Արջաորս: Հ. Թումանյան 2 մաս

Առաջադրանքներ

  1. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք:
    Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ-Իմացել եմ,որ արջը ականջ է դնում,որ տեսնի շնչում է թե չե:
    Ես էլ շունչս փորս գցեցի-շունչս պահեցի
    մին էլ ականջ դրավ-ականջ դնել
    Հետքն ընկա գնացի-հետքով գնացի
  2. Եթե դուք լինեիք Ավագի ընկերոջ փոխարեն, նորի՞ց կգնայիք արջին սպանելու: Պատասխանը հիմնավորեք:
    Այո, եթե չսպանեին, արջը նորից կգար և կուտեր կենդանիներին:
  3. Ի՞նչ եք կարծում արջը սատկե՞ց: Ինչո՞ւ եք այդպես կարծում:
    Ես չգիտեմ ու չեմ կարող պատկերացնել արջը սատկել է թե ոչ,բայց ըստ Ավագի ընկերոջ խոսքով այդ օրը շատ ուրուրներ են պտտվել օդում,մի գուցե սատկել է,քանի որ ուրուրները սատկած կենդանու վրա են գալիս:
  4. Ո՞րն էր պատմվածքի ամենալարված պահը:
    Տեսա՝ էլ ազատվելու ճար չկա, ասի՝ ես առաջուց երեսիս վրա ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ։ Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է՝ օգուտ չի անում։ Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա։ Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց։ Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց։ Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ, թե չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ։
  5. Ի՞նչ սովորեցիք այս պատմվածքից:
    Ես սովորեցի ամեն ինչ,որ պետք չե վախենալ,ուժեղ լինել և հավատալ ինքդ քեզ:
  6. Տեքստից դուրս գրեք 10 գոյական եզակի թվով և դարձրեք հոգնակի՝ ընդգծելով վերջավորույունները։
    արջ-արջեր
    շուն-շներ
    հրացան-հրացաններ
    քոթուկ-քոթուկներ
    մարդ-մարդիկ
    տղա-տղաներ
    տանձ-տանձեր
    քար-քարեր
    հետք-հետքեր
    ձոր-ձորեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *