Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Ի՞նչ է հումուսը։
Հումուսը՝ մահացած բույսերի և կենդանիների մնացորդններն է:

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։

Հողը՝ փխրուն շերտ է,որով ծածկված են երկրի ցամաքային տարածությունները:
Հողը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում:Մարդիկ միշտ իրենց կարիքների համար օգտագործում են հողը:Մշակում են,ցանում են,բերք են ստանում,պարարտացնում են,վարում են և փխրեցնում:

3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։

Ամենալավ հողերը դրանք սևահողերն են,որովհետև հարուստ են հումուսով:

Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։

Հողում շատ մանր օրգանիզմներին անվանում են մանրե:
Մանրեները շատ մեծ նշանակություն ունեն,որովհետև հենց նրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: 

Я — МАША, И БАБУШКА ТОЖЕ /28 НОЯБРЯ — 2 ДЕКАБРЯ

  1. Прочитай стихотворение и придумай ему название.
    Я — Маша, и бабушка тоже,
    Мы с бабушкой очень похожи.
    Мы любим ватрушки и булки
    И песни во время прогулки.
    А если у нас именины,
    Мы варим компот из малины.
    И крепко целуем друг дружку,
    И дарим друг дружке игрушку.

2. Ответьте на вопросы:

Как девочка относится к бабушке?

Маша очень любит свою бабушку․

Почему она считает бабушку подружкой?

Потому что они любят одно и то же.

Что любят девочка и бабушка?

Они любят ватрушки и булки, и песни во время прогулки.

Что они варят из малины?

Они варят компот из малины.

Расскажи, что вы делаете вместе с бабушкой?

Я помогаю бабушке по дому․

Найди в тексте стихотворения слова в единственном числе и слова во множественном числе.

бабушка, компот, малина, игрушку

ватрушки, булки, песни, прогулки

  1. Выполни упражнение по образцу.
    Образец: тетрадь — тетради, город — города,
    друг — друзья.
    Тетрадь— тетради, медведь – медведьи ,
    Город – города , глаз – глаза, берег – берега.
    Друг — друзья, лист – листья, дерево – деревья.

4. Вставь буквы:

С неба смотрит солнце
Миллионы лет.
Льёт на землю солнце
И тепло и свет.
Но посветит солнце
И уходит прочь.
А живое сердце
Греет день и ночь.
Значит, сердце лучше
Солнца самого,
Никакие тучи
Не затмят его.

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։ Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Իմ բլոգի հղումը դիտեք այստեղ:
  • Մասնակցե՞լ ես «Շոշափելի քառանկյուններ»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո
  • Մասնակցե՞լ ես «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    Ինձ դուր եկավ <<Մխիտար Սեբասատացի թվերի աշխարում>>:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Ինքնաստուգում 1, ինքնաստուգում 2:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո մասնակցել եմ:
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    1 և 2 մակարդակը:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Կատարում եմ մայրիկի և հայրիկի հետ:

Մեր շրժապատում գտնվող ուղղանկյունաձև և քառակուսաձև առարկաներ

Մենք չափեցինք ուղղանկյունաձև սեղանի լայնության 60 սմ և երկարությունը՝ 120 սմ:Այժմ հաշվենք սեղանի մակերեսը և պարագիծը:

P=(120+60)x2=180×2=360 սմ
S=60×120= 7200 սմ քառ.

Չափել ենք նաև քառակուսաձև սալիկի կողմը՝ 30 սմ: Այժմ հաշվենք սալիկի մակերեսը ը պարագիծը:

P= 4×30=120 սմ
S= 30×30=900սմ քառ.

Ինքնաստուգում


1) Թվարկիր 28-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 28-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
ամենափոքրն է 1, ամենամեծը 28: 1,2,4,7,14,28 :
2)Գտիր 58 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
58+1=59 ամենափոքրն է 1, ամենամեծը 58
3)Քանի՞ բաժանարար ունի 30-ը, ո՞ր թվերն են դրանք։
8 բաժանարար: 1,2,3,5,6,10,15,30
4)Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 36-ից։
8,12,16,20,24,28,30
5)Թվարկիր  6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
36,42,48,54,60 . . .

6)Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
Ամենափոքրը 9 -ն է: 9,18,27,36,45,54, . . .

7)Հաշվիր 2սմ, 6սմ , 9սմ և 4սմ կողմերով քառանկյան պարագիծը։
2+6+9+4=21 սմ

8)Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 26 է։
26:2=13 13+13+13+13=52

9)Հաշվի՛ր 12 սմ և 17 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
P=12+17+12+17=58 սմ
S=12×17=204 սմ քառ.

10)Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 11 սմ է։

P=11+11+11+11=44 սմ կամ 4×11=44 սմ
S=11×11=121 սմ քառ.

Լեզվական աշխատանք

1. Տվյալ արմատներով կազմեք  ՊԱՐԶ ԱԾԱՆՑԱՎՈՐ բառեր:

 Գիր, տուն, երգ, գլուխ, միս:
Գիր-գրություն
տուն-անտուն
երգ-երգիչ
գլուխ-գլխավոր
միս-մսեղեն

2.  Առանձնացրեք այն բառը կամ բառերը, որոնք Ա հոդակապ չունեն:

Մեծամիտ, դիմախաղ, մարդամոտ, գինեգործ, այգեպան, մորեղբայր, որդեկորույս:
Գինեգործ,այգեպան,մորեղբայր,որդեկորույս:

3. Սյունյակներով գրեք պարզ, բարդ, և բարդ ածանցավոր բառերը:

Երկգլխանի, թզուկ, մարդաբոյ, հոգեմաշ, դժբախտ, անմարդաբնակ, կարիճ, լեռնային, շնագայլ, հայուհի, ձնագնդիկ, հողեղեն, դասացուցակ, տետր, նրբատաշ, անգլուխ, ստեղնաշար, դասագրքային, եկեղեցի:

պարզածանցավորբարդբարդ ածանցավոր
 կարիճ
տետր
եկեղեցի
 թզուկ,դժբախտ,լեռնային,
հայուհի,հողեղեն,անգլուխ,
 մարդաբոյ,հոգեմաշ,շնագայլ,
ձնագնդիկ,նրբատաշ,ստեղնաշար,

 երկգլխանի, անմարդաբնակ,
դասացուցակ,դասագրքային,

4.Միացրու համապատասխան արմատները և նոր բարդ բառեր կազմիր:

Շուն Մռայլ Արդար Մայր Դաս Ծաղիկ ՋուրՄատյան Ձուկ Միտք Ամբար Քաղաք Զարդ Դեմք

Շնաձուկ
մռայլադեմք
արդարամիտ
ջրամբար
մայրաքաղաք
ծաղկազարդ
դասամատյան:

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին:

«Գունավոր» ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Ծովի խորը ջրային զանգվածում կուտակված են թունավոր նյութեր, այդ պատճառով էլ ամբողջ օրգանական աշխարհը գտնվում է ջրի վերին՝ 150-200մ խորության շերտում:

Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է: Ծովն այդպես է կոչվել, որովհետև տարվա մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:

Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և Արաբական թերակղզու մի­ջև: Կարմիր ծովն աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ: Ծովի բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա կրիաները:

Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մասն է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: Սրա անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:Рекламаabout:blank

Լեզվական աշխատանք

Բառակազմություն

  1. Գրեք 10-ական պարզ, բարդ և ածանցավոր բառեր: 

    Պարզ-մարդ,շուն,կատու,տուն,աթոռ,սեղան,սիրտ,նավ,հաց,նկար

    Բարդ- միաեղջյուր,սահադաշտ,թագաժառանգ,արևածաղիկ,բազկաթոռ,տոնածառ,ժամացույց,
    դասընկեր,կինոթատրոն,դիմակահանդես

    Ածանցավոր-գրիչ,սրիչ,թագուհի,թագավոր,վարդանոց,հիվանդանոց,անխելք,
    անուշադիր,տգետ,նավակ:

  2. Բարդ բառերի առաջին արմատները վերցրեք և դրանցից ածանցավոր բառեր ստացեք

Դասագիրք, մարդակեր, հողագունդ, մսատու, գլխամաս, ծաղկազարդ:

Դասական, մարդիկ,հողային,մսային,գլխային,ծաղկավոր:

  1. Ուհի, ություն, եղեն, իչ, ան, դժ, ային ածանցներով որքան կարող եք շատ բառեր գրեք:
    Գեղեցկուհի,հայուհի,Հայկուհի,բժշկուհի,նկարչուհի
    կրթություն,սովորություն,հնություն,պատմություն,բժշկություն,գրություն
    հացեղեն,խմորեղեն,մսեղեն,քաղցրեղեն, հրեղեն
    գրիչ,սրիչ,բրիչ,համակարգիչ,վարակիչ,նկարիչ
    անբան,անգութ,անգրագետ,անկանոն,անհայտ,անհերթ,անձայն,անշունչ,անտեր:
  2. Մայրաքաղաք, լեզվակռիվ, հոգեհաց, դասաժամ, վարդագույն բառերի վերջին արմատը վերցրեք և կազմեք այնպիսի բարդ բառեր, որոնցում սրանց վերջին արմատը կդառնա առաջին արմատ, օրինակ՝ հեռախոս- խոսափող:
    Մայրաքաղաք-քաղաքագետ
    լեզվակռիվ-կռվախնձոր
    հոգեհաց-հացահատիկ
    դասաժամ-ժամացույց
    վարդագույն-գույնագույն