Հայաստանի գետերը

Հայաստանի գետերը

Հայաստանի գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին:Հայաստանի նշանակալի գետերն են՝

Ախուրյան– սկիզբ է առնում Արփա լճից:
Մեծամոր-հանրապետությունում ամենաջրառատ գետն է:
Քասախ– Մեծամորի ջախակողմյան խոշոր վտակն է,սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից:
Հրազդան-սկիզբ է առնում Սևանա լճից:
Արփա-հոսում է նեղ կիրճով,թափվում է Արաքսի մեջ:
Որոտան-Զանգեզուրի ամենամեծ գետն է:
Դեբետ-կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից:
Հայտնի են նաև Ողջին,Մեղրիգետը,Աղստևը,Գետիկը և Ոսկեպարը:


ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ

Հրազդան գետը կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *