպրոցում» 3 մաս
Առաջադրանքներ
- Դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներից որևէ մեկով կամ երկուսով նոր բառեր կազմեք։
սրամիտ-սուր-միտ,սրածայր
ուսուցչուհուն-ուսցում- ուհուն,ուսուցիչ
դասարանցի-դասարան-ցի,դասընկերուհի
բարձրաձայն-բարձր-ձայն,բարձրակասակ - Մոխրագույնով նշված բառը գտիր վիքիբառարանում և կարճ ներկայացրու, թե ինչով է անանուխն օգտակար։
Անանուխի - Անանուխը, շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս է։ Մշակովի անանուխը ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։ Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ:Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ։
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։ - Դո՛ւրս գրի՛ր գրությամբ և արտասանությամբ տարբերվող երեք բառ։
- Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։ Օրինակ՝ ծեր լեդի — դպրոց, տղա, աղջիկ, դասարան, հայրիկ, նախասրահ, դաս։
Գեղեցիկ դպրոց
բարձրահասակ տղա
հմայիչ աղջիկ
մեծ դասարան
խելացի հայրիկ
լուսավոր նախասրահ
հետաքրքիր դաս - Տղային դպրոցում ամենից շատ ի՞նչն էր դուր գալիս։
Տղային դպրոցում ամենից շատ դուր եկավ ծամոնի խաղը: - Պատմվածքի վերջում ինչո՞ւ հուզվեց տնտեսուհի Էմին։
Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին:
ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բառիմաստ
33.Մի բառով գրի´ր:
ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
Վարագույր։
բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
Մոծակ։
գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:
Վարսավիր։
դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
Զանգակ
35.Ի՞նչ է նշանակում․ բացատրիր մեկին, ով չի ճանաչում այդ առարկան։
հեռախոս, գիրք, սեղան, ականջ, ծաղիկ:
Առարկա, որի միջոցով զանգեր են ստանում, զանգում են և խոսում են ինչ, որ մեկի հետ։
Նա մի առարկա է, որի մեջ գրված են տարբեր պատմվացքներ:
Փայտե առարկա, որի կողքը դրվում են տարբե ուտելիքներ,առարկաներ և որի կողքը մենք նստում և ճաշում ենք։
Մարմնի մաս, որի միջոցով մենք լսում ենք։
Գույնզգույն բույսեր,որոնք շատ գեղեցիկ են և անուշ բուրում են:
36.Ա և Բ շարքերը համեմատի՛ր և պարզի´ր, թե ո՞րն է դրանց տարբերությունը:
Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ:
Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ:
Ա և Բ շարքերը իրարից տարբերվում են նրանով,որ Ա շարքի մեջ բառեր են,իսկ Բ շարքի մեջ նույն բառերն են խառնված տառերով:
38. Օգտվելով 36 առաջադրանքից փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը:
Բառը դա տառերից և հնչյուններից կազմված մի բան է,որը իմաստ է արտահայտում:
39.Բացատրի´ր, թե գլուխ բառը ամեն մի նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:
Արջը գլուխը բարձրացրեց:
Ուղիղ իմաստ –
Սարի գլխին ինչ-որ բան է փայլում:
Սարի վրա ինչ-որ բան է փայլում – փոխաբերական։
Այս մարդը գլուխ չունի:
Այս մարդը խելք չունի – փոխաբերկան
Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր:
Գրքի առաջին մաս շատ հետաքրքիր էր։
-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին:
Իսկ ո՞վ էր ձեր ղեկավար,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին – փոխաբերական։
Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին:
Ոիղիղ իմաստ։
Գերանի գլխից բռնի՛ր:
Ուղիղ իմաստ։
40.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:
Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը: Ողիղ իմաստով
Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված:Փոխաբերական իմաստով
Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: Փոխաբերական իմաստով
Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու: Ուղիղ
Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն: Փոխաբերական
Ծաղիկ բառը հիմնական իմաստով գործածված է առաջին նախադասության մեջ:
Բաժանում միանիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով
ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ
Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:
Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի դերը:
Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:
Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:
Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:
Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:
Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որդ հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճակում մետաղները սովորաբար փայլուն են:
Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:
Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:
Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրերի ատոմներից:
Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացության բաղադրության մեջ անցնել:
Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատիներեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկգբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.’ Calcium) նշանակվում է Ca, կադմիումր (լատ.’ Cadmium)’ Cd, իսկ քլորը (լատ.’ Chlorum)’ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:
| Քիմիական տարրը | Քիմիական նշանը | Արտասանությունը |
| Ազոտ | N | էն |
| Ալյումին | Al | ալյումին |
| Ջրածին | H | հաշ |
| Թթվածին | O | о |
| Երկաթ | Fe | ֆեռում |
| Պղինձ | Cu | կուպրում |
| Արծաթ | Ag | արգենտում |
| Ոսկի | Au | աուրում |
| Կապար | Pb | պլումբում |
| Ցինկ | Zn | ցինկ |
| Ածխածին | C | ց |
| Ծծումբ | S | էս |
| Ֆոսֆոր | P | պե |
| Քլոր | Cl | քլոր |
| Բրոմ | Br | բրոմ |
| սիլիցիում | Si | սիլիցիում |
ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ, ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Մաքուր նյութեր և խառնուրդներ
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:
Ուշադրություն
Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:
Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.

Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով.


Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:
Ուշադրություն
Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:


Ուշադրություն
Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:
Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:

Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:
Օրինակ
Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:
Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:
Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:
Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.

Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:
Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են`1.շոգիացումը, 2.բյուրեղացումը, 3.թորումը.

Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա.
