December 7

Թեմա՝ Պարզ ու բաղադրյալ թվեր: Բաղադրյալ  թվերի  վերլուծությունը պարզ արտադրիչների: Մաս 2

Առաջադրանքներ․
1․ Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների.
Օրինակ՝ 10=5‧2

  • 35 = 5×7
    27 = 3x3x3
  • 40 = 2x2x2x5
  • 18 = 2x3x3
  • 20 = 5x2x2
  • 55 = 5×11
  • 46 = 23×2
  • 70 = 7x2x5
  • 50 = 5x2x5
  • 33 = 3×11
  • 36 = 2x3x2x3
    2. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց
    ընդհանուր պարզ արտադրիչները․

    Օրինակ՝ 6 և 10 թվերի ընդհանուր պարզ արտադրիչները
    գտնելու համար 6 և 10 թվերը վերլուծենք պարզ արտադրիչների.

    6=2‧3, 10=2‧5, ուստի 2-ը կոչվում է 6 և 10 թվերի ընդհանուր պարզ
    արտադրիչ։
  • 15 և 10 = 5
    10 = 2×5
    15 = 5×3
  • 30 և 18 = 2 և 3
    30 = 5x3x2
    18 =2x3x3
  • 14 և 44 = 2
    14 = 7×7
    44 = 11x2x2
  • 35 և 8 = չունի
    35 = 5×7
    8 = 2x2x2x2
  • 60 և 18 = 2
    60 =3x5x2x2
    18 = 2x3x3
  • 12 և 20 = 2
    12 = 3x2x2
    20 = 2x5x2
  • 16 և 50 = 2
    16 =2x2x2x2
    50 = 5x5x2
  • 16 և 30 = 2
    16 = 2x2x2x2
    30 = 3x5x2
  • 70 և 80
    70 = 7x5x2
    80 = 2x5x2x2x2



  • 3.Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը.

    Օրինակ 1.՝ 6 և 10 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը
    գտնելու համար 6 և 10 թվերը վերլուծենք պարզ արտադրիչների.

    6=2‧3, 10=2‧5, 6 և 10 թվերի ընդհանուր պարզ արտադրիչը 2-ն է, որը կլինի 6 և 10 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը՝ (6,10)=2:
  • 68 և 28 = 4
    68 = 2x2x17
    28 = 7x2x2
  • 24 և 18 = 6
    24 = 3x2x2x2
    18 = 2x3x3
  • 33 և 110 = 11
    33 = 11×3
    110 = 11x2x5

    24 =2x2x3x2
  • 48 և 50 =2
    48 =3x2x2x2x2x2
    50 =5x5x2
  • 36 և 40 = 4
    40 = 2x2x2x5
    36 =3x2x2x3
December 7

Լուցկիներով աղջիկը

Հանս Քրիստիան Անդերսեն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրեք պատմվածքի անհասկանալի բառերը, բառարանի օգնությամբ բացատրեք:
    նախօրե-նախօրյակ
    թանձրանալ-խտանալ
    հնամաշ-հնացած ու մաշված
    շղարշ-նուրբ ծացկույթ
    ցոլք-շող
    վեհաշուք-փառահեղ

  2. Պատմվածքից դուրս գրեք 10 գոյական և 5 ածական։
    Գոյական-թանձրանալ,հնամաշ,շղարշ,ցոլք,աղջիկ,տատիկ,փողոց,կոշիկ,տղա,գոգնոց:
    Ածական-վեհաշուք,ոտաբաբիկ,գանգուր,փոքրիկ,գեղեցիկ:

  3. Վերնագրեք պատմվածքի հատվածները։
    1.Ոտաբոբիկ աղջիկը
    2.Վառված լուցկին
    3.Լուցկիներով երազանքը
    4.Տատիկն ու լուցկիներով աղջիկը

  4. Պատմվածքից դուրս գրեք ամենատխուր հատվածը:
    Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները,որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք:
  5. Բնութագրեք աղջկա տատիկին և հայրիկին:
    Տատիկը բարեսիրտ,հոգատար էր,իսկ հայրիկը չար և ագահ։
  6. Ձեր կարծիքով հեղինակն ինչո՞ւ է հենց ամանորյա գիշերվա մասին գրել այս պատմությունը:
    Ես մտածում եմ,որ այս պատմությունը հեղինակը գրել է, որ բոլոր երեխաները կարդան և հասկանան,որ մեկը կարող է ամեն ինչ ունենել,իսկ մյուսը ոչինչ։
  7. Բնութագրեք այն քաղաքի մարդկանց, որտեղ ապրում էր աղջիկը:
    Այդ քաղաքի մարդիկ շատ անտարբեր,անմարդկային և անխիղճ են։
  8. Ինչ սովորեցիք այս պատմվածքից:
    Այս պատմվածքից սովորեցի մի բան,որ պետք է գնահատես ու պահպանես այն ինչ որ ունես։
  9. Պատասխանեք հարցերին
    Ի՞նչ գույնի էր պատմվածքը
    Սպիտակ,կապույտ,կանաչ,դեղին,կարմիր,շականակագույն։

    Ի՞նչ զգացիք պատմվածքը կարդալիս
    Ես պատմվացք կարդալիս զգացի ցուրտ,տխրություն,զգացի որ աղջկա ոտքերը սառչում են և նրան շտապ տաք հագուստ է հարկավոր։

    Ի՞նչ համ կունենար այս պատմվածքը
    Այս պատմվացքը ունի սառը և դառը համ։
December 7

Կարդում ենք գրաբար

Առաջադրանքների փաթեթ

Ա. Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.

  • լաւ — լավ
  • կոյր — կույր
  • Բառարան
  • աչօք — աչքով
  • մտօք — մտքով

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
    Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
    Լավ է կույր աչքով,քան կույր մտքով:

    Իմ կարծիքով ավելի գեղեցիկ է հնչում աշխարհաբարը:
  2. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
    Կոյր մտոք ասելով հասկանում եմ,որ մարդու միտքը կույր է,այսինքն նա ոչինչ չի հասկանում,կրթված չի և իրա համար լրիվ մեկա:
  3. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
    Այո մարդ կարող է սրտով լինել կույր,այսինք ոչինչ չզգալ:
  4. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
    Լավ է կույր լինել ,քան անխելք:
    Լավ է աչքով լինել կույր,քան մտքով:
    Լավ է կույր լինել աչքով,քան կույր լինել մտքով:
  5. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):
    Այս նախադասությունը ես հասկանում եմ, որ ավելի լավ է մարդ աչէով լինի կույր,քան մտքով կույր լինի,այսինքն լինի անգրագեզ,անկիրթ և անխելք: