Տյարնընդառաջ կամ Տըրընդեզ

Տյարնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է,որը տոնում են Փետրվարի 13-ին՝Քրիստոսի ծնունդից ՝ հունվարի 6-ից, 40 օր հետո:Տյարնընդառաջ նշանակում է <<ելնել Տիրոջն ընդառաջ>>:Տոնը ունի մեծ նշանակություն:Կրոնական ավանդության համաձայն՝Տիրամայր Մարիամը ծիսական արարողություն է կատարել եկեղեցում՝ Հիսուսի ծնվելուց քառասուն օր հետո,նրան ընդառաջ է եկել մի բարի մարդ ՝Սիմեոն անունով և նա տեսնելով մանուկ Հիսուսին հասկացել է ,որ նա է լինելու փրկիչը և այդ է պատճառը,որ տոնն անվանվել է Տյարնընդառաջ:Նշելով այդ տոնը,հավատացյալներն ընդառաջ են գնում Հիսուսին:Այդ օրը,եկեղեցիների,տների,բակերում,տանիքներում վառվում են խարույկներ,մարդիկ երգելով և աղոթելով պտտվում են դրա շուրջը,իսկ նորապսակ հարսներին թրցնում են այդ կրակի վրայով,իբր մաքրման արարողություն:Մեզ մոտ դեռ պահպանվել են նախաքրիստոնեական արարողությունները:Նորահարսերը յոթ շրջան պտտվում են կրակի շուրջ նոր թռնում են նրա վրայով,իսկ մնացածը երեք շրջան են պտտվում:

Եդեմական ծաղիկը: Հ. Թումանյան-2

Առաջադրանքներ

  1. Կանաչով նշված բառերի իմաստով հակառակ բառերը գրեք:
    սպիտակ-սև
    աղջիկը-տղա
    առաջ-ետ
    վազում-քայլում
    միջում-դրսում
    տխրում-ուրախանում
    սպիտակել-սևանալ
  2. Հեքիաթի երկրորդ մասից դուրս գրեք ի՞նչ հարցին պատասխանող 10 բառ:
    Ծաղիկ,տուն,թերթ,պատկեր,դագաղ,համբույր,դև,սար,խոսք,դուռ:
  3. Ինչո՞ւ էր հայրը լաց լինում: Հատվածը գտեք, դուրս գրեք:
    Քանի օրերն անց են կենում, էնքան ավելի է տխրում։ Մի առավոտ էլ վեր է կենում տեսնում՝ իրենց տան դիմացի սարն արդեն սիպտակել է։ Լաց է լինում։ Պատճառը հարցնում են․ էլ չի կարողանում ծածկի, պատմում է, թե՝ հապա չեք ասիլ՝ էսպես-էսպես բան է պատահել, ես էլ խոսք եմ տվել, հիմի Սիպտակ դևը գալու է, Ծաղկին տանի։
    — Բան չկա, հայրիկ,— ասում է Ծաղիկը,— դու լաց մի լինի, ես կերթամ Սիպտակ դևի հետ, ինչ կլինի, կլինի։
  4. Ինչպե՞ս է Ծաղիկն ազատվում իր հետևից ընկած Սպիտակ Դևից:
    Մի անգամ էլ, գարնան սկզբին, երբ Սիպտակ դևը տանից դուրս է գնում, աղջիկը վեր է կենում, փախչում։ Ետ է գալի դևը, տեսնում Է՝ Ծաղիկը չկա։ Կատաղում է, հավաքում է իր բոլոր դիվական ուժն ու մրրկի նման սուրալով, օձի նման սուլելով՝ ընկնում է ետևից։
  5. Ինչո՞ւ էր երիտասարդը քնել հավերժական քնով և ինչպե՞ս նա դուրս եկավ այդ վիճակից:
    Ծաղիկը գնում է, ինչ է տեսնում․ այգու մեջ մի զմրուխտ պալատ, պալատի մեջ՝ ոսկի դագաղ, դագաղի մեջ՝ մի ջահել, գեղեցիկ երիտասարդ, որ ոչ քնած է, ոչ մեռած, շունչը վրեն հազիվ տրըփում է։ Տեսնում է թե չէ՝ շատ է խղճում երիտասարդին, չի դիմանում, լաց է լինում ու կռանում է, համբուրում։ Արտասուքի կաթիլներն ընկնում են երիտասարդի երեսին, հանկարծ բաց է անում աչքերն ու վեր է կենում, կանգնում, ինչպես էն դրախտում բուսած գեղեցիկ ծառերից մեկը։