October 28

Հոկտեմբերի 27-ից-31-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

§7 | ՀԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆ/էջ 49-57-ը պատմել/

Ալեքսանդրի Արևելյան արշավանքը/էջ59-60 պատմել/

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Ո՞ր դարաշրջանն է ընդգրկում հունական քաղաքակրթության սկիզբը, և ինչպե՞ս է այն կոչվում։
Հունական քաղաքակրթության սկիզբը սկսել է  Կրետա–Միկենյան դարաշրջանից մ.թ.ա. III–II հազարամյակներ։

Ո՞վ է ստեղծել Կրետեի միասնական պետությունը: Ո՞րն էր մայրաքաղաքը?
Կրետեի միասնական պետությունը ստեղծել է արքա Մինոսը, մայրաքաղաքը Կնոսոսը։

Հունական ո՞ր ցեղերը նվաճեցին Կրետեն?
Կրետեն նվաճեցին աքայացիները, դորիականները և իոնացիները։

Թվարկի՛ր այն տարածքները, որտեղ հիմնվեցին հունական գաղութներ։
Սիցիլիայում, Իտալիայում, Փոքր Ասիայում, Սև ծովի ափերին և Կովկասում։

Ի՞նչ է պոլիսը?
Պոլիսը քաղաք-պետություն է։

Ու՞մ օրոք Աթենքը հասավ իր ծաղկման և հզորության գագաթնակետին։
Աթենքը հասավ իր ծաղկման գագաթնակետին Պերիկլեսի օրոք։

Ո՞րն էր Ալեքսանդրի արևելյան արշավանքի ամենակարևոր ճակատամարտը։
Արշավանքի ամենակարևոր ճակատամարտը եղավ Գավգամելայի մոտ։

Ո՞րն էր Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած տերության մայրաքաղաքը։
Ալեքսանդրի տերության մայրաքաղաքը դարձավ Բաբելոնը։

Ի՞նչ նոր քաղաքներ հիմնադրվեցին Ալեքսանդրի արշավանքի ժամանակ։
Ալեքսանդրի արշավանքի ընթացքում հիմնվեցին նոր քաղաքներ Ալեքսանդրիաներ։

Ո՞վ և ե՞րբ է հիմնադրել հելլենիստական Եգիպտոսը: Ո՞րն էր դրա մայրաքաղաքը։
Հելլենիստական Եգիպտոսը հիմնադրել է Պտղոմեոսը, մ.թ.ա. 4 դարում, Ալեքսանդրիա մայրաքաղաքը։

Ո՞վ և ե՞րբ է հիմնադրել Սելևկյան տերությունը։
Սելևկյան տերությունը հիմնադրել է Սելևկոսը, մ.թ.ա. 4 դարում։

Քո կարծիքով ինչո՞ւ Ալեքսանդրի մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերությունը արագորեն տրոհվեց։
Իմ կարծիքով Ալեքսանդրի մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերությունը արագորեն տրոհվեց, քանի որ այն շատ մեխ էր և պետք էր խիստ կառավրում։

Թվարկի՛ր Ալեքսանդր Մակեդոնացու նվաճած երկրներն ու տարածքները։
Ալեքսանդրը նվաճեց Հունաստանը, Փոքր Ասիան, Պարսկաստանը, Սիրիան, Եգիպտոսը և Հնդկաստանի մի մասը։

Բացատրի՛ր «հելլենականություն» հասկացությունը։
«Հելլենականություն» նշանակում է հունական մշակույթի, լեզվի և գիտության տարածում։

Ալեքսանդրի տերության տարածքում ի՞նչ հելլենիստական պետություններ ստեղծվեցին։
Ալեքսանդրի տերության տարածքում ստեղծվեցին Եգիպտոսը, Սելևկյան տերությունը և Մակեդոնիան։

ՔՆՆԱՐԿՈՒՄ
Դասարանով քննարկե՛ք աթենացի հայտնի զորավար Թեմիստոկլեսի հետևյալ
արտահայտությունը. «Հայրենիքը պոլիսի ո՛չ պատերն են, ո՛չ տաճարները,
ո՛չ էլ անգամ նախնիների գերեզմանները, այլ քաղաքացիները և նրանց օրենքները»:
Համաձա՞յն եք նրա տեսակետին. հիմնավորե՛ք ձեր պատասխանը: Տվե՛ք հայրենիքի ձեր բնութագրումը: