Ռոալդ Դալ, Չարլին և շոկոլադի գործարան

Գլուխ 7
Չարլիի տարեդարձը

Առավոտյան միասին չորս տատիկներն ու պապիկները բացականչում են և շնորհավորում Չարլիի տարեդարձը:Չարլին անհանգիստ է լինում, նստում է մահճակալի եզրին և իր ձեռքի մեջ է լինում ծննդյան նվերը Ուոնկայի հրաշք կոնֆետը:Սենյակ են մտնում նաև Չարլիի ծնողները:Նրանք բոլորը սպասում են, թե Չարլին երբ է բացելու շոկոլադե սալիկը:Նրա մայրը Չարլիին բացատրում է, որ եթե նա չգտնի Ոսկե տոմսը,չանհանգստանա և գիտակցի, որ նրանք ուրիշների նման հաջողակ չեն և իմանա մի բան, որ նա ունի-չունի միայն մեկ շոկոլադե սալիկ ունի:Սակայն Չարլին միևնույնն է մտածում էր,որ դեռ երեք տոմս կա, որոնք սպասում են իրենց տերերին:Ջորջ պապիկը և Ջո պապիկը փորձում էին կանխել Չարլիի հիասթափությունը, եթե նա չգտնի Ոսկե տոմսը:Նրանք բոլորն էլ վստահ էին, գիտեին, որ անհավանական է համարիա ծիծաղելի,որ այդ փոքրիկ սալիկի մեջ չի կարող իսկական Ոսկե տոմս տեղավորվել, բայց նրանք միևնույնն է հավատում էին նրա գոյության մասին:
Ջո պապիկը և Ջորջ պապիկը Չարլիին զգուշացնում էին, որ նա դպրոցից ուշանում է և շուտ բացի սալիկը, որ հասցնի ուտել:Հանկարծ Չարլին այլևս չի կարողանում իրեն զսպել և մեջտեղից ճղելով բացում է սալիկը,այնտեղ ոչ մի տոմս էլ չի լինում:Ջո պապիկը նրան սփոփում է ասելով,որ նրանք ամենասկզբից էլ գիտեին ,որ այնտեղ տոմս չկա,իսկ Չարլին նայելով չորս ծերերին,ժպտում է և մեկնում է շոկոլադը որպեսզի հյուրասիրվեն:Սակայն նրանք բոլորն էլ հրաժարվում են,ասելով որ այս անգամ նա մենակ ուտի,քանի որ իր ծննդյան նվերն է:

Գրաբար նախագիծ

Ե. Եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի՝ բազում արդյունս առնէ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ճիշտ կարդացեք նախադասությունը:
  2. Նախադասույթունն աշխարհաբար դարձրեք:
    Եթե ցորենի մեկ հատիկը ընկնի հողի մեջ և չմեռնի ինքը մենակ կլինի, իսկ եթե մեռնի լիքը պտուղներ կտա:
  3. Ինչպե՞ս ես հասկանում այս արտահայտությունը՝ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի
    Նշանակում է ցորենի հատիկը, երբ ցանում ես նա մահանում է և նրա տեղը աճումեն նրա ծիլերը և նոր պտուղներ են տալիս:
  4. Իպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:
    Ցորենի հատիկը ցանելով, նա հողի մեջ մահանում է և շատ պտուղներ է տալիս,իսկ եթե չմահանա միայնակ կմնա: