December
2
Առաջադրանքներ
- Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
օխտը – յոթ
խարջը – հարկը
արմաղան – նվեր
երկանք – ձեռնաղաց
ղարավաշ – աղախին
Գոռ – հպերտ
անկոթ – անպոչ
շեղբիկ – առանձ պոչի դանանկ
կիտած – կուտակած
շլինքը – պարանոցը
չափը – սուր կտրող գործիք
- Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
Գըլխի՛ս վըրա-ամպայման կանեմ
Տեղը ջընջեմ հայոց ազգի-կվոչնչացնեմ հայոց ազգը
Օհան լըսեց՝ կապվեց լեզուն-Օհանը լսեց խոսել չկարողացավ
Դառը դադած դեղին ոսկին-տանջանքով վաստակած դեղին ոսկին
մի՛ տար մահու-մի սպանիր
Սև սուգ կալավ հայոց ազգին-ամբողջ հայոց ազգը սուգով լցվեց
շաղգամը մըտավ-սկսեց շաղգամ ուտել
- Ինչո՞ւ Մսրա Մելիքը բարկացավ և ի՞նչ արեց։
Մսրա Մելիքը բարկացավ,որովհետև նա իմացավ,որ Դավիթն Մարութա սարի եկեղեցին նորոգել է և որոշեց հարկ վերցնել:Նա որոշեց ՝ Մելիք զայրացավ.
— Գընացե՛ք, ասավ,
Բադին, Կոզբադին,
Սյուդին, Չարխադին,
Սասմա քար ու հող տակն ու վեր արեք,
Իմ օխտը տարվան խարաջը բերեք։
Քառսուն կույս աղջիկ բերեք արմաղան,
Քառսուն կարճ կընիկ, որ եկանք աղան,
Քառասունն էլ երկար, որ ուղտեր բառնան,
Իմ տանն ու դըռան ղարավաշ դառնան։
- Քո կարծիքով ինչո՞ւ Ձենով Օհանը միանգամից համաձայնեց թշնամուն տալ այն, ինչ ուզում էր։
Քանի որ Ձենով Օհանը շատ վախկոտ էր,նա մ,տածեց որ ավելի լավ է մի անգամից համաձայնել տալ,ինչ ուզում են քան մեռնել:Նա վախում էր կռվելուց:
- Ճի՞շտ վարվեց Դավիթը, երբ Մսրա Մելիքի հարկահաններին վռնդեց Հայոց աշխարհից։ Պատասխանդ պատճառաբանիր։
Ես կարծում եմ,որ Դավիթը շատ ճիշտ վարվեց վռնդելով հարկահաններին հայոց աշխարքից,որովհետև նրանք թշնամի էին և դա իրենց երկիրը չէր և նրանք իրավունք չունեին հարկ հավաքելու:
- Ի՞նչ նմանույթուններ ես տեսնում պոեմի այս հատվածի և մեր իրականության միջև։
Պոեմի այս հատվածը շատ նման է ներկայիս իրականության հետ:Ադրբեջանը կռվի միջոցով ստացավ այն ինչ իրենը չէր,այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը:
December
2
Առաջադրանքներ
- Դեղինով նշված բառերի բացատրությունները բառարանի օգնությաբ գրեք և սովորեք անգիր։
այծյամ-վայրի այծ
պախրա-եղնիկ
շեմքում-դռան մոտ
կխտար-այծյամ,վայրի այծ
կապարճըդ-նետաման
քուլա-բամբակի փաթիլ
ապավեն-հովանավոր,պաշտպան
մըշակ-հողագործ
բանեն-աշխատեն
շարական-եկաղեցում երգվող երգ
- Նարնջագույնով նշված բառերը բաժանեք բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները և գրեք թե ինչ տիպի բառ է՝ ածանցավո, բարդ, բարդ ածանցավոր։
անորդի-ան-որդի-ածանցավոր
որսասար-որս-ա-սար-բարդ
լուսեղեն-լույս-եղեն-ածանցավոր
զորավոր-զոր-ավոր-ածանցավոր
Տիրամոր-տիր-ա-մոր-բարդ
Չարխափան-չար-խափան-բարդ
Մըշտական-միշտ-ական-ածանցավոր
հերություն -հեր-ություն-ածանցավոր
- Մոխրագույնով նշված արտահայտությունները բացատրեք՝ օգտվելով տեքստից։
Ճարը կըտըրված-ստիպված
Ձեռից ու ոտից ընկած-շատ ծեր
Քու հերը ձեռին մի աշխարհ ուներ-նրա հայրը ամեն ինչ ուներ
գնաց մեր ձեռից-կորցնել
քու բանին գընա-քու գործին գնա
Բուրգերը արած գետնին հավասար-ամենինչ կորցնել, գետնին հավասարեցնել
Դավիթը մնաց մտքի ծովն ընկած-Դավիթը մնաց արթուն իր մտքերի հետ
- Որտե՞ղ էր ապրում որսկան Դավիթը և ի՞նչ էր որսում։
Դավիթ ապրում էր իր հոր հին ծանոթ մի ծեր անորդի կնոջ մոտ:Որսում էր ճնճղուկ և լոր:
- Ինչպե՞ս Դավիթն իմացավ Որսասարի մասին։
Պառավ կինը մի օր բարկացավ Դավթի վրա,որովհետև նա գնում էր և տրորում էր նրա արտերը և այդ ժամանակ էլ ասաց նա Դավիթին Որսասարի մասին:Ասաց ,որ նա գնա և այնտեղ որս անի:
- Ի՞նչ կարող եք պատմել Որսասարի մասին։
Որսասարում շատ որս կար:Տարբեր կենդանիներ՝եղջերու,կխտար,այծյամ և պախրա:Քանի դեռ Առյուծ Մհերը սաղ էր,որսասարում շատ որս կար,բայց երբ նա մահանում է,Մսրա մելիքը իր զորքերը բերում է և գետնին է հավասարեցնում որսասարը:
- Ինչո՞ւ Դավիթը որոշեց վերակառուցել իր հոր հիմնած եկեղեցին, դրա մեջ ի՞նչ խորհրդանշան եք տեսնում։
Դավիթը,երբ պառկած մտածում էր,հանկարծ նկատում է հեռվում լույս,գնում և հասնում է այդ լույսին,տեսնում է ,որ քարերը ճեղքված են և մեջից լույս է վառվում:Գնում է և հարցնում Ձենով Օհանին,նա էլ նրան պատմում է,որ երբ Դավիթի հայրը դեռ կենդանի էր,այդտեղ եկեղեցի էր,Սուրբ Տիրամոր,որը չարը խափանում էր:Այնտեղ քո հայրը աղոթք էր անում:Այդ պատճառով Դավիթը որոշում է վերակառուցել եկեղեցին:
Այստեղ խորհրդանշական է մի բան,որ Դավիթը իր հոր հիշատակի համար որոշում է վերակառուցել այն եկեղեցին,որտեղ նրա հայրը աղոթք է արել:
December
2