Ճամփորդություն դեպի Արատես
Ողջույն: Ես Ալիսան եմ Խուդոյան:Ես դասընկերներիս հետ ճամփորդել եմ Արատես: Մենք ուրբաթ օրը մասնակցեցինք ժամերգության Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ ժամը՝ 09:30-ին Երևան քաղաքից դուրս եկանք: Մենք կանգառ արեցինք Արփա գետի մոտ, իսկ հետո շարունակեցինք ճանապարհը:Եղեգիսի ճանապարհին մենք տեսան փոքրիկ արջուկի:Մենք Արատես հաել ենք 14:30-ին:Իրերը տեղավորելուց հետո ,պարկեցինք հանգստանալո:Մի փոքր հանգստից հետո ճաշել ենք:Խաղեր ենք խաղացել,հետաքրքիր պատմություններ ենք պատմել:Գիշերը աղջիկներով մի լավ ուրախացանք ,այնուհետև պարկեցինք քնելու:Առավոտյան նախաճաշելուց առաջ մարզվել ենք և գնացել ենք Արատեսի եկեղեցի:Այնուհետև տարբեր խաղեր ենք խաղավել:Անձրևոտ եղանակ էր և մենք ամեն մեկը իր սենյակ գնացինք:Անձրևից հետո ճաշել ենք և մինչ քնելը հաճելի ժամանակ անցկացրել:Առավոտյան կրկին մարզվել ենք,նախաճաշել և սկսել ենք հավաքել իրերը:Արատեսից դուրս ենք եկել 11:30-ին:Ճանապարհին կանգ ենք առել Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ և ոտքով բարձրացել եկեղեցի:այնուհետև կանգ ենք առել Եղեգնաձորի մոտակայքում ճաշելու:Ճաշելուց հետո շարունակել ենք ճանապարհը դեպի Երևան:
Երևան հասել ենք 16:30-ին:Մեր կանգառը Մայր դպրոցի մոտ էր և այնտեղ մեզ դիմավորեցին մեր ծնողները:Շատ հետաքրքիր և հավես ճամփորդություն էր:







