Արջաորս: Հ. Թումանյան 2 մաս

Առաջադրանքներ

  1. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք:
    Իմացել եմ, որ արջը ականջ է դնում, տեսնի շունչ կա, թե չէ-Իմացել եմ,որ արջը ականջ է դնում,որ տեսնի շնչում է թե չե:
    Ես էլ շունչս փորս գցեցի-շունչս պահեցի
    մին էլ ականջ դրավ-ականջ դնել
    Հետքն ընկա գնացի-հետքով գնացի
  2. Եթե դուք լինեիք Ավագի ընկերոջ փոխարեն, նորի՞ց կգնայիք արջին սպանելու: Պատասխանը հիմնավորեք:
    Այո, եթե չսպանեին, արջը նորից կգար և կուտեր կենդանիներին:
  3. Ի՞նչ եք կարծում արջը սատկե՞ց: Ինչո՞ւ եք այդպես կարծում:
    Ես չգիտեմ ու չեմ կարող պատկերացնել արջը սատկել է թե ոչ,բայց ըստ Ավագի ընկերոջ խոսքով այդ օրը շատ ուրուրներ են պտտվել օդում,մի գուցե սատկել է,քանի որ ուրուրները սատկած կենդանու վրա են գալիս:
  4. Ո՞րն էր պատմվածքի ամենալարված պահը:
    Տեսա՝ էլ ազատվելու ճար չկա, ասի՝ ես առաջուց երեսիս վրա ընկնեմ, որ երեսս փչացնի ոչ։ Արջն ընկել է ինձ վրա, շունը ետևից իրեն ուտում է, որտեղից բռնում է՝ օգուտ չի անում։ Դու մի ասիլ վարպետ շուն է, գիտի արջը որտեղից կխեղճանա։ Մեջքին վեր էլավ, ականջներիցը բռնեց։ Որ ականջներիցը բռնեց, արջը ինձ թողեց։ Անտերը գազազեց, շանը թափ տվեց մեջքից, վեր գցեց ու բռնեց, հուպ տվավ, թե չանչեց, էլ գիտեմ ոչ՝ ինչ արավ, որ բաց թողեց, շունը կլանչելով ձորն ընկավ, փախավ, կորավ։
  5. Ի՞նչ սովորեցիք այս պատմվածքից:
    Ես սովորեցի ամեն ինչ,որ պետք չե վախենալ,ուժեղ լինել և հավատալ ինքդ քեզ:
  6. Տեքստից դուրս գրեք 10 գոյական եզակի թվով և դարձրեք հոգնակի՝ ընդգծելով վերջավորույունները։
    արջ-արջեր
    շուն-շներ
    հրացան-հրացաններ
    քոթուկ-քոթուկներ
    մարդ-մարդիկ
    տղա-տղաներ
    տանձ-տանձեր
    քար-քարեր
    հետք-հետքեր
    ձոր-ձորեր

Լեզվական աշխատանք

Գոյականի հոլովումը

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛րրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ բահով գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:
Այգում մի մարդ մկրատով գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:
Այգում մի մարդ թիակով գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:
Ավելացավ ով վերջավորությունը:

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր երգով:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:
Հիանում էր աշխարհով:
Հիանում էր ընկերներով:
Հիանում էր շարժումներով:
Ավելացավ ով վերջավորությունը:

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ .դպրոց.. եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր .դպրոցին..:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ ..դպրոցից.:
Մեր դպրոցով… բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք ..դպրոցում.:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:
Ծովափին, մահճակալին, անդունդի եզրին, գետի ափին, անտառի բացատում, անկողնում, հիվանդանոցում:
Բառերին ավելացան -ին,ի,ում վերջավորությունները:

204. Տրված բառերով կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,
բ) բառաձևեր /բառաձևեր են կոչվում բառերը, որոնք ունեն վերջավորություններ/
Ջուր, ձայն, ձեռք:
Ա. անջուր,անձայն,անձեռք:
Բ.ջրակայուն,ձայնավոր,ձեռագիր:

208. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը:

Իր .բույնը.. հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ ..բնին., ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը .բնից.. դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու .բնով.. կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին .բնում.. ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո .ծովը.. հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր .ծովին.., արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց .ծովից.. հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն .ծովով.. հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր .ծովում.. ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ .գրիչը.. լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ ..գրիչին. ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը .գրիչից.. դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական .գրչով.. չեն գրում:

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:
ափից,ափ,ափով,ափին:
Շենք,շենքով,շենքում,շենքից,շենքին:
Գյուղին,գյուղով,գյուղում,գյուղից,գյուղ:
Բոլոր բառերը հոլովվում են:

213. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինի՛ր: Գոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:

Օրինակ՝
անբեղ մարդ – բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ-լուսամուտով սենյակ
անդուռ պահեստ-դռով պահեստ
անծխնելույզ վառարան-ծխնելույզով վառարան
անդանակ մորթել-դանակով մորթել
անշնորհք նստել- շնորհքով նստել
անկարգ գնալ-կարգով գնալ
Գոյականները դրվեցին ուղղիղ ձևով:

Ածանցավոր բառերը փոխարինվեցին բառաձևերով:

214. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:

Երբ արմատին կամ բառին .ածանց.. ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ .վերջավորություն.. ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
..Ածանցը. բառ կազմող մասնիկ է: ..Վերջավորությունը. օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
Բառի հիմքը .վերջավորությունից.. առաջ եղած մասն է:

Կարդալ, հասկանալ, կարողանալ որևէ մեկին բացատրել Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել – հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (ի, ից ով, ում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն

Տեառընդառաջ

Պատասխանիր հարցերին՝

  • Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    Նշանակում է ելնել տիրոջն առաջ:
  • Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    Վառում են խարույկ,պտտվում են երեք կամ յոթ շրջան և երգում են :Հետո կրակի վրայով թռնում են:
  • Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    Տեառնդառաջի ժամանակ ընդունված է նորապսակները պտտվում են յոթ շրջան, իսկ մնացած մարդիկ երեք շրջան են պտտվում:Նաև նորապսակները թռնում են յոթ անգամ, իսկ մնացած մարդիկ երեք անգամ:Այն մարդկանց օգնում է մաքրվել մեղքերից: