Լրացուցիչ ընտանեկան առաջադրանք.ընտանեկան ռադիոթատրոն
Առավոտ Հովանես Թումանյան
- Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
Հավը խոսեց երեք բերան.-աքաղաղը երեք անգամ ծուղրուղու արեց
Խավարն անցավ գիշերային,-գիշերը ավարտվեց
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,-լույսը բացվեց
Ժիր մըշակի երգը հանդում-աշխատում է և երգում - Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
Կարմիր, խավար, գիշեր ,աշխարհ,բերան: - Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
Գյուղում առավոտյան երկինքը նարնջագույն է, կարմիր է և դեղին: Երբ չկան բարձրահարկ շենքեր,կարծես երկինքը ավելի մոտ ու պայծառ լինի:Ամեն ինչ անչափ գունեղ է: - Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
Տարբերվում է քաղաքի լուսաբացից, որովհետև գյուղի լուսաբացը ավելի գունավոր է: - Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
Ինձ դուր է գալիս 17:00- ից մինչև 18:30,որովհետև այդ ժամին արևը ուզում է մայր մտնել և իր շողերը գցում է ծառերի և շրջապատի վրա:Ամեն ինչ ավելի պայծառ և գունեղ է դառնում: - Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ:
Քնած- արթուն
բացվել- փակվել
խավար- պարզ
լցնել- թափել,դատարկել
բարի-չար
աղմուկ- լռություն
պայծառ-մռայլ
Վանի թագավորություն
Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Գտնվելով Արևելքի և Արևմուտքի սահմանագլխին, Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:
Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:
Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:
