Ստրադիի փոքրիկ գրադարանը(2-րդ հատված)
Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրադարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:
Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը: Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում: Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:
Ամբողջ մեկ ժամվա ընթացքում նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
— Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
— Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
— Դա այն պատճառով է, — ասաց հայրս, — որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, — շարունակեցի ես, — նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, — պատասխանեց հայրս:
Առաջադրանքներ`
1.Գիրքն ի°նչ դեր ունի քո կյանքում։
Գիրքը իմ կյանքում ունի մեծ դեր:Ես շատ եմ սիրում գիրք կարդալ:Գրքերից կյանքում շատ ու շատ բաներ ենք սովորում:
2.Ինչպե°ս ես գրքեր ընտրում, կարդացածդ գրքերից ստացած խորհուրդներին հետևո°ւմ ես։
Ես հիմնականում կարդում եմ Ռոալդ Դալի գրքերը:Այո,ես հետևում եմ խորուրդներին,իսկ գիրք ընտրելիս,ընտրում եմ արկաային գրքերը:
3. Ստեղծագործի’ր ,, Իմ ընկեր գիրքը,, վերնագրով։
<<Իմ ընկեր գիրքը>>:
Ես առաջին դասարանում երբ սովորեցինք տառերը, կարդացել եմ շատ գրքեր:Սկզբում կարդացել եմ Qառյակներ,հետո տարբեր Հեքիաթներ,Արկածային գրքեր:Իմ առաջին արկածային գիրքը դա եղել է Ալիսան հրաշքների աշխարհում գիրքը,որը գրել է Լուիս Քերոլը:Ես շատ էի սիրել այդ գիրքը,որ ուր գնում էի իմ հետ տանում էի տատիկի տուն, հյուր գնալիս հետս տանում էի:Ալիսան Հրաշքների աշխարհում գիրքը դարձել էր <<Իմ ընկեր գիրքը>>:Նրանից հետո շատ գրքեր եմ կարդացել, որոնք ավելի հետաքրքիր էին,բայց միևնույնն է Ալիսա հրաշքների աշխարհում գիրքը մնում է և կմնա <<Իմ ընկեր գիրքը>>,որովհետև նա առաջին արկածային և բովանդակալից,կերպարներով լի գիրք էր:


