Մոխիտո

Անհրաժեշ պարագաներ ՝

Լիմոն,նանա և ջուր:

Պատրաստման եղանակ՝
Լիմոնը կտրատել մանր կուբիկներով և լցնել ջրամանի մեջ:Ոչ այդքան մանր կտրատել նանան և ավելացնել ջրամանի մեջ,վերջում ավելացնել ջուր և խառնել:Մոխիտոն պատրաստ է:

Բիսկվիթ

Անհրաժեշ պարագաներ՝

Երեք հատ ձու,մածուն,շաքարավազ,սոդա, ձեթ,վանիլին և ալյուր:

Պատրաստման եղանակ՝

Վերցնել երեք ձուն կոտրել թասի մեջ և հարել այնքան ժամանակ մինչև սպիտակ զանգված ստանանք :Ավելացնել շաքարավազը և կրկի լավ հարել:Մեծ բաժակով լցնել մածունը ,վրան ավելացնել մեկ ճաշի գդալ սոդա և հարել այնքան ժամանակ մինչև լավ փրփրի և ավելացնել թասի պարունակության վրա:Այնուհետև ավելացնել մեկ կոֆեի բաժակ ձեթ,վանիլին և կրկին հարել:Ալյուրը լցնել այնքան մինչ ստսնսնք ոչ այդքան պինդ զանգված:Վերցնել գազոջախի սինի,տակը մի փոքր ձեթ քսել և մեր պատրաստի խմորը տեղափոխել սինիի մեջ և թխել:

Համբուրգեր

Անհրաժեշտ պարագաները՝
Հալած պանիր,լոլիկ,վարունգ,պղպեղ,կլոր համբուրգերի հաց և մառոլ:

Պատրաստման եղանակը
Վերցնել հացը և կիսել մեջտեղից:Վրան քսել հալած պանիր,կլոր կտրատել լոլիկը և վարունգը :Այնուհետև պանիրից հետո դնել մառոլը,կտրած լոլիկը և վարունգը և վերջում կտրած հացի կեսը:Կստացվի գեղեցիկ և հանեղ համբուրգեր:

Թաբուլե

Անհրաժեշտ պարագաներ `

Բլղուր, հազար, կանաչ սոխ, համեմ, մաղադանոս, սամիթ, կտրոն, լոլիկի մածուկ, ձեթ,

Պատրաստման եղանակ`

Բլղուրը լվանալ և մաքրել:Տաք ջրով թրջել, երբ բլղուրը ուրչի ավելացնել լոլիկի մածուկը:Այդ ընթացքում առանձին տարայի մեջ կտրտում ենք բոլոր տեսակի կանաչիները։ Ավելացնում ենք ձեթ, համեմում ենք աղով և պղպեղներով վերջում իրար ենք խառնում կանաչիները և բլղուրի զանգվածը:Ավելացնում ենք կիտրոնի հյութը և մատուցում հազարի տերևներով։

Վրացական խաչապուրի,Իմերեթական խաչապուրի

Բարև Ձեզ:Ես Ալիսա Խուդոյանն եմ:Այսօր ես ձեզ կպատմեմ Վրացական խաչապուրիի մասին:
Վրացական խաչապուրին,վրացական կերակուր է,ազգային հացաբուլկեղենի տեսակ,որն պանրով բլիթ է:Կան խաչապուրիի շատ տեսակներ:Օրինակ՝մեգրելական,իմերիթական,աջարական, ռաչինական և այլն:
Իմերեթական և մեգրենական խաչապուրիները կլոր են,վերևից պատված են սուլուգունիի պանրի շերտով,աջարական խաչապուրին նավակաձև է ու լցոնված է պանրով և ձվով,ռաչինականը ՝կլոր,լոբու լցոնով,եփած ռաչինական բեկենով:
Ես ամենից շատ սիրում եմ իմերեթական խաչապուրին:Այդ է պատճառը ,որ ես կներկայացնեմ միայն իմերեթական խաչապուրիի բաղադրատոմսը:

Խմոր

Չոր խմորիչ- 1ճաշի գդ.
Բուսական յուղ- 150 գր.
Աղ-մի պտղունց
Կարագ- 100գր.
Մածուն- 500 գր.
Ձու- 1հատ
Ալյուր- 0,8-1կգ
Շաքարավազ-մեկ պտղունց

Միջուկ

Պանիր սուլուգունի- 1կգ
Ձու (միայն դեղնուց) վրան քսելու համար- 1հատ
Ձու- 1-2 հատ
Թթվասեր՝վրան քսելու համար- 1 ճաշի գդ.
Կարագ- 50 գր