ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լիճ,բարձր լեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում:Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է:Սևանա լիճը ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում:
Սևանա լիճը բաժանվում է 2 մասի՝Մեծ Սևանի և Փոքր Սևանի:Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի ՝մեծությամբ երրորդ լիճն է՝Վանա լճից և Ուրմիոյից հետո:Ի տարբերություն այդ երկուսի ՝բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր:


Սևանա լճի անվանումը

Երկար ժամանակ լճի անունը բացատրվում էր հայերեն սև և վանք բառերից,որոնք բնութագրում էին Սևանավանքը:
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝Գեղարքունյաց ծով,Գեղամա ծով (հին հայկական անվանումներ),պարսկական Դարյա -Շիրին,անտիկ շրջանում Լիկնիտիս:

Առասպել Սևանա լճի մասին

download

Աշխարհի խոշոր բարձրադիր լճերից մեկը Հայոց աշխարհի կապտաչյա գեղեցկուհին` Սևանն է, որ հնում կոչվել է նաև Գեղամա ծովակ` Գեղամա լեռների բարձրադիր գրկում գտնվելու համար: Այն ծովի մակարդակից մոտավորապես 1800-2000 մետր բարձրության վրա է , գտնվում է  Գեղարքունիքի մարզում: Սևանա լիճն ունի քաղցրահամ ջուր, այն բաղկացած է երկու մասին՝ մեծ Սևան և փոքր Սևան: Լիճն օրվա ընթացքում անընդհատ փոխում էր գույնը` շողալով թանկարժեք ադամանդի բազմագույն երանգներով: Այն հատվածներում,որտեղ կապտականաչը ավելի մուգ երանգով է , այդ հատվածում ավելի խորն է:

Ասում են` մի քանի կրոնավորներ Վանից գալիս են այստեղ և լճի մեջ տեսնելով գեղեցիկ կղզին և հոգեպարար լռությունը` բացականչում են. «Սա է Վան»: Այսինքն` մեզ համար լավ բնակվելու տեղ է: Այդպես են կղզին և լիճը ստացել Սևան անունը:

Իսկ մեկ ուրիշ զրույց պատմում է, որ շատ հին ժամանակներում չքնաղ ու կապուտաչ մի գեղագանգուր ու քաջ հսկա էր ապրում: Նա առավոտյան վաղ արթնանում էր, վերցնում էր իր մեծ նիզակն ու մտնում լիճը: Նա քաջ լողորդ էր և օրվա մեծ մասն անց էր կացնում լճի ջրի մեջ: Այդ հսկան` Սևանը, հսկում էր ամենուր և անսպասելի հայտնվում էր այն ափերում, որտեղ թշնամի էր երևում: Եվ նրա անվրեպ նիզակն անմիջապես վնասազերծում էր թշնամուն, որը կա՛մ խեղդվում էր լճում, կա՛մ էլ մազապուրծ փախչում էր: Հենց այս հայկազուն հսկայի անունով էլ լիճը կոչվեց «Սևան»:

Գոյություն ունի լճի անվանման ծագման ևս մեկ ավանդություն․

  • Սևանա լճի տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մի ջրառատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքի/ սկզբնակետ, որտեղից բխում է աղբյուրը/ մեծ փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում տեղում։

Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ, երբ հասնում է տնակներին, բնակիչները փախչում են, ասելով «Քար դառնա ով բաց է թողել ակունքը»։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով գոյացնում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը՝ Հարսնաքարը։

Մասնակցությունը խմբով

1.Գրեք հեքիաթի անունը: Չմոռանաք չակերտները։

Անխորագիր պատկեր

<<Պոչատ աղվեսը>>



2.Ովքե՞ր էին հեքրաթի հերոսները, կարճ բնութագրեք նրանց։

Անխորագիր պատկեր



Հեքիաթը <<Բարեկենդան>>ն- է:Հեքիաթի հերոսները մարդ ու կնիկ են:Նրանք իրար չեն հավանում:Մարդը կնգան է ասում հիմար,կնիկը մարդուն:


3.Թումանյանի ձեզ ծանոթ ո՞ր հեքիաթին է համապատասխանում «Լավություն արա, ջուրը գցի ասացվածքը»։ 

<<Խոսող ձուկը>>


4.Գրեք 7 բառ, որոնցում բառամիջում լսվող Օ-ն գրվում է Օ տառով:

Այսօր,կեսօր,ոսկեզօծ,երկարօրյա,տնօրեն,շտապօգնություն,անօգուտ:


5.Լրացրեք բաց թողած կետերը՝ մանր․․․․, Աման․․․ր, ․․․․լգա, ․․․․․քեր, լայն․․․․կրան, ․․․․․նք, գոմ․․․շ։

Մանրէ,Ամանոր,Օլգա,ովքեր,լայնէկրան,ենք,գոմեշ:


6.Նկարում ո՞ր հեքիաթն է, գրեք նաև, թե ինչ սովորեցրեց ձեզ այս հեքիաթը։

Անխորագիր պատկեր

<<Տերն ու Ծառան>>:Այս հեքիաթը մեզ սովորեցրեց,որ պետք է միշտ լինել ազնիվ:

7.Թումանյանի ինքնակենսագրությունից 5 հետաքրքիր փաստ ներկայացրեք։

1.1899թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է <<Վերնատուն>>գրական խմբակը,որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը,Դերենիկ Դեմիրճյանը,Լևոն Շանթը և ուրիշներ:

2.Հովհաննես Թումանյանը սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

3.Ունեցել է տաս երեխա:

  1. Գրել է բանաստեղծություններ,պոեմներ,քառյակներ,հեքիաթներ,պատմվածքներ:
  2. Մշակել է<< Սասնա ծռեր>> դյութազնավեպի<< Սասունցի Դավիթ>> ճյուղը:



8.Մտածեք 5 հանելուկ Թումանյանի հեքիաթների վերաբերյալ։

1.Հեզիկ ,նազիկ
Փափկամազիկ,
Շատ խորամանկ
Եվ գիշատիչ:
(Աղվես)

2.Բույն է դնում ծառի ծերին
Փոքրիկ փափլիկ ծլվլան:
Ի՞նչն է դա:
(Ծիտ)

3.Կանաչ գույնի կռկռան
Ապրում է նա
Եվ ցամաքում և ջրում:
Ի՞նչն է դա:
(Գորտ)

4.Ընտանի մի կենդանի
Հավատարիմ և ընկեր,
Վտանգի մեջ թ՛ե լինես
Կանգնած է նա միշտ կողքիտ:
(Շուն)

5.Նա ապրում է ջրում,
Չունի հանգիստ և չունի քուն,
Առավոտից մինչ իրիկուն,
Շարժվում է ու շարժվում:
(Ձուկ)





9.Թումանյանի ո՞ր հեքիաթից է հետևյալ հատվածը՝ « Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը։ Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի։ Հանում է, տեսնում՝ մի կտոր ոսկի։ Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է անում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն։ Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս։ Գալիս է տեսնում՝ իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր։  »

<<Անբան Հուռին>>

10.Նկարագրեք հեքիաթի չծնված հերոսին։

Անխորագիր պատկեր


Հեքիաթը << Կիկոսի մահն>> է,չծնված հերոսը Կիկոսն է,որի գդակը պոպոզ է,անունը Կիկոս,վեր է ելնում ծառին,ցած է ընկնում քարին:

11.Գրեք ձեր խմբի անդամների անունները:

Ալիսա,Եվա Բ.,Ալեքսանդր և Դավիթ: