May 25

Լեզվական աշխատանաք

Տեքստային առաջադրանքներ

379. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:
Ալարկոտ աղվեսը

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
– Ոչի՛նչ, դեռ խակ
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա:

380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:

Ծույլ ուղտը

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:
Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
– Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
  – Ո՜ւզ, ո՜ւզ:
Հետո շունն ու եզը հերթով եկան:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
Ձին     գնաց ու պատմեց մարդուն:

383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա
) առնետի անունից,
բ) հոգևորականի անունից:

            Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի           մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
            Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն   առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ        ինքը տանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ իրեն. վերջը ընկերացել են:
            Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում          առնետի վրա զայրացել է, բայց հենց տեսել է, վառվող վարագույրները, գլխի է     ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ    լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

ա .Առնետի անունից
Ես ապրում եմ Անգլիայում,մի հոգևորականի տանը:Մենք շատ ենք ընկերացել:Մի գիշեր ես նկատեցի,որ իմ ընկերոջ՝հոգևորականի տան վարագույրները վառվում են:Ինչ անեմ,ինչ չանեմ,նրան արթնացնելու համար թուշը մի լավ կծեցի:Նա վեր թռավ և տեսավ ,որ վարագույրները վառվում են:Եթե ես չկծեի նրա այտը ու չարթնացնեի նրան,տունն էլ կվառվեր նա էլ հետը:

բ . Հոգևորականի անունից
Ես հոգևորական եմ և ապրում եմ Անգլիայում:Իմ տանը իմ հետ ապրում է նաև մի առնետ,որի հետ շատ եմ ընկերացել:Մի օր գիշերը քնիցս վեր եմ թռնում այտիս ցավից,առնետն էր կծել:Ուզում եմ բարկանալ,մեկ էլ նկատում եմ,որ վարագույրներս վառվում են:Հասկանում եմ ,որ եթե նա չլիներ ու չկծեր իմ այտը,ես էլ կվառվեի,տո

May 25

Լեզվական աշխատանք

ՈՒՂՂԱԿԻ ԵՒ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՔ

361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերըարտահայտման ձևերը):

            1. Ա. Տղան հարցրեց.
            – Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
            Բ.
 Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
            
2. Ա. Տիգրանն ասաց.
            – Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
            Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
            
3. Ա. Տիգրանն ասաց.
            – Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
            Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
            
4. Ա. Տղան ասաց.
            – Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա     սպասում են:
            Բ.
 Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց           ընկերները հիմա սպասում են:
Ա խմբում ուրիշի ուղղակի խոսքն է, իսկ Բ շարքում ուրիշի անուղղակի խոսքն է։

362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Նախորդ վարժության մեջ Ա խմբում ուղղակի են իսկ Բ շարքում աննուղղակի։
Ա – ն ուղղակի է, որովհետև ուրիշ մարդու խոսքն է։
Բ – ն անուղղակի է, որովհետև հեղինակն է պատմում։

363. Տրված նախադասությունները բաժանիր Ա և Բ խմբերի։ Ի՞նչ սկզբունքով խմբերը ստացար։

            1. – Լույսը վառե՞մ,– հարցրի ես:
            2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
            3. Լևոնը բարկացած ձայն տվեց.
            – Լույսը ինչո՞ւ վառեցիր:
            
4. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
            
5. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
            
6. Ես կարդացի և ասացի.
            – Ոչինչ չեմ հասկանում:

            7. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
            
8. – Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:
Ուղղակի – Լևոնը բարկացած ձայն տվեց, հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա, Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել։
Աննուղակի – Լույսը վառե՞մ,– հարցրի ես, Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված էԼույսը ինչո՞ւ վառեցիր, Ես կարդացի և ասացի, Ոչինչ չեմ հասկանում, Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր էԳտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք։

364. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանըկետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել: Ուշադրություն դարձրու նրան, թե որտեղ է գրված հեղինակի խոսքը։

            1. Ա. Ընկերս ասաց.
            – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
            Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց     ընկերս:
            Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ            պատկերասրահ ունի:
            2. Ա. – Քեռիս ասաց.
            – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից    հեռու խոսում են իրար հետ:
            Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ        հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
            Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս,          – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Ա – շարքում կետադրաված է միջակետով, որովհետև ուղղակի խոսքը գրված է սկզբում։
Բ – շարքում կետադրված է ստորակետով և գծիկով, որովհետև ուղղակի խոսքը գրված է վերջում։
Գ – շարքում երկու կողմից կետադրված է ստորակետ գծիկով, որովհետև ուղղակի խոսքը գրված է մեջտեղում։

365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):

            1. Փոքրիկը խնդրեց.
            – Իշխան, կա՞րող եմ գնալ այգի:
            2. -Ոչ, չես կարող,- անհանգիստ ասաց իշխանը, – կմոլորվես:
            3. – Չեմ մոլորվի, – բողոքեց տղան:
            4. – Բա, որ ճանապարհը կորցնես, – անհանգստացավ պապիկը:
            5. – Ես նրան կօգնեմ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, – նա կարող է գնալ:

366. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
ա
) ուրիշի ուղղակիխոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

            Օրինակ՝
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, – ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) – Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, – ծույլին հանդիմանում էին հարևանները, – վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

            1. – Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, –             ցավով ասաց նավի հրամանատարը:
Նավի հրամանատարը ցավով ասաց․
Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը։
Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, – ցավով ասաց նավի հրամանատարը, – բայց չեք վերջացրել նորոգումը
            2. – Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.-           անհամբերությամբ ասաց տղան:
Տղան անհամբերությամբ ասաց։
– Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ։
Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, – անհամբերությամբ ասաց տղան, – ինքս նրան կբերեմ։։
            3. – Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ        հետաքրքիր է, – հեռանալիս ասաց հյուրը:
Հյուրը հեռանալաիս ասաց։
Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է։
Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, – հեռանալիս ասաց հյուրը, – դա շա՜տ հետաքրքիր է։

May 23

Թեմա՝ կրկնել շրջան և շրջանագիծ և Անկյուններ թեմաները և պատասխանել հարցերին՝

  1. Ի՞նչ է անկյունը։
    Մեկ կետից դուրս եկող 2 ճառագայթներով կազմված պատկերը կոչվում է անկյուն։ ։Անկյունները լինում են չորս տեսակի։ Անկյունները լինում են՝ ուղիղ, սուր, փռված ու բութ։
  2. Ո՞րն է անկյունների չափման միավորը։
    Անկյունների չափման միավորը աստիճանն է։
  3. Քանի՞ աստիճան է ուղիղ անկյունը։
    Ուղիղ անկյունը 900
  4. Քանի՞ աստիճան է փռված անկյունը։
    Փռված անկյունը 1800
  5. Ո՞ր ուղիղներն են կոչվում ուղղահայաց ուղիղներ։
    Այն ուղիղները, որոնց հատումից ստացվող անկյուններն ուղիղ են կոչվում են ուղղահայաց ուղիղներ։
  6. Ինչպիսի՞ անկյուններ են 250, 900, 1000, 1800, 1200, 600
    անկյունները։

    Սուր անկյունը 250 է։ Ուղիղ անկյունը 900։ Փռված անկյունը 1800։ Բութ անկյունը 600 է։

7.Գծեք մի շրջանագիծ, որի շառավիղը 6 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ
շրջանագծի տրամագիծը։

8. Գծեք մի շրջանագիծ, որի տրամագիծը 14 սմ է։ Ինչի՞ է հավասար այդ
շրջանագծի շառավիղը։

9. 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 16 սմ է։ Շրջանագծերի
շառավիղներն են՝ 11 սմ և 5 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

10. 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 10 սմ է։ Շրջանագծերի
շառավիղներն են՝ 9 սմ և 4 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

11. 2 շրջանագծի կենտրոնների հեռավորությունը 12 սմ է։ Շրջանագծերի
շառավիղներն են՝ 2 սմ և 8 սմ։ Կհատվե՞ն արդյոք այդ շրջանագծերը։

May 21

Լեզվական աշխատանք

371. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

            Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.
– Գյուղն ինձ դուրս եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:

բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:

Թզուկն ասաց.
– Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:

            1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը:
Հայրն ասաց.
-Արտակ՛, ճանապարհից վերցրու հեծանիվդ:
            2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն:
Ընկերն ասաց.
Ես՛ չեմ սպասում թզուկի գալուն:
3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:
Թագավորն ասաց.
Տղա՛, գնա՛, երկրից երկիր ման արի և գտիր իմ մատանու քարը:
4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
Նապաստակն ու մուկը ասացին.
Մենք՛ գնում ենք տղային օգնելու:
5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը  տեսնելու:
Արջը խնդրեց.
Նապաստակ՛ ու մուկ՛ ,ինձ էլ տարեք ձեր հետ աշխարհ տեսնելու:
  6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:
Արեգնազանը ներկայացավ և ասաց.
Ես՛, իշխան Արմանի որդին եմ:
  7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:
Թագավորը խնդրեց հյուրին.
Ինձ ՛,մենակ չթողես կախարդի մոտ:

372. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

   1. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:
Նկարիչը կանչեց.
Ես ՛,շատ հետաքրքիր բան եմ գտել:
   2. Տղան մորը գգաշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:
Տղան զգուշացրեց.
Մայրիկ՛,ես անծանոթ մարդկանց եմ հրավիրել:
 
3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:
Մայրն ասաց.
Տղաս՛,ես էլ եմ հետաքրքրված քո հյուրերով:
 
4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:
Ընկերն ասաց.
Լևոն՛,ես բացատում դարչնագույն մարդկանց եմ տեսել:
5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական   մարդկանց:
Լևոնն ասաց.
Ընկերս՛,դու հավանաբար երազ ես տեսել,ոչ թե իսկական մարդկանց:
6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա:
Տղան շուրջը նայեց և հարցրեց.
Մենք՛ որտե՞ղ կթաքնվենք,եթե անձրև գա:

373. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

            Օրինակ՝
Մայրս ինձ հարցրեց.
– Որտե՞ղ ես պահել մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտե՞ղ եմ պահել մեր կախարդական շղթան:

            1. Աղվեսն ագռավին խնդրեց.
            – Երգի՛ր, որովհետև շատ լավ ես երգում:
Աղվեսն ագռավին խնդրեց,որ ինքը երգի,որովհետև շատ լավ է երգում:
            2. Արջն աղվեսին ասում էր.
            Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
Արջն աղվեսին ասում էր,որ ինքն աշխարհի ամենասիրուն աղվեսն է:
            3. Երեխաները մտահոգվեցին.
            – Ինչպե՞ս պահպանենք մեր անտառը:
Երեխաներն մտահոգվել էին,թե ինչպես պահեին իրենց անտառը:
            4. Պապս ասաց.
            – Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
Պապնս ասում էր,որ իր իմացած միակ լեզուն հայերենն է:
            5. Պապս ասաց.
            – Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:
Պապնս ասում էր,որ ինքը շատ լավ է խոսում ծառ ու ծաղկի և կենդանիների հետ:
            6. Պապս ավելացրեց.
            – իմ հայերենը բոլորը շատ լավ հասկանում են:
Պապս ավելացնու է,որ իր հայերենը բոլաորն էլ լավ հասկանում են:

374. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

            1. Սուրհանդակն ասաց.
            – Դու պետք է տեսնես վաճառականների բերած նոր   ձին:
Սուրհանդակն ասում է,որ պետք է տեսնել վաճառականների բերած նոր ձին:
            2. Որդին խնդրեց հայրիկին.
            –  Թույլ տուր ձին ինքս վարժեցնեմ:
Որդին հայրիկին խնդրում է,որ նա թույլ տա ինքն ձին վարժեցնի:
            3. Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց.
            – Ի՛նձ էլ ձի տվեք:
Թագավորը նայելով սլացող որդուն,հրամայում է իրեն էլ ձի տալ:
  4. – Մտքի ետևից կհասնե՞մ այսպիսի ձիով, – հարցրեց Ալեքսանդրը ուսուցչին:
Ալեքսանդրը հարցնում է ուսուցչին,որ այսպիսի ձիով կհասնի մտքի ետևից:
           

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

            Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:  Ընկերները ծաղրում են   նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: Մարդն ասում է, որ       ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը,     չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

Մարդն ասաց.
-Ես ՛,Սևանի ամբողջ ջուրը կխմեմ:
Ընկերները ծաղրեցին և ասացին.
-Դու ՛ քո խոսքը գործով ապացուցի:
Մարդն ասաց.
-Ես անպայման կխմեմ,եթե դուք Սևանից հանեք գետերի բերած ջուրը,ես չեմ խոստացել,որ գետերի ջուրն էլ կխմեմ:

May 21

Ինքնաստուգում 2.

1.Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների՝

  • 24=2x2x2x3
  • 15= 5×3
  • 28=2x2x7

    2. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր պարզ արտադրիչները՝
  • 16 և 30=
    16=2x2x2x2
    30=2x3x5
  • 25 և 20=
    25=5×5
    20=5x2x2
  • 6 և 15=
    6=3×2
    15=5×3

    3. Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը՝

    10 և 70=70
    5 և 35=35
    4 և 11=44

    4.Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը՝
  • 3 և 7=1
  • 24 և 8=8
  • 6 և 15=3

    5.Եթե Կարենի   մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 2 անգամ, ապա կստանանք 11։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
    11×2-2=20

    6. Հաշվեք  11 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։
    11x11x11=1331

    7.Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝  12 սմ,  11 սմ, 10 սմ։
    12x11x10=1320

    10. 106020, 21406, 2031400, 19710, 25010  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։
    106020, 19710

    11. 12569, 10890, 1008090, 202001, 3360040, 24050100 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
    10890, 1008090

    12. 7008, 191690, 28934, 2030016, 2051200 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
    7008, 2030016, 2051200