October 30

Վարժություններ

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա-
հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա-
կանգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
Կողմ-կողմեր,մաս-մասեր,սերմ-սերմեր։

Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա-
դասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի գոյականներ

  1. սարին
  2. կատարին
  3. ցավը
  4. արևը
  5. աղբյուրը
  6. առուն
  7. զեփյուռն
  8. կակաչն
  9. ծաղիկն
  10. քարին

Հոգնակի գոյականներ

  1. դարեր
  2. ժայռեր
  3. հողմեր
  4. գագաթներ
  5. անդունդներ
  6. լանջեր

Նախադասություններ եզակի գոյականներով

  1. Արագածի սարին ձյունով էր ծածկված։
  2. Լույսը փայլում էր լեռան կատարին։
  3. Արևը ջերմություն էր տալիս ծաղիկին։

    Նախադասություններ հոգնակի գոյականներով

Խոր անդունդները կորչում էին մշուշի մեջ։
Բարձր ժայռերը շողում էին արևի տակ։
Սառը հողմերը խառնվում էին մառախուղի հետ։

Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմ-
վում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ,
արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից
, վաճառատեղ

October 29

Մաքուր նյութերի և խառնուրդների ուսումնասիրում

Բոլոր նյութերն ըստ մաքրության աստիճանի բաժանվում են երկու խմբի՝ մաքուր նյութեր և խառնուրդներ:

Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով:

Որքան էլ նյութը մաքուր լինի, այսինքն, կազմված լինի միատեսակ մասնիկներից, այնուամենայնիվ, այն պարունակում է աննշան թվով խառնուկի մասնիկներ: Ուղղակի  այդ մասնիկների թիվն այնքան քիչ է, որ չի ազդում տվյալ նյութի հատկությունների վրա:

Մաքուր նյութեր են՝ կերակրի աղը, ծծումբը, ֆոսֆորը և այլն:

ndownload.jpg
shutterstock_755027212.jpg
shutterstock_353501090.jpg

Խառնուրդները երկու կամ ավելի նյութերի մեխանիկական համակցություններ են, որոնցում յուրաքանչուր նյութ պահպանում է իր բաղադրությունը, կառուցվածքը, ուստի և իրեն բնորոշ հատկությունները, որոնք էլ միաժամանակ կարող են ազդել խառնուրդի ընդհանուր հատկությունների վրա:

Խառնուրդները լինում են համասեռ ու անհամասեռ:

Համասեռ խառնուրդներում խառնուրդ առաջացնող նյութերն անզեն աչքով, նույնիսկ մանրադիտակով չեն երևում:  

Համասեռ խառնուրդների օրինակներ են՝ աղաջուրը, շաքարաջուրը, օդը, նավթը:

Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով: Բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերը խառնուրդներ են, օրինակ՝ օդը, ջուրը, հողը, քարերը և այլն:

nimages (2).jpg
download (1).jpg
ndownload (2).jpg

Հարցեր

  1. Ի՞նչ է կոչվում մաքուր նյութ։
    Մաքուր նյութ է այն նյութը, որն ունի միայն մեկ բաղադրիչ և հաստատուն քիմիական կազմ (օր.՝ ջրածին, թթվածին, ջուր):
  2. Ի՞նչ է կոչվում խառնուրդ։
    Խառնուրդ է երկու կամ ավելի նյութերի միավորում, որոնք քիմիապես չեն միացել (օր.՝ օդ, աղաջուր, ավազաջուր):
  3. Նշիր 3 օրինակ մաքուր նյութերի։
    Թթվածին
    Ջուր
    Ոսկի
  4. Նշիր 3 օրինակ խառնուրդների։
    Օդ
    Աղաջուր
    Ավազաջուր
  5. Կարո՞ղ է ջուրը համարվել մաքուր նյութ։ Ինչ պայմանով։
    Ջուրը մաքուր նյութ է, եթե այն պարունակում է միայն մոլեկուլներ (առանց աղերի, գազերի և այլ խառնուրդների)
  6. Ինչո՞վ են մաքուր նյութերն ու խառնուրդները տարբերվում միմյանցից։
    Մաքուր նյութերը ունեն հաստատուն կազմ և հատկություններ։
  7. Արդյո՞ք օդը մաքուր նյութ է։ Բացատրի՛ր։
    Օդը մաքուր նյութ չէ, քանի որ այն տարբեր գազերի խառնուրդ է (թթվածին, ազոտ, ածխաթթու գազ և այլն):
  1. Ինչո՞ւ է աղաջուրը համասեռ խառնուրդ, իսկ ավազաջուրը՝ անհամասեռ։
    Աղաջուրը համասեռ խառնուրդ է, որովհետև աղը լուծվում է ջրում և խառնուրդը դառնում է միատեսակ։
October 28

Հոկտեմբերի 27-ից-31-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

§7 | ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ/էջ 49-57-ը պատմել/

Ալեքսանդրի Արևելյան արշավանքը/էջ59-60 պատմել/

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Ո՞ր դարաշրջանն է ընդգրկում հունական քաղաքակրթության սկիզբը, և ինչպե՞ս է այն կոչվում։
Հունական քաղաքակրթության սկիզբը սկսել է  Կրետա–Միկենյան դարաշրջանից մ.թ.ա. III–II հազարամյակներ։

Ո՞վ է ստեղծել Կրետեի միասնական պետությունը: Ո՞րն էր մայրաքաղաքը?
Կրետեի միասնական պետությունը ստեղծել է արքա Մինոսը, մայրաքաղաքը Կնոսոսը։

Հունական ո՞ր ցեղերը նվաճեցին Կրետեն?
Կրետեն նվաճեցին աքայացիները, դորիականները և իոնացիները։

Թվարկի՛ր այն տարածքները, որտեղ հիմնվեցին հունական գաղութներ։
Սիցիլիայում, Իտալիայում, Փոքր Ասիայում, Սև ծովի ափերին և Կովկասում։

Ի՞նչ է պոլիսը?
Պոլիսը քաղաք-պետություն է։

Ու՞մ օրոք Աթենքը հասավ իր ծաղկման և հզորության գագաթնակետին։
Աթենքը հասավ իր ծաղկման գագաթնակետին Պերիկլեսի օրոք։

Ո՞րն էր Ալեքսանդրի արևելյան արշավանքի ամենակարևոր ճակատամարտը։
Արշավանքի ամենակարևոր ճակատամարտը եղավ Գավգամելայի մոտ։

Ո՞րն էր Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած տերության մայրաքաղաքը։
Ալեքսանդրի տերության մայրաքաղաքը դարձավ Բաբելոնը։

Ի՞նչ նոր քաղաքներ հիմնադրվեցին Ալեքսանդրի արշավանքի ժամանակ։
Ալեքսանդրի արշավանքի ընթացքում հիմնվեցին նոր քաղաքներ Ալեքսանդրիաներ։

Ո՞վ և ե՞րբ է հիմնադրել հելլենիստական Եգիպտոսը: Ո՞րն էր դրա մայրաքաղաքը։
Հելլենիստական Եգիպտոսը հիմնադրել է Պտղոմեոսը, մ.թ.ա. 4 դարում, Ալեքսանդրիա մայրաքաղաքը։

Ո՞վ և ե՞րբ է հիմնադրել Սելևկյան տերությունը։
Սելևկյան տերությունը հիմնադրել է Սելևկոսը, մ.թ.ա. 4 դարում։

Քո կարծիքով ինչո՞ւ Ալեքսանդրի մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերությունը արագորեն տրոհվեց։
Իմ կարծիքով Ալեքսանդրի մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերությունը արագորեն տրոհվեց, քանի որ այն շատ մեխ էր և պետք էր խիստ կառավրում։

Թվարկի՛ր Ալեքսանդր Մակեդոնացու նվաճած երկրներն ու տարածքները։
Ալեքսանդրը նվաճեց Հունաստանը, Փոքր Ասիան, Պարսկաստանը, Սիրիան, Եգիպտոսը և Հնդկաստանի մի մասը։

Բացատրի՛ր «հելլենականություն» հասկացությունը։
«Հելլենականություն» նշանակում է հունական մշակույթի, լեզվի և գիտության տարածում։

Ալեքսանդրի տերության տարածքում ի՞նչ հելլենիստական պետություններ ստեղծվեցին։
Ալեքսանդրի տերության տարածքում ստեղծվեցին Եգիպտոսը, Սելևկյան տերությունը և Մակեդոնիան։

ՔՆՆԱՐԿՈՒՄ
Դասարանով քննարկե՛ք աթենացի հայտնի զորավար Թեմիստոկլեսի հետևյալ
արտահայտությունը. «Հայրենիքը պոլիսի ո՛չ պատերն են, ո՛չ տաճարները,
ո՛չ էլ անգամ նախնիների գերեզմանները, այլ քաղաքացիները և նրանց օրենքները»:
Համաձա՞յն եք նրա տեսակետին. հիմնավորե՛ք ձեր պատասխանը: Տվե՛ք հայրենիքի ձեր բնութագրումը:

October 27

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:

Սովորել․Է․Ղազարյանի դասագրքից՝(Ֆիզիկա 7) էջ21-ից,մինչև էջ 28-ը։

Պատասխանել հետևյալ  հարցերին.

1.Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում
Մեխանիկական շարժում են անվանում մարմնի կամ մարմինների դիրքի փոփոխությունը ժամանակի ընթացքում:

2.Բերել մեխանիկական շարժման օրինակներ
Ժամացույի սլաքների շարժումը, ջրի հոսքը, մարդու քայլերը և այլն։

3.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին։
Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը կոչվում է՝հաշվարկման մարմին։

4.Ի՞նչն են անվանում նյութական կետ
Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ։

5.Ո՞ր դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ
Մարմինը կարելի է համարել նյութական կետ, երբ այն շատ փոքր է և նրա չափերը գրեթե չեն հաշվում։

Մարմինը չի կարելի համարել նյութական կետ, երբ նրա չափերն ու ձևը կարևոր են շարժման համար

8.Ինչո՞վ է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:
հետագիծը ցույց է տալիս ձևը և ուղղությունը, իսկ անցած ճանապարհը ցույց է տալիս միայն երկարությունը:

October 27

Հովհաննես Թումանյան:Անգին քարը

Մի ամառվա շոգ օր էր. բայց չնայած անտանելի շոգին ու թեժ արևին, Բաղդադի փողոցները լիքն էին ժողովրդով։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը փառավոր հաղթությունից հետո պետք է վերադառնար իր մայրաքաղաքը։ Աղքատ ժողովուրդը հավաքվել էր թամաշա անելու։ Մարդիկ անհամբեր սպասում ու գովում էին թագավորին, փառաբանում էին նրա քաջությունը, խելքը, մեծահոգությունը, իմաստությունը, արդարադատությունը և շատ ուրիշ բարձր առաքինությունները։

Էս ժամանակ բազմության միջից դուրս եկավ Սայիդ անունով մի աղքատ ու սկսեց ամենախիստ խոսքերով հայհոյել թագավորին։

Ամբոխը սաստիկ վրդովվեց. չորս կողմից վրա դառան, որ ոտնատակ տան Սայիդին, երբ մեջ մտավ մի անծանոթ։

— Կանգնեցե՛ք,— ասավ,— ո՛վ ազնիվ մարդիկ, ու ձեր ուշադրության ականջները միառժամանակ կախ արեք իմ մտքի ճյուղերին։

Ամբոխը կանգ առավ։

— Ի՛նչ լավ է խոսում, է՜,— ձեն տվեց մինը.— խոսի՛ր, խոսի՛ր, լսում ենք։

— Դուք ուզում եք սրան ծեծե՞ք,— հարցրեց անծանոթը։

— Հա՛, անպատճառ պետք է ծեծենք։

— Բայց պետք է խելոք ծեծեք։

— Ի՞նչպես թե՝ խելոք ծեծեք… Էլ խելոք ծեծելը ո՞րն է… Կողքերը կփշրենք, պրծավ–գնաց։

— Չէ՛, էդպես չի. սպասեցեք ու ինձ ականջ արեք։ Դուք ուզում եք սրա կողքերը փշրեք։ Շատ լավ։ Ասենք թե տեղն է ու արդարացի։ Բայց կարող է պատահել, որ հարկավոր է սրա երկու կողքը փշրել, իսկ դուք միայն մի կողքը կփշրեք։ Էդպեսով էլ կվարվեք և՛ անարդար, և՛ անխելք։

— Լավ ես ասում, ես իմ աստվածը,–– ձեն տվին ամեն կողմից։— Հապա ի՞նչ անենք, ներե՞նք էն վիրավորանքը, որ սա հասցրել է մեր ամենաիմաստուն, ամենագերագույն, ամենահեռատես, ամենասրատես թագավորին, աշխարհքի կենտրոնին, աստուծո ստվերին, աստղերի աստղին, արեգակների արեգակին…

— Չէ, ես հո չեմ ասում՝ ներենք, ես ասում եմ՝ մի հարցնենք ու լսենք, թե ի՛նչ է ասում էս մարդը, ինչպես է արդարանում։

— Ես արդարանալու բան չունեմ,— խոսեց Սայիդը։ — Մեղավորներն են արդարանում. իսկ ես ոչ մի մեղք չեմ արել։ Ես միայն էն պետք է ասեմ, ինչ որ ինձ են արել։ Եվ ասեմ թե չէ՝ դուք ձեռքերով կծածկեք ձեր երեսները, բայց էդ էլ չեք կարող անել, որովհետև ձեր երեսների ամոթից ու բարկության տաքությունից ձեր ձեռքերը կէրվեն։

— Վա՛հ, էս ի՞նչ է պատահել։ Ինչպես երևում է, շատ հետաքրքրական բան պետք է լինի։ Պատմի՛ր, պատմի՛ր,— գոռացին ամեն կողմից։

— Ոչ թե հետաքրքրական, այլ մի ցավալի ու անիրավ գործ,— պատասխանեց Սայիդը։— Ականջ արեք, պատմեմ, տեսեք։

— Ես մի գեղեցիկ, խելոք ու աշխատասեր կին ունեի ու երկու կարմրաթշիկ, առողջ, աշխույժ երեխա։ Ինձ համար երջանիկ ապրում էի, ու իսկի մարգարեի խոստացած դրախտն էլ չէր պետքս…

— Տեսե՛ք, տեսե՛ք, ինչեր է հաչում։ Ա՛յ լիրբ հայհոյիչ… Հենց դրա համար էլ էդ բախտին ես արժանացել…— ընդհատեց մեկը։

— Բախտը որ կա՝ ծնվելիս է գրվում մարդու ճակատին. նրանից պրծում չկա,— մեջ մտավ մի ուրիշը։

— Դե լավ, խելքներիդ զոռ մի՛ տաք, թո՛ղ արեք, պատմի։

Ու Սայիդը շարունակեց.

— Քանի տարի էսպես ապրեցինք, ամեն մի տարին, ամեն մի ամիսը, շաբաթը, օրը, ժամն ու վայրկյանը անցան լիքը երջանկություններով։ Բայց չար նախանձը, որ աշխարհքում կործանում է ամեն բան, վերջը իմ երջանկությունն էլ կործանեց։ Իմ կողքին ապրում էր մեր քաղաքի դատավոր Իբրահիմը։ Նախանձեց իմ բախտին, կնոջս ու երեխաներիս խլեց ինձանից։ Կնոջս իրեն հարճ առավ, երեխաներիս ստրուկ տվեց ուրիշներին։ Ու էսպես նրանք ընկան կրկնակի գերության մեջ։ Գերի մոր սիրտը իր երեխաների մոտ էր ու նրանց հետ էլ՝ կրկնակի գերի, երեխաների ուշքն ու միտքն էլ իրենց մոր մոտ էր ու նրա հետ՝ կրկնակի գերի…

— Ա՛յ, էդ լավն էր։ Ի՜նչ սիրուն ասիր՝ կրկնակի գերի…

— Էսպես մնացի մենակ, ու կյանքը մահից էլ ավելի անտանելի դարձավ ինձ համար։

Եվ ահա տեսնում եք՝ անտուն, անտեր թափառում եմ ու չեմ իմանում՝ աշխարհքում էլ ի՛նչ է մնում ինձ համար…

Ամենքի սիրտը շարժվեց։

— Էլ երկար ու բարակ մտածելու ի՞նչ կա էստեղ․ հրես, թագավորը գալիս է, գնա գանգատ արա, էլի՜,— խորհուրդ տվեց աղքատներից մինը։

— Գանգա՜տ արա… լավ ես ասում, բայց թագավորը շրջապատված կլինի իրեն մոտիկների ու մեծամեծների էն տեսակ բազմությունով, որ արի ու մոտեցիր։ Հա, կմոտենան հարուստները, բայց ես ի՞նչպես մոտենամ։ Դուք ասում եք՝ նա մեզ համար արեգակ է, բայց արեգակի նման էլ հեռու է մեզանից։

— Վախիլ մի՛,— սիրտ տվին մյուս աղքատները,— մենք կմոտենանք։ Ինքն էլ էնպես բնավորություն չունի, ամենքին մոտ է թողնում։ Ոչ մի աղքատ դեռ նրա շեմքից ետ չի դառել առանց բարերարվելու։

Էս խոսքումն էին, որ ամբոխը տակնուվրա եղավ, ալեկոծվեց, ամեն մարդ տեղ բռնեց, ու ամենքի աչքերը դարձան դեպի քաղաքի դարպասները տանող գլխավոր փողոցը։ Վերջապես երևաց արքայական թափորը։ Ահա և Հարուն Ալ Ռաշիդն ինքը իր ճոխ ու փայլուն շքախմբով։ Թափորը կանգ առավ գլխավոր հրապարակում, պալատի առջև, թագավորը ձիուց իջավ, բազմեց մեծամեծներով շրջապատված ամպհովանու տակ դրած գահին ու իրավունք տվեց, որ ցանկացողները ներկայանան իրեն։ Առաջ եկան նշանավոր հարուստները, թանկագին նվերներ տվին։ Առաջ եկան վաճառականները, ծանրագնի շալեր, մետաքսի ու կերպասի կտորներ տվին։ Առաջ եկան արհեստավորները, սքանչելի նուրբ բանվածքներ ու ձեռագործներ տվին։ Թագավորն ուրախ ու գոհ ընդունեց ամենքին ու ամեն մեկին մի որևէ քաղցր խոսք ասավ։ Մին էլ հանկարծ ամբոխի միջից մի պատառոտված, հյուծված աղքատ դուրս եկավ, գլխին մի ահագին քար, ու մոտեցավ թագավորին։

— Թագավորն ապրած կենա, ահա էս էլ իմ նվերը։

Թագավորը զարմացավ, մթնեց ու խստությամբ հարցրեց.

— Էս ի՞նչ կնշանակի… Էս ի՞նչ ես տալիս դու ինձ…

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց աղքատը,— թագավորին նվեր տվողը պետք է որ սրտիցը տա. իմ սրտումն էլ էս քարն է ծանրացած, ես էլ էս եմ քեզ նվիրում։

Թագավորը ժպտաց, ապա թե մտքի տունն ընկավ։

— Անունդ ի՞նչ է։

— Երբ դեռ երեխա էի, հերս ու մերս ինձ ասում էին Ջան Սայիդ։ Երբ հասակ առա, հարևաններս ասում էին Աշխատասեր Սայիդ։ Երբ ամուսնացա, կինս ասում էր Լավ Սայիդ, ծանոթներս ու բարեկամներս ասում էին Ազնիվ Սայիդ. իսկ այժմ ասում են Խեղճ, Անբախտ, Աղքատ Սայիդ։

— Ո՞րտեղ ես ապրում։

— Էնտեղ, որտեղ թռչուններն են թռչում, որտեղ քամին է սուլում։

— Դե լա՛վ,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը,— իմ տերության մեջ ոչ մի չար գործ չի խուսափիլ իմ հայացքից՝ որ անդնդում կուզի թաքնվի։ Գնա՛ աղոթիր աստծուն, ո՛վ գիտի, գուցե մի օր էլ գա, որ քեզ ասեն Բախտավոր Սայիդ։

Սայիդը գնաց։

Էս դեպքի վրա մի քանի օր անցկացավ։ Հարուն Ալ Ռաշիդը մանրամասն իմացավ Սայիդի պատմությունը, համոզվեց ճշմարտությանը ու կամեցավ դատել արդարն ու մեղավորը։  Մի օր էլ խնջույքի հրավիրեց, հավաքեց իր բոլոր մեծամեծներին։ Մեծամեծներն եկան հավաքվեցին մարմար ավազաններով ու շատրվաններով լիքն այգիները, ծաղիկների մեջ, ծառերի տակին խալիչաների վրա բազմեցին, սկսեցին ղալիան քաշել, ուտել, խմել, քեֆ ու զրույց անել։

Քեֆի թունդ ժամանակը թագավորը հրամայեց՝ հրավիրեն իր հեքիաթախոսին, որ հայտնի էր իր շիտակ ու անկեղծ բնավորությամբ։ Հեքիաթախոսն եկավ, բարև տվեց, բարև առավ, նստեց, սկսեց ղալիան ծխել ու պատմություն անել։

— Աշխարհքում շատ գանձեր կան,— ասավ նա,— բայց ամենաթանկ գանձը լավ անունն է։ Լավ անունով մարդը միաժամանակ ապրում է հազար ու մի տեղ, հազար ու մի մարդու սրտում։ Լավ անունով մարդը էնպես տեղեր է հասնում, որ չի կարող հասնել ո՛չ ձիով, ո՛չ ուղտով, և ո՛չ ուրիշ միջոցով։ Լավ անունով մարդը չի մեռնում։ Նա մահից հետո էլ անտեսանելի ապրում է մեր միջում, ինչպես ոգի։ Միշտ մեր միտն է գալիս, մեր սիրտն է հոսում իր գեղեցիկ հատկությունները։ Լավ բան է լավ անունը։

Մի գանձ էլ կա՝ հարստությունն է։

Հարստությունով մարդ հազար ձեռն է ունենում, հազար ոտը, հազար լեզու և հազար ձևով կարող է հազար լավ գործ կատարել։ Լավ բան է հարստությունը։

Մի գանձ էլ կա՝ էդ էլ խելքն է։

Խելքով մարդը գերմարդ է դառնում։ Խելքով՝ տկարն ուժեղ է, աղքատը՝ հարուստ, վախկոտը՝ անահ։ Նրանից է, որ անլսելի շշնջյունով ասած խոսքը որոտում է ու անցնում աշխարհքի մի ծերից մյուս ծերը։ Լավ բան է խելքը։

Բայց մի գանձ էլ կա, որ լավ անունից էլ, հարստությունից էլ, խելքից էլ վեր է։ Առանց նրան էս բոլորը համարյա թե սարսափելի ու կործանարար կլինեին մարդու համար։ Առանց նրան աշխարհքը կթառամեր ու կամայանար։ Էս գանձը խղճմտանքն է։

Էս գանձը արդեն մեծ մարդիկն են ունենում, և սրա համար էլ նրանք, ինչ էլ որ ունենան, երջանիկ չեն լինում։ Ինչքան հարստություն մտքովդ կանցնի, տուր նրանց, որ նրանք բաժանեն մարդկանց ու բարերարեն, դարձյալ քիչ է նրանց համար։ Իսկ ես ճանաչում էի մի աղքատի, որ երեք գանձ ուներ և իրեն համարում էր երջանիկ ու շարունակ փառաբանում էր աստծուն։ Եվ հպարտությունը մտավ նրա սիրտը, թե ինքն էր ձեռք բերել էն երջանկությունը, ու ոչ ոք էլ չէր կարող խլել իր ձեռքից։ Էս բանն իմացավ չար ոգին ու հասցրեց աստծուն։ Աստված անիծեց չար ոգուն ու իրենից ետ մղեց, ղրկեց էդ երջանիկ մարդու ապրած քաղաքի դատավորի սիրտը։ Դատավորը հանկարծ զգաց, որ իր ներսը մի նոր, անծանոթ ու թունավոր բան է շարժվում։ Սրտի մեջ սկսեց եռալ մի չարություն, ու միտքը մթնեց խավար մշուշից։ Ինքն էլ լավ չիմացավ, թե ինչ էր պատահել իրեն, վեր կացավ, դուրս եկավ, որ հովին տա իրեն, ու երջանիկ աղքատի տան մոտից անցնելիս՝ սկսեց նրան նախանձել։ Բայց ի՞նչ էր աղքատի ունեցած-չունեցած գանձն ու երջանկությունը։ Մի ջրհոր, երկու արմավենի ծառ։ Ջըրհորից սառը ջուր էր խմում, իսկ երկու արմավենին ամբողջ տարին նրան քաղցր պտուղ էին տալիս ու հով ստվեր։ Սառը ջուրը խմում էր, քաղցր պտուղն ուտում ու շվաքում նստում, փառաբանում աստծուն։ Դատավորին շատ թվացին էս գանձերը աղքատի համար, վճռեց նրանից խլի ու խլեց։ Էն օրվանից աղքատը թափառում է դռնից դուռը, նրա հառաչանքից խավարում են աստղերը, նրա թափած արտասուքներից կարիճներ են ծնվում ու աշխարհքը լցվում։

Ամենքի սիրտն էլ խորր շարժվեց էս պատմությունից, ամենքն էլ զայրացան անիրավ դատավորի վրա, ամենքն էլ գտան, որ նա արժանի է խիստ պատժի։

— Իսկ դու ի՞նչ ես ասում, Իբրահիմ,— հարցրեց Հարուն Ալ Ռաշիդ թագավորը իր մեծամեծներից մեկին, Բաղդադի դատավորին։— Ի՞նչ պետք է անել հափշտակող դատավորին։

— Թագավորն ապրած կենա,— պատասխանեց Իբրահիմը,— էդ մի էն տեսակ ոճիր է, որին արժանի պատիժ ես գտնել չեմ կարողանում։

— Իբրահի՛մ,— գոչեց թագավորը,— էդ ոճրագործը դու ես։ Դու ես աղքատ Սայիդից խլել նրա կինը, էդ երջանկության աղբյուրը մեր կյանքում։ Դու ես խլել նրա զավակները, որ մարդկանց կյանքի քաղցր պտուղներն են ու իրենց ծնողներին շվաք են անում ծերության օրերում։

Իբրահիմը խորտակվեց, գետին ընկավ ու խնդրեց, որ իրեն ների թագավորը։

— Ես չեմ քո դատավորը,— խոսեց Հարուն Ալ Ռաշիդը.– քո դատավորն այժմ նա է, ում որ թշվառացրել ես դու։

Ու հրամայեց ներս կանչեն Սայիդին։

— Սայի՛դ,— ասավ,— ահա քո ձեռքն եմ տալիս քո թշնամուն։

— Թագավորն ապրած կենա, իմ ձեռքն ես տալիս, ես ի՞նչ անեմ,— պատասխանեց Սայիդը։

— Հապա ի՞նչ ես ուզում։

— Ես դրանից բան չեմ ուզում, թո՛ղ իմ կնոջն ու երեխաներին վերադարձնի, ես առաջվա նման երջանիկ կլինեմ։

Էս մեծահոգությունը շարժեց թագավորին, նրա աչքերը լցվեցին արտասուքով։ Բոլոր մեծամեծներն էլ սկսեցին արտասվել։

— Լավ, էդ քո դատաստանը,— դարձավ թագավորը Սայիդին.— այժմ իմ դատաստանը լսիր։ Դո՛ւ, Իբրահի՛մ, քո կալվածքների չորս բաժնից երեք բաժինը կտաս Սայիդին, դրա հետ էլ՝ էն քարը, որ Սայիդն ինձ պարգև բերեց, էն քարի քաշով մին ոսկի։

Թագավորի վճիռը վճիռ էր։ Ինչ որ վճռեց, Իբրահիմը տվեց Սայիդին։ Ու Սայիդը իր կնոջ ու երեխաների հետ միասին ստացավ ահագին հարստություն։ Բայց հարստությունից չգոռոզացավ Սայիդը։ Դարձյալ առաջվա նման համեստ կյանք էր վարում ու աշխատում էր առավոտից մինչև իրիկուն։ Երբ ընկերները հարցնում էին, թե՝ ինչո՞ւ չես օգտվում քո հարստությունից ու փարթամ ապրում, ասում էր՝ հարստությունը փչացնում է մարդու սիրտը, խնջույքներն ու ճոխ ճաշերը հոգնեցնում, մաշում են մարդու զգացմունքները, իսկ ես ուզում եմ մնամ միշտ թարմ ու բարի։

Ու իր ամբողջ կարողությունը Սայիդը սպառեց, դրեց բարի գործերի վրա։ Ուսումնարաններ բաց արավ, հիվանդանոցներ շինեց, ջրհորներ փորել տվեց անջուր անապատներում ու ամեն մի ջրհորի քարի վրա արձանագրել տվեց. «Ո՛վ մարդ, խմի՛ր ու հիշիր նրանց, որոնք ծարավից տանջվում են աշխարհքում»։

Հարուն Ալ Ռաշիդ թագավորը Սայիդի նվիրած քարը Անգին քար անվանեց ու ամեն անգամ, դատաստան տեսնելիս, դնում էր սեղանին, իր առջևը, էնպես էր դատաստան տեսնում։ Ավանդությունն ասում է, թե նրա նման էին վարվում նրա հաջորդները՝ արաբական մյուս թագավորները, մինչև թուրքերի գալը։ Թուրքերի գալուց հետո անհետացավ, կորավ էն Անգին քարը, որ աշխարհքի հզորներին հիշեցնում էր արդարությունն ու խղճմտանքը։

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անհասկանալի բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

ԲառԲացատրություն
ՀարճԿնոջ կարգավիճակ ունեցող ստրուկ՝ արքայական կամ հարուստ տներում
ԹամաշաՆայելու կամ զվարճանալու համար կազմակերպված հանդիսություն, տեսարան
ԱղքատԱնձ, որը չունի նյութական բարիքներ, ապրում է սուղ պայմաններում
ԹափորՇքեղ շքերթ, հանդիսավոր ընթացք (հատկապես՝ թագավորական)
ԳահԹագավորի աթոռ, իշխանության խորհրդանիշ
ՇքախումբԹագավորին կամ բարձրաստիճան անձին ուղեկցող մարդկանց խումբ
ԽալիճաԹանկարժեք գորգ կամ ծածկոց
ՂալիանԱրաբական ծխախոտի ծխելու սարք (նման հուպկա)
ԱվանդությունԺողովրդի կողմից սերնդեսերունդ փոխանցվող պատմություն կամ հավատալիք
ԱնգինԹանկարժեք, անգին, անգնահատելի
ՀափշտակելՈւրիշին պատկանողը ուժով կամ խորամանկությամբ խլել
ԱրդարադատությունԱրդար դատելու և ճիշտ որոշումներ կայացնելու կարողություն
ԽղճմտանքՄարդու ներքին ձայնը, որը հիշեցնում է բարին և չարը՝ մեղքի զգացում


2. Բնութագրիր Սայիդին՝ ըստ հեքիաթի:
Սայիդը խելոք, ազնիվ, արդար, աշխատասեր և համբերատար մարդ էր։

3. Որոնք են հեքիաթասացի թվարկած չորս գանձերը, համաձայն ե՞ս այդ մտքերի հետ: Ինչու՞:
Լավ անուն
Հարստություն
Խելք
Խղճմտանք
4. Չորս գանձերից, ըստ քեզ, ո՞րն է ամենակարևորը, և, ընդհանրապես, քեզ համար ո՞րն է ամենակարևոր գանձը:
Ըստ հեքիաթի՝ ամենակարևոր գանձը խղճմտանքն է, որովհետև այն է, որ մարդուն դարձնում է բարոյական, արդար և մարդասեր։
Ինձ համար էլ ամենակարևոր գանձը բարությունը և խիղճն են, քանի որ միայն բարի ու խղճով մարդն է կարողանում ապրել արժանապատվորեն և ուրիշներին օգնել։
5. Բնութագրիր Հարուն Ալ Ռաշիդ թագավորին:
Արդար և իմաստուն թագավոր, որը չի դատում անմիջապես, այլ ուզում է հասկանալ ճշմարտությունը։Խղճով և սրտաբաց մարդ, ով լսում է աղքատներին և օգնության է հասնում։Խոհեմ ու բարի ղեկավար, որը գիտի տարբերությունը արտաքինը և ներքինը, փառքը և արդարությունը։Նա նաև ունի մարդկային զգացմունքներ՝ հուզվում է Սայիդի արդարամտությունից և նույնիսկ արտասվում։
6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:
Չարությունն ու նախանձը կործանում են մարդուն,իսկ խիղճն ու ներողամտությունը՝ փրկում և բարձրացնում։
Հեքիաթը ցույց է տալիս, որ իրական երջանկությունը ոչ թե հարստության, այլ սրտի մաքրության մեջ է։

7.Պատմության համար հորինիր նոր ավարտ։
Եվ տարիներ անց, երբ Սայիդը արդեն ծեր էր, Անգին քարի մասին լուրերը տարածվել էին ամբողջ աշխարհում։
Շատերն էին գալիս Բաղդադ՝ տեսնելու այն քարը, որը հիշեցնում էր արդարության ուժը և խղճի ձայնը։
Մի օր, սակայն, անսպասելիորեն քարը ճեղքվեց՝ կարծես զգալով, որ մարդիկ մոռանում են իր պատգամը։
Հարուն Ալ Ռաշիդը հրամայեց քարը նորից միացնել ոսկով, որպեսզի արդարությունը միշտ շողա նույնիսկ ցավի ճեղքերի միջով։
Երբ Սայիդը տեսավ ոսկե կարերը, ժպտաց ու ասաց. «Արդարությունը երբեմն կոտրվում է, բայց եթե սրտով սոսնձես, այն ավելի ամուր է դառնում»։
Նա իր վերջին տարիներն անցկացրեց ուսանողների հետ՝ սովորեցնելով, որ ամեն մեծ իշխանություն սկսվում է խղճից։
Երբ մահացավ, թագավորը հրամայեց նրա անունով կոչել մի նոր քաղաք՝ «Սայիդաբադ»։
Այդ քաղաքի կենտրոնում կանգնեցվեց մի քար՝ նման Անգին քարին, որի վրա գրված էր. «Արդարությունը թագավորների պսակն է, բայց խիղճը՝ նրանց հոգին»։
Ժամանակի հետ Անգին քարն անհետացավ, բայց Սայիդաբադի քարը մնաց՝ որպես հիշեցում մարդկանց սրտերում։
Եվ ասում են՝ ով այդ քարին դիպչում էր մաքուր մտքով, նրա սրտում վեր էր կենում խղճմտանքի և արդարության նոր լույս։


October 20

Կանաչ մամուռներ

Դասագրքի հղումը

Հոկտեմբերի 13-17

Հարգելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

Բարձրակարգ սպորավոր բույսեր՝  կանաչ մամուռներ— սովորել այս հղումով

Կանաչ մամուռներ կառուցվածքը, բազմացումը ։
Լրացուցիչ աշխատանք- դասարանում պատասխանել հարցերին

  1. Ինչպե՞ս են բազմանում կանաչ մամուռները։
    Կանաչ մամուռները բազմանում են ՝ սպորներով։
  2. Ո՞ր վայրերում կարող ենք հանդիպել կանաչ մամուռներին։
    Կանաչ մամուռներին կարողենք հանդիպել խոնավ և հով տեղերում։
October 20

Հոկտեմբերի 10-17-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել Համաշխարհային պատմության դասագիրքը:

Առաջադրանք 1

Խմբային աշխատանք/Նախընտրած թեման սովորել պատմել, հարցերին պատասխանել/

§2 | ՀԻՆ ՄԻՋԱԳԵՏՔ

§3 | ԽԵԹԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

§4 | ՀԻՆ ՀՆԴԿԱՍՏԱՆ

§5 | ՀԻՆ ՉԻՆԱՍՏԱՆ

§6 |ԱՔԵՄԵՆՅԱՆ ԻՐԱՆ

Առաջադրանք 2

§7 | ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ/էջ 49-57-ը պատմել/

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Դեմոս — Հին հունական պոլիսի լիիրավ քաղաքացիներ:
Պոլիս — Հին հունական ինքնիշխան քաղաք–պետություն:
Խմբիշխանություն — Կառավարման ձև, երբ իշխանությունն ավագանու ձեռքում է:
Ժողովրդավարություն — Կառավարման ձև, երբ օրենքների ստեղծմանը և կառավարմանը մասնակցում է ողջ ժողովուրդը։
Աշխարհաժողով — Պոլիսի ազատ քաղաքացիներից կազմված ժողովրդական
ժողովը՝ գերագույն օրենսդիր մարմինը։
Օստրակիզմ — Աթենքում կիրառվող օրենք, որի նպատակն էր քվեարկության
միջոցով երկրից տասը տարով վտարել ժողովրդավարության համար
վտանգ ներկայացնող քաղաքացիներին։
Սպարտիատներ — Սպարտայի պոլիսի լիիրավ քաղաքացիները:

Հելոտ — Սպարտայի պոլիսի անազատ բնակչությունը
Ամֆիթատրոն — Թատերական ներկայացման համար կառուցված կիսաշրջանաձև շինություն։
Օլիմպիական խաղեր — Օլիմպիական աստվածներին նվիրված մարմնամարզական մրցումներ:
Հելլենականություն — Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներով սկսված
դարաշրջան

Օլիմպիական աստվածները
Զևս — աստվածների հայրը
Հերա — ընտանիքի, մայրության դիցուհին էր, Զևսի
կինը
Ապոլոն — Արեգակի, գուշակության, բժշկության աստվածը, հովանավորում էր գիտությունները, արվեստները և արհեստները
Աֆրոդիտե — գեղեցկության ու սիրո դիցուհին
Աթենաս — իմաստության, ճարտարության և արհեստների դիցուհին
Հերմես — Զևսի բանբերը
Արես — ռազմի աստվածը
Դիոնիսոս — պտղաբերության, գինու և զվարճանքի
աստվածը։
Պոսեյդոն — ծովերի և օվկիանոսների տիրակալը,
նավագնացների հովանավորը
Հադես — մեռյալների, ստորերկրյա աշխարհի աստվածը

 Կազմել աղյուսակ ստորև ներկայացված տեսքով և լրացնել աղյուսակը

1.Հունական դիցարան/օրինակ    Ափրոդիտե/     

2.Ինչի աստվածն է/օր.Սիրո և գեղեցկության/
3.Հայկական դիցարանի համարժեք աստվածը/Աստղիկ/

Հունական դիցարանԻնչի աստված(ուհի)ն էՀայկական դիցարանի աստվածը
ԶևսԱստվածների հայր, երկնքի և կայծակի աստվածԱրամազդ
ՀերաԸնտանիքի, մայրության և ամուսնության դիցուհիԱնահիտ
ԱպոլոնԱրեգակի, գուշակության, բժշկության և արվեստների աստվածՏիր
ԱֆրոդիտեԳեղեցկության և սիրո դիցուհիԱստղիկ
ԱթենասԻմաստության, ռազմարվեստի և արհեստների դիցուհիՆանե
ՀերմեսԱստվածների բանբեր, առևտրի և ճանապարհորդների հովանավորՎահագն 
ԱրեսՌազմի և քաջության աստվածՎահագն
ԴիոնիսոսԳինու, զվարճանքի և պտղաբերության աստվածԱրամ
ՊոսեյդոնԾովերի և օվկիանոսների տիրակալԾովապահ 
ՀադեսՍտորերկրյա աշխարհի և մեռյալների աստվածՍանդամ 
October 18

УРОКИ 7 КЛАССА 13-17 ОКТЯБРЯ

УРОК 1/2

Сейчас модны рваные брюки и заплатки, но было ли это всегда?
Прочитайте рассказ Н. Носова «Заплатка». Скажите, как бы повели себя
в этой ситуации современные мальчики.

ЗАПЛАТКА



У Бори были замечательные штаны: зелёные, вернее сказать, защитного
цвета. Боря их очень любил и всегда хвастался:
– Смотрите, ребята, какие у меня штаны. Солдатские!
Все ребята, конечно, завидовали. Ни у кого больше таких зелёных
штанов не было.
Однажды Боря полез через забор, зацепился за гвоздь и порвал эти
замечательные штаны.
От досады он чуть не заплакал, пошёл поскорее домой и стал просить
маму зашить.
Мама рассердилась:
– Ты будешь по заборам лазить, штаны рвать, а я зашивать должна?
– Я больше не буду! Зашей, мама!
– Сам зашей.
– Так я же ведь не умею!
– Сумел порвать, сумей и зашить.
– Ну, я так буду ходить, – проворчал Боря и пошёл во двор.
Ребята увидели, что у него на штанах дырка, и стали смеяться.
– Какой же ты солдат, – говорят, – если у тебя штаны порваны?
А Боря оправдывается:
– Я просил маму зашить, а она не хочет.

– Разве солдатам мамы штаны зашивают? – говорят ребята. – Солдат
сам должен уметь всё делать: и заплатку поставить и пуговицу пришить.
Боре стало стыдно. Пошёл он домой, попросил у мамы иголку, нитку и
лоскуток зелёной материи. Из материи он вырезал заплатку величиной с
огурец и начал пришивать её к штанам.
Дело это было нелёгкое. К тому же Боря очень спешил и колол себе
пальцы иголкой.
– Чего ты колешься? Ах ты, противная! – говорил Боря иголке и старался
схватить её за самый кончик, так чтоб не уколоться.

Наконец заплатка была пришита. Она торчала на штанах, словно
сушёный гриб, а материя вокруг сморщилась так, что одна штанина даже
стала короче.
– Ну, куда же это годится? – ворчал Боря, разглядывая штаны. – Ещё
хуже, чем было! Придётся все заново переделывать.
Он взял ножик и отпорол заплатку. Потом расправил её, опять приложил
к штанам, хорошенько обвёл вокруг заплатки чернильным карандашом и

стал пришивать её снова. Теперь он шил не спеша, аккуратно и всё время
следил, чтобы заплатка не вылезала за черту.
Он долго возился, зато, когда всё сделал, на заплатку было любо
взглянуть. Она была пришита ровно, гладко и так крепко, что не отодрать и
зубами.
Наконец Боря надел штаны и вышел во двор. Ребята окружили его.
– Вот молодец! – говорили они. – А заплатка, смотрите, карандашом
обведена. Сразу видно, что сам пришивал.
А Боря вертелся во все стороны, чтобы всем было видно, и говорил:
– Эх, мне бы ещё пуговицы научиться пришивать, да жаль, ни одна не
оторвалась! Ну, ничего. Когда-нибудь оторвётся – обязательно сам пришью.

2. Прочитайте рассказ в лицах.

3. Почему ребята смеялись над Борей?
А сейчас порванные брюки вызвали бы смех?
Потому что он порвал штаны и не мог сам зашить.
Умеете ли вы чинить одежду, пришивать пуговицы?
Могу но не очень хорошо.
Должны ли мальчики уметь шить?
По желанию, если они захотят то научатся если не захотят пусть не делают.

4. Догадайтесь, какие гласные нужно вставить в корни слов.

обледенение – обледенеть – обледенеть – лед
разделение – обделить – обделенный – делит
смягчение – смягчить – смягченный – мягкий

5. Вставьте пропущенные буквы в словарные слова.\

оккупация
богатырь
программа
профессия
профессор
образование
обыкновенный

командир
комитет
коридор
конвейер
конституция
континент
калорий
торопиться

творчество
орнамент
горение
государство
тормоз
биография
портрет
приготовить

ветреный
безветреный
ветряной
юный
румяный
свиной
пряный
кожаный

6. Вставьте, где нужно, твердый или мягкий знак.

Безъядерный
вежливый
взять
изъять

объединить
объёмный
объявиться
пьеса

подъёмник
предобеденный 
разъединённый
подьячий

сагитировать 
съязвить
сэкономить
помещичье

October 16

Գործնական աշխատանք


136.Տրված նախածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ:
Ան-
ապ-
բաց-
գեր-
դժ-
համ-
հակ-
ստոր-
չ-
տ-
դեր-
արտ-
փոխ-
ենթ-
անդր-

ՆախածանցԲառ 1Բառ 2Բառ 3
Ան-անարդարանուշադրուԹյունանպետք
Ապ-ապօրինությունապարդյունապաքինում
Բաց-բացասելբացահայտբացասական
Գեր-գերազանցգերագույնգերակշիռ
Դժ-դժվարդժգոհդժբախտ
Համ-համադրելհամակրելհամախմբել
Հակ-հակառակհակասելհակադրվել
Ստոր-ստորագրելստորինստորադաս
Չ-չհասկացվածչկարդացածչարված
Տ-տպավորիչտիրապետողտառապյալ
Դեր-դերասանդերակատարդերակատարում
Արտ-արտասանելարտահանելարտահոսք
Փոխ-փոխարինելփոխնախարարփոխադարձ
Ենթ-ենթակաենթադրումենթակայություն
Անդր-անդրադառնալանդրադարձանդրադարձող

137.Տրված վերջածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ;

ՎերջածանցԲառ 1Բառ 2Բառ 3
-ալիսիրալիկրալիխաղալիք
-գինգողգինանգինթանկագին
-անիկանչանիքնանիկխաղալիք
-ավունցածրավունկարմրավունկապտավուն
-յալգրվածյալկորածյալմնացածյալ
-ունբեղունպտղունհույսուն
-ելիկարդալիսիրելիլսելի
-անգրականմանկականհոգեբանական
-անակձյունանաքկաթսանակերգարանակ
-անոցհիվանդանոցմանկապարտեզանոցկաթնամթերանոց
-ոցծառոցդպրոցդեղատնոց
-ուստմազուստցրտուստլույսուստ
-եստզորեստծանրեստփափկեստ
-իչնավարկիչխոսնակիչգրիչ
-յունհպարտությունընկերությունխոհունություն
-ստանՀայաստանՊարսկաստանԱֆղանստան
-վածքկաթվածքցնցվածքպատռվածք
-ույցցուցադրումվերացումույցօրինակույց
ժպիտքխոսքձայնք

138. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը և ընդգծել ածանցները:
Վայրի, խոհուն, մրգատու, մականուն, փութկոտ, մուրացկան, առհավետ, արգելակ, գունեղ, ոսկեգույն, նվազագույն, բանակ, խորք, միածին, զայրույթ, դռնակ, միաբան, իշխան, հարսնացու:
Վայրի

Խոհուն → խոհուն

Մրգատու → մրգատու

Մականուն → մականուն

Փութկոտ → փութկոտ

Մուրացկան → մուրացկան

Առհավետ

Արգելակ

Գունեղ → գունեղ

Ոսկեգույն → ոսկեգույն

Նվազագույն → նվազագույն

Բանակ

Խորք

Միածին

Զայրույթ → զայրույթ

Դռնակ → դռնակ

Միաբան

Իշխան

Հարսնացու → հարսնացու