November 21

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:
    Որովհետև ՝ Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական արգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում:
  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

    Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով, որը խթան է հանդիսանում ուսումնասիրությունները շարունակելու համար․
  3. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:
    Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները ունեին և դրական և բացասական հետևանքներ:Դրականը այն էր,որ բազմաթիվ հայտնագործություններ կատարվեցին:Իսկ բացասականն կողմն այն էր,որ տեղաբնակներին Ամերիկայում սկսեցին օգտագործել որպես ստրուկների :

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Ձամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող’ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

November 21

Պատիկ

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։
    7×2=14
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 
    6×3=18
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։
    8×4=32
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։  
    10×5=50  
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։   
    4×10=40 
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։
    2,4,6,8,10,14,18:
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։
    3,6,9,12,15: 3-ը:
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։
    12,18,24,30,36,42,48:
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։
    8,16,24,32:8-ը:
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
    35,42,49,56,63:
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
    9,18,27,36,45: 9-ը:
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։
    10,20,30,40,50,60:
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։
    36,48,60,72:
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։
    13,26,39,52: 13-ը:
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։
    10×6=60
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։
    9×2=18
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։
    100×10=10 000
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:
    1000×4=4000
  19. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
    Որն է ամենամեծ եռանիշթվի կրկնապատիկը:
    999×2=1998

    Գրեք 5-ի պատիկի մի քանի թիվ,որոնք փոքր են 40-ից:Որն է 5-ի պատիկ ամենափոքր թիվը:
    5,10,15,20,25,30,35: 5-ը:

    Որն է ամենամեծ երկնիշ թվի քառապատիկը:
    99×4=396
  20. Սիրելի սովորողներ, «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծի շրջանակներում կազմեք «Ես սեբաստացի եմ» խաչբառ և խնդիրներ։


Ե Ս
Ե Մ
Բ
Ա
Ս
Տ
Ա
Ց
Ի


Հորիզոնական


1.Որն է 5-ի ամենափոքր պատիկը:
5-ը: 5-Ե

2. Գտիր ամենափոքր քառանիշ թվի կրկնապատիկը:
1000 x 2=2000- Ս

3.Գտիր 1- ի հնգապատիկը:
1×5=5- Ե

4.Գտիր ամենափոքր եռանիշ թվի կրկնապատիկը:
100×2=200-Մ

ՈՒղղահայաց

1.Ամենափոքր քառանիշ թվի եռապատիկից հանիր ամենափոքր երկնիշ թվի տասնապատիկը:
1000×3=3000
10×10=1000
3000-1000=2000-Ս

2.Գտիր 10-ի պատիկի և 5-ի պատիկի տարբերությունը:
10-5=5-Ե

3.Որն է 2-ի ամենափոքր պատիկը:
2-ը: 2 -Բ

4. Գտիր 10-ի պատիկի և 10 -ի քանորդը:
10:10=1-Ա

5.Գտիր 400-ի հնգապատիկը:
400×5=2000-Ս

6.Որն է ամենափոքր քառանիշ թվի քառապատիկը:
1000×4=4000-Տ

7.Ամենամեծ միանիշ թվից հանիր 2-ի քառապատիկը:
9-8=1- Ա

8.Գտիր 2000-ի եռապատիկը:
2000×3=6000-Ց

9.Գտիր 2-ի տասնապատիկը:
2×10=20- Ի

November 21

Լեզվական աշխատանք

  1. Բառերից անջատեք նախածանցները:

Վերհանել, դժբախտ, տհաճ, անհնար, չկամ, չգալ, դժգոհ, անհեռատես, արտասահման, տգետ, տհաս, ցտեսություն, դժկամ:
Հանել,բախտ,հաճ,հնար,կամ,գալ,գոհ,հեռատես,սահման,գետ,հաս,տեսություն,կամ:

  • Վերջածանցներից յուրաքանչյուրով կազմեք ածանցավոր 3 բառ։

Եղեն, ուհի, ություն, իչ, որեն, արան, ավոր։
եղեն-բանջարեղեն,մրգեղեն,հացեղեն
ուհի-հայուհի,հնդկուհի,Հայկուհի
ություն-հմտություն,գրություն,հնություն
իչ-գրիչ,սրբիչ,սրիչ
որեն-հմտորեն,կոպտորեն,վարպետորեն
արան-սրճարան,մատենադարան,գրադարան
ավոր-թևավոր,գրավոր,ածանցավոր

  • Բառերը բաժանեք արմատների, ածանցների և տեղավորեք աղյուսակում:

Բարձրաձայն, անգրագետ, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, աստղադիտարան, պատուհան, հոգի, նավ, հանրագիտարան, գալուստ, սառը, դանակ, նավակ, գազանանոց, հեռուստատեսություն, հողագունդ, բուժքույր, բժշկուհի:

պարզածանցավորբարդԲարդ ածանցավոր
 բառ, հոգի, նավ,սառը,
դանակ,
 անհանգիստ,մարդկային,
նավակ,գազանանց,
բժշկուհի,լեզվանի,գալուստ
 բարձրաձայն,լավամարդ,
լուսարձակ,
հողագունդ,բուժքույր,հեռուստացույց
անգրագետ,աստղադիտարան,հեռագրատուն
հանրագիտարան,
  • Պարզ բառերին արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր:

Շուն, գինի, բույս, հույս, տարի, օր:
Շուն-շնագայլ
գինի-գինետուն
բույս-բուսակեր
հույս-հուսահատ
տարի-տարեկան
օր-կեսօր

November 21

Արտաշեսյան արքայատոհմ. Արտաշեսարքա

Արտաշեսյանների տոհմի ժամանակ Հայաստանը հասել է իր հզորության գագաթնակետին՝ դառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի գլխավոր դերակատաարը:

արտաշեսյաններ

Մեծ Հայքում ան­կախ թագավոր է դարձել Արտաշեսը:

արտաշեսյաններ

Հռչակելով Մեծ Հայքի անկախությունը՝  Արտաշես Ա-ն (մ. թ. ա. 189-160) դարձել է Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր: Արամերեն ար­ձանագրություններում Արտաշես Ա-ն ներկայանում է որպես «Արտաշես ար­քա, Բարի որդի Զարեհի»: Վերականգնել է Մեծ Հայքի թագավորու­թյան  հզորությունը, վերա­միավորել գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհը, բոլոր հայախոս ու հայկական նահանգները: Միացյալ պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը:

Ժամանակակից հույն պատմագիր Պոլիբիոսն Արտաշեսին անվանել է «Արմենիայի մեծագույն մասի տիրակալ», իսկ հույն աշխարհագետ Ստրաբոնը հա­վաստում է. «Հայաստանն աճել է Ար­տաշեսի ջանքերով…, և ուստի այստեղ բոլորը միալեզու են»:

արտաշիսյաններ

Արտաշես Ա-ի օրոք երկիրն ապրել է բուռն զարգացում՝ դառնալով տնտեսապես հզոր, ինքնուրույն պետության:

Թագավորությունը բաժանել է 120 գավառի:

արտաշիսյաններ

Արտաշես Ա-ն մ. թ. ա. մոտ 185-ին Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավա­ռում՝ Երասխ ու Մեծամոր գետերի ջրկի­ցում (ներկայիս Խոր վիրապի շրջակայ­քում) կառուցել է նոր մայրաքաղաք և իր անունով կոչել Արտաշատ: Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունա-հռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Նոր մայրաքաղաքում Արտաշեսը կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստ­վածուհու տաճարը, որտեղ կանգնեցրել է իր նախնիների արձանները: Արտաշատը Հին աշխարհի քաղաքական, տնտեսական և հելլենիստական մշակույթի կարևոր կենտրոններից էր: Արտաշեսը կառուցել է նաև Արշատ, Արտաշիսյան և, ի պա­տիվ հոր՝ Զարեհի, Զարեհավան ու Զարիշատ անվանվող 5 քաղաք: