Մաքուր նյութերի և խառնուրդների ուսումնասիրում
Բոլոր նյութերն ըստ մաքրության աստիճանի բաժանվում են երկու խմբի՝ մաքուր նյութեր և խառնուրդներ:
Մաքուր են այն նյութերը, որոնք ունեն հաստատուն բաղադրություն, բնորոշ կառուցվածք, ուստի և օժտված են խիստ որոշակի հատկություններով:
Որքան էլ նյութը մաքուր լինի, այսինքն, կազմված լինի միատեսակ մասնիկներից, այնուամենայնիվ, այն պարունակում է աննշան թվով խառնուկի մասնիկներ: Ուղղակի այդ մասնիկների թիվն այնքան քիչ է, որ չի ազդում տվյալ նյութի հատկությունների վրա:
Մաքուր նյութեր են՝ կերակրի աղը, ծծումբը, ֆոսֆորը և այլն:



Խառնուրդները երկու կամ ավելի նյութերի մեխանիկական համակցություններ են, որոնցում յուրաքանչուր նյութ պահպանում է իր բաղադրությունը, կառուցվածքը, ուստի և իրեն բնորոշ հատկությունները, որոնք էլ միաժամանակ կարող են ազդել խառնուրդի ընդհանուր հատկությունների վրա:
Խառնուրդները լինում են համասեռ ու անհամասեռ:
Համասեռ խառնուրդներում խառնուրդ առաջացնող նյութերն անզեն աչքով, նույնիսկ մանրադիտակով չեն երևում:
Համասեռ խառնուրդների օրինակներ են՝ աղաջուրը, շաքարաջուրը, օդը, նավթը:
Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով: Բնության մեջ առկա գրեթե բոլոր նյութերը խառնուրդներ են, օրինակ՝ օդը, ջուրը, հողը, քարերը և այլն:



Հարցեր
- Ի՞նչ է կոչվում մաքուր նյութ։
Մաքուր նյութ է այն նյութը, որն ունի միայն մեկ բաղադրիչ և հաստատուն քիմիական կազմ (օր.՝ ջրածին, թթվածին, ջուր): - Ի՞նչ է կոչվում խառնուրդ։
Խառնուրդ է երկու կամ ավելի նյութերի միավորում, որոնք քիմիապես չեն միացել (օր.՝ օդ, աղաջուր, ավազաջուր): - Նշիր 3 օրինակ մաքուր նյութերի։
Թթվածին
Ջուր
Ոսկի - Նշիր 3 օրինակ խառնուրդների։
Օդ
Աղաջուր
Ավազաջուր - Կարո՞ղ է ջուրը համարվել մաքուր նյութ։ Ինչ պայմանով։
Ջուրը մաքուր նյութ է, եթե այն պարունակում է միայն մոլեկուլներ (առանց աղերի, գազերի և այլ խառնուրդների) - Ինչո՞վ են մաքուր նյութերն ու խառնուրդները տարբերվում միմյանցից։
Մաքուր նյութերը ունեն հաստատուն կազմ և հատկություններ։ - Արդյո՞ք օդը մաքուր նյութ է։ Բացատրի՛ր։
Օդը մաքուր նյութ չէ, քանի որ այն տարբեր գազերի խառնուրդ է (թթվածին, ազոտ, ածխաթթու գազ և այլն):
- Ինչո՞ւ է աղաջուրը համասեռ խառնուրդ, իսկ ավազաջուրը՝ անհամասեռ։
Աղաջուրը համասեռ խառնուրդ է, որովհետև աղը լուծվում է ջրում և խառնուրդը դառնում է միատեսակ։