April 29

ՀՀ ԳԵՏԵՐԸ

Հայաստանի նշանակալի գետերն են.

  • Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
  • Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը

ԱնվանումԹափվելու տեղԳետի ընդհանուր երկարությունը (կմ)Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)
ՓամբակԴեբեդ8686
ՁորագետԴեբեդ5757
ԴեբեդԽրամ178152
ԱղստևԿուր13399
ԳետիկԱղստև4848
ԱրաքսԿուր1072158
ԱխուրյանԱրաքս186186
ՄանթաշԱխուրյան3232
Մեծամոր (Սևջուր)Արաքս4040
ՔասախՄեծամոր (Սևջուր)8989
ԳեղարոտՔասախ2525
ԱմբերդՔասախ3636
ՀրազդանԱրաքս141141
ՄարմարիկՀրազդան37-4237-42
ՄեղրաձորՄարմարիկ14,714,7
ԴալարՀրազդան1313
ԱրայիՀրազդան1616
ԳետառՀրազդան2424
ԱզատԱրաքս5656
ՎեդիԱրաքս5858
ՇաղափՎեդի1919
ԱրածոԱրաքս4025
ԱրփաԱրաքս12690
ԴարբԱրփա2222
ՀերհերԱրփա2828
ՄանիշկաԱրփա1616
ԵլփինԱրփա2323
ԵղեգիսԱրփա4747
ՍելիմագետԵղեգիս2222
ՄեղրիԱրաքս3232
ԾավԱրաքս4227
ՈղջիԱրաքս8856
ԳեղիՈղջի3030
ՈրոտանԱրաքս179119
ՄասրիկՍևանա լիճ4343
ՁկնագետՍևանա լիճ2222
ՎարդենիսՍևանա լիճ2828
ԾակքարՍևանա լիճ2828
ԱրգիճիՍևանա լիճ5151
ԳավառագետՍևանա լիճ24
April 29

Սիրելի սովորողներ, կազմեք ապրիլ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո ունեմ
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո կատարել եմ https://alisakhudoyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
  • Մասնակցե՞լ ես «Գունային խաղեր» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո մասնակցել եմ https://alisakhudoyan.edublogs.org/2023/04/26/%d5%a3%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a5%d6%80-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae/

    https://alisakhudoyan.edublogs.org/2023/04/26/%d5%a3%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%a5%d6%80/
  • Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    https://alisakhudoyan.edublogs.org/2023/03/20/%d5%bd%d5%ab%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%bd%d5%b8%d5%be%d5%b8%d6%80%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80-%d6%81%d5%b8%d6%82%d5%b5%d6%81-%d5%bf%d5%be%d5%a5%d6%84-%d5%af%d5%b8%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%af/
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    https://alisakhudoyan.edublogs.org/2023/04/28/%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4-7/
  • Մասնակցե՞լ ես  ապրիլ   ամսվա մաթեմատիկական  ֆլեշմոբին։
    Այո մասնակցել եմ:
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Առաջին և Երկրորդ:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Մայրիկի:
April 29

Հայաստանի գետերը

Հայաստանի գետերը

Հայաստանի գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին:Հայաստանի նշանակալի գետերն են՝

Ախուրյան– սկիզբ է առնում Արփա լճից:
Մեծամոր-հանրապետությունում ամենաջրառատ գետն է:
Քասախ– Մեծամորի ջախակողմյան խոշոր վտակն է,սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից:
Հրազդան-սկիզբ է առնում Սևանա լճից:
Արփա-հոսում է նեղ կիրճով,թափվում է Արաքսի մեջ:
Որոտան-Զանգեզուրի ամենամեծ գետն է:
Դեբետ-կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից:
Հայտնի են նաև Ողջին,Մեղրիգետը,Աղստևը,Գետիկը և Ոսկեպարը:


ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ

Հրազդան գետը կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

April 29

29.04.2023

1.How do you feel when you see a spider?
I feel scared when I see a spider.
2. How do you feel when you smell fresh bread?
I feel hungry when I smell fresh bread.
3. How do you feel when you go to the park?
I feel happy when I go to the park.
4.How do you feel when you break a toy?
I feel repentance when I break a toy.
5.How do you feel when you have a birthday party?
I feel great when I have a birthday party.
6. .How do you feel when you lose your money?
I feel angry when I lose my money.
7.How do you feel when you are alone at home?
I feel sad when I am alone at home.


April 29

Համբարձման խաղիկներ

1․ Մատնիքդ մատովդ չէ,
Սիրածդ սրտովդ չէ:

2․ Բերդի բոլոր կամար է,
Աղջիկ տղի համար է:

3. Թեկուզ աշխարհն ավիրի,
Մեկ է, չեմ առնի քեզի:

4. Աղջի, սև է քու մազը,
Հերիք քաշեմ քու նազը:

5․ Բուսել ես բաղի միջին,
Դու ես իմ խաղի միջին:

6.Ամպեր, ամպեր, հեռացեք,
Արուսի բախտը բացեք:

7. Նշանածդ չինար է,
Չինար ու բարդի ծառ է:

https://youtu.be/VRYvAiDkP4E?t=7

https://youtube.com/watch?v=VRYvAiDkP4E
April 27

Весёлый человек /25-28 апреля/

Крутыми тропинками в горы,

Вдоль быстрых и медленных рек,

Минуя большие озёра,

Весёлый шагал человек.

Четырнадцать лет ему было,

И нёс он дорожный мешок,

А в нём полотенце и мыло

И белый зубной порошок. <…>

Он слышал и зверя, и птицу,

В колючие лазил кусты.

Он трогал руками пшеницу,

Чудесные нюхал цветы. <…>

А чтобы ещё интересней

И легче, казалось, идти,

Он пел, и весёлая песня

Ему помогала в пути.

  1. Напиши, о чем это стихотворении, своими словами.
    Это стихотворение нам рассказывает а весёлом человеке, которому было четырнадцать лет. И нёс он дорожный мешок, а в нём полотенце и мыло, И белый зубной порошок.
  2. Выпиши из стихотворения слова, которые отвечают на вопросы: Какой?
    Какая? Какое? Придумай словосочетания с этими словами.
    Какой – весёлый, дорожный.
    Какая – весёлая.
    Какие – большие, колючие, чудесные.

    Весёлый человек.
    Дорожный знак.
    Весёлая подруга.
    Большие стулья.
    Колючая ёлка.
    Чудесные птицы.

Вопрос: какой?

Окончания: -ой, -ый, -ий

Примеры: большой слон, сильный муравей, весенний день

Вопрос: какая?

Окончания: -ая, — яя

Примеры: большая рыба, сильная тигрица, весенняя песенка

Вопрос: какое?

Окончания: -ое, -ее

Примеры: большое поле, сильное животное, весеннее озеро

Составь предложения с этими словами:

Хорошая, светлый, весеннее, радостный, незабываемый, весёлая, яркий.
Я подружилась с хорошей девочкой.
Я нарисовала светло-синей краской.
Я очень люблю весенний дождь.
У меня есть радостный друг.
Вчера был мой незабываемый день рождения.
Я сегодня весёлая.
Я люблю яркие цвета.

April 27

Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Այո ինձ դուր եկավ այս պատմությունը:Նա պատմում էր աշխարհի ամենալավ մարդու մասին,որը այդքան էլ իրական չեր և շատ ծիծաղելի էր:
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    Նա ամեն ինչում վերջինն էր,որովհետև չեր կարողանում ստել,գողանալ և շատ բարի էր:
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.
-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կլինեմ և վե՛րջ: Այդպես էլ ստացվում է. նա միշտ և ամենուր առաջինն էր:Նա առաջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, առաջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում վերջինն էին: Մեկը քաղաքի վերջին գողն էր, մյուսը վերջին ավազակն էր շրջանում, մեկն էլ վերջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակը, առաջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, նա առաջինն էր, ով իմացավ այդ մասին: Ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշել էր,միշտ առաջինը լինել ոչ միայն անունով, այլև՝ գործով:Նա որոշել էր միշտ և ամեն տեղ առաջինը լինել և վե՛րջ:

  • Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
    Արևիկ անունով մարդը պետք է լինի արևի պես պայծառ:
    Աստղիկ անունով մարդը պետք է լինի աստղի պես փայլուն:
    Ալվարդ անունով մարդը պետք է լինի վարդի պես ալ կարմիր:
    Լուսնյակ անունով մարդը պետք է լինի լույս տվող:
    Վարդաբույր անունով մարդը պետք է լինի վարդի պես բորող:
    Վրեժ անունով մարդը պետք է լինի վրիժառու:
    Քաղցրիկ անունով մարդը պետք է լինի քաղցր;
  • Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։

    https://alisakhudoyan.edublogs.org/2023/04/27/%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%b6%d5%b5%d5%a1%d5%af/
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
    Շա՜տ վատ կլիներ:Բոլորը կլինեին ստախոս:
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
    Շա՜տ ծիծաղելի կլիներ և այդ մրցույթում կվորոշվեր ,թե ո՞վ է հիմարների հիմարը:
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
    Եթե շունը ավելի խելացի լիներ, ապա մարդու տեղը դպրոց շունը կգնար:
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
    Եթե ես հայտնվեի վախկոտների երկրում ,ես նրանց կսովորեցնեի չվախենալ:
  • Ի՞նչ կլինր, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
    Եթե մարդը բարձրաձայն մտածեր,ապա իր մտածածը բոլոր մարդիկ կլսեին:
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
    Շա՜տ լավ կլիներ ,եթե բոլոր մարդիկ բարի լինեին:Շատ ուրախ և հետաքրքիր կլիներ:

    Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:
    Մարդիկ ձկնորսության պահին ծիրան կբռնեին:
April 27

Լուսնյակ


Լինում է չի լինում, մի մարդ ու կին են լինում:Նրանք երկար տարիներ ամուսնացած են լինում,բայց դեռ երեխա չեն ունենում:Մի օր երազի մեջ կինը տեսնում է,որ լուսինը պայծառ փայլում է և աստղերն էլ շաղշաղում են:Նա տեսնում է,որ լուսինը այնպես է շողշողում ,կարծես ինչ որ բան է ուզում իրեն ասել:Կինը արթնանալով պատմում է ամուսնուն և նրանք շատ են զարմանում այդ երազից:Անցնում է մի քանի օր և ամուսինները իմանում են ,որ երեխա են ունենալու:Կինը իսկույ գլխի է ընկնում,որ դա իր երազն է և ամուսիններով որոշում են ,որ եթե աղջիկ ծնվի,անունը կդնեն Լուսնյակ:
Այդպես էլ լինում է:Ծնվում է մի շատ գեղեցիկ,լուսնի պես պայծառ,լույս տվող աղջիկ:

April 26

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Այստեղ հանդիպում են շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը:
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:
    Հումուսը մուգ գույն ունեցող հողն է,որը հարուստ է տարբեր օրգանական նյութերով:
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: 
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Հողուը պարունակում է ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է:
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են: