«Սասունցի Դավիթ» 3-րդ ճյուղ

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։  Հենց ամենասկզբից էլ Մըսրա Մելիքը ասում է, որ Դավիթը իրենց գլխին փորձանք է դառնալու, բայց Իսմիլ Խաթունը ասում է, որ Դավիթը կմեծանա ու օգնական կդառնա Մելիքին, որ Մըսրը շենացնի, հզորացնի:  Իսմիլը չէր կարող չպահել Դավթին, դա նա անում է Մեծ Մհերի խաթրի համար, քանի որ, Մհերը դժվար պահին իրեն օգնության է հասել, հետն էլ որդի է պարգևել ՝ Մըսր աշխարհի ժառանգ:  Սասունցի Դավիթը ակնհայտ մեծ ուժի տեր էր, դա ամեն օր տեսնում ու տարբեր առիթներով զգում էր Մելիքը ու նրա սիրտը վախ էր սողոսկել, նա ահավոր վախենում էր Դավթից, ու սիրտը վկայում էր, որ հաստատ փորձանք է բերելու նրա գլխին  Դավիթը ծուռ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և  երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արուզավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի ոսկի բիլազուկից, որը բազուկին էր կապած, ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *