Լեզվական աշխատանք

ՈՒՂՂԱԿԻ ԵՒ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՈՍՔ

361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերըարտահայտման ձևերը):

            1. Ա. Տղան հարցրեց.
            – Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
            Բ.
 Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
            
2. Ա. Տիգրանն ասաց.
            – Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
            Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
            
3. Ա. Տիգրանն ասաց.
            – Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
            Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
            
4. Ա. Տղան ասաց.
            – Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա     սպասում են:
            Բ.
 Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց           ընկերները հիմա սպասում են:
Ա խմբում ուրիշի ուղղակի խոսքն է, իսկ Բ շարքում ուրիշի անուղղակի խոսքն է։

362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Նախորդ վարժության մեջ Ա խմբում ուղղակի են իսկ Բ շարքում աննուղղակի։
Ա – ն ուղղակի է, որովհետև ուրիշ մարդու խոսքն է։
Բ – ն անուղղակի է, որովհետև հեղինակն է պատմում։

363. Տրված նախադասությունները բաժանիր Ա և Բ խմբերի։ Ի՞նչ սկզբունքով խմբերը ստացար։

            1. – Լույսը վառե՞մ,– հարցրի ես:
            2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
            3. Լևոնը բարկացած ձայն տվեց.
            – Լույսը ինչո՞ւ վառեցիր:
            
4. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
            
5. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
            
6. Ես կարդացի և ասացի.
            – Ոչինչ չեմ հասկանում:

            7. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
            
8. – Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:
Ուղղակի – Լևոնը բարկացած ձայն տվեց, հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա, Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել։
Աննուղակի – Լույսը վառե՞մ,– հարցրի ես, Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված էԼույսը ինչո՞ւ վառեցիր, Ես կարդացի և ասացի, Ոչինչ չեմ հասկանում, Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր էԳտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք։

364. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանըկետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել: Ուշադրություն դարձրու նրան, թե որտեղ է գրված հեղինակի խոսքը։

            1. Ա. Ընկերս ասաց.
            – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
            Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց     ընկերս:
            Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ            պատկերասրահ ունի:
            2. Ա. – Քեռիս ասաց.
            – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից    հեռու խոսում են իրար հետ:
            Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ        հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
            Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս,          – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Ա – շարքում կետադրաված է միջակետով, որովհետև ուղղակի խոսքը գրված է սկզբում։
Բ – շարքում կետադրված է ստորակետով և գծիկով, որովհետև ուղղակի խոսքը գրված է վերջում։
Գ – շարքում երկու կողմից կետադրված է ստորակետ գծիկով, որովհետև ուղղակի խոսքը գրված է մեջտեղում։

365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):

            1. Փոքրիկը խնդրեց.
            – Իշխան, կա՞րող եմ գնալ այգի:
            2. -Ոչ, չես կարող,- անհանգիստ ասաց իշխանը, – կմոլորվես:
            3. – Չեմ մոլորվի, – բողոքեց տղան:
            4. – Բա, որ ճանապարհը կորցնես, – անհանգստացավ պապիկը:
            5. – Ես նրան կօգնեմ,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, – նա կարող է գնալ:

366. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
ա
) ուրիշի ուղղակիխոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

            Օրինակ՝
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, – ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
– Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) – Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, – ծույլին հանդիմանում էին հարևանները, – վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

            1. – Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, –             ցավով ասաց նավի հրամանատարը:
Նավի հրամանատարը ցավով ասաց․
Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը։
Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, – ցավով ասաց նավի հրամանատարը, – բայց չեք վերջացրել նորոգումը
            2. – Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.-           անհամբերությամբ ասաց տղան:
Տղան անհամբերությամբ ասաց։
– Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ։
Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, – անհամբերությամբ ասաց տղան, – ինքս նրան կբերեմ։։
            3. – Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ        հետաքրքիր է, – հեռանալիս ասաց հյուրը:
Հյուրը հեռանալաիս ասաց։
Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է։
Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, – հեռանալիս ասաց հյուրը, – դա շա՜տ հետաքրքիր է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *