October 31

Ստրադիի փոքրիկ գրադարանը(2-րդ հատված)

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրադարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Առաջադրանքներ`

1.Գիրքն ի°նչ դեր ունի քո կյանքում։
Գիրքը իմ կյանքում ունի մեծ դեր:Ես շատ եմ սիրում գիրք կարդալ:Գրքերից կյանքում շատ ու շատ բաներ ենք սովորում:

2.Ինչպե°ս ես գրքեր ընտրում, կարդացածդ գրքերից ստացած խորհուրդներին հետևո°ւմ ես։
Ես հիմնականում կարդում եմ Ռոալդ Դալի գրքերը:Այո,ես հետևում եմ խորուրդներին,իսկ գիրք ընտրելիս,ընտրում եմ արկաային գրքերը:

3. Ստեղծագործի’ր ,, Իմ ընկեր գիրքը,, վերնագրով։
<<Իմ ընկեր գիրքը>>:
Ես առաջին դասարանում երբ սովորեցինք տառերը, կարդացել եմ շատ գրքեր:Սկզբում կարդացել եմ Qառյակներ,հետո տարբեր Հեքիաթներ,Արկածային գրքեր:Իմ առաջին արկածային գիրքը դա եղել է Ալիսան հրաշքների աշխարհում գիրքը,որը գրել է Լուիս Քերոլը:Ես շատ էի սիրել այդ գիրքը,որ ուր գնում էի իմ հետ տանում էի տատիկի տուն, հյուր գնալիս հետս տանում էի:Ալիսան Հրաշքների աշխարհում գիրքը դարձել էր <<Իմ ընկեր գիրքը>>:Նրանից հետո շատ գրքեր եմ կարդացել, որոնք ավելի հետաքրքիր էին,բայց միևնույնն է Ալիսա հրաշքների աշխարհում գիրքը մնում է և կմնա <<Իմ ընկեր գիրքը>>,որովհետև նա առաջին արկածային և բովանդակալից,կերպարներով լի գիրք էր:

October 31

Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Յուրաքանչյուր հղումի ներքո տեղադրել ձեր բլոգում կատարված աշխատանքի հղումը:

10-15 նախադասությամբ գրել ինչի մասին ենք ուսումնասիրել:
Մենք ուսումնասիրել ենք Արրատա երկրի մասին, հնագիտության, ազգագրագիտության և դրամագիտության, մեր նախնիների և մարդկանց կրոնական պատկերացումների մասին։

Գնահատիր հոկտեմբեր ամսվա քո աշխատանքը;
Ես ինձ կգնահատեմ 10/9:

Առաջադրանք 6-րդ դասարան, սեպտեմբերի 25-հոկտեմբերի 5-ը

Առաջադրանք 6-րդ դասարան, սեպտեմբերի 25-հոկտեմբերի 5-ը

Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 5-10-ը

Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 5-10-ը

Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 10-15-ը

Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 10-15-ը

Լրացուցիչ աշխատանք/ ճամփորդությունների պատումը, նաև ձեր կողմից կատարված ուսումնասիրությունների աշխատանքի հղումը, անհատական նախագծի ներկայացում/
Դավթաշեն վարչական շրջան

October 31

Առաջադրանք 6-րդ դաս., հոկտեմբերի 10-15-ը

1.Ստորև տեղադրված նյութը կարդալուց հետո, փորձիր յուրաքանչյուր հատված քո

բառերով մեկ, երկու նախադասությամբ գրել:

2.Ինչու են ստեղծվել առասպելներն ու լեգենդները:

3.Ինչ պատկերացումներ են ունեցել  աշխարհի ստեղծման մասին.

  • չինացիները
  • հնդիկները

4.Արեգակի մասին ինչ պատկերացումներ են ունեցել.

  • հույները
  • եգիպտացիները
  • սլավոնական ժողովուրդները

5.Ովքեր էին.

Պան-Գուն

Յարիլոն

Հելիոսը

Սելենան 

Ռան

6.Փորձիր հորինել աշխարհի ստեղծման մասին քո առասպելը:

Download

Լրացուցիչ աշխատանք/այս աշխատանքները առավել հետաքրքրասերների համար է , պարտադիր չէ բոլորի համար/

Ներկայացնել ամենատպավորիչ հատվածները:

Сотворение мира

Происхождение. Как появилась жизнь на планете Земля? Документальный фильм | Мифы эволюции

կամ ամբողջականը

Առաջադրանք 2

Քարահունջի առեղծվածը:

Մի քանի նախադասությամբ գրել ինչ նոր տեղեկություններ իմացար:

Գտնել ընդհանրություններ Քարահունջի և Ստոունհենջի մասին:

October 31

Մեր ուսուցիչը (1-ին հատված)

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Առաջադրանքներ`

1. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Ուսուցիչն այն մարդն է, ով ցանկանում է, որ մենք ամեն օր դառնանք ավելի լավը։
2. Ի՞նչ սովորեցրեց քեզ  այս պատմությունը:
Պատմությունը ինձ սովորեցրեց, որ պետք չէ ստել, և անուշադիր լինել։
3. Պատկերացրո’ւ, որ հանդիպել ես չարաճճիին, ի°նչ խորհուրդ կտաս։
Ես իրեն խորուրդ կտամ,որ ուսուչուհուն հարգի,չներվայնացնի,լսի ոսուցչուհիներին նաև ծնողներին:

October 31

Գործնական աշխատանք 14-18

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել։ Գետափին ՝ զով ծառերին ստվերում արպրել հիշում  էր իր անապատը, խանձված ավազը։ Կարտոֆիլի արտում ապրում էն բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝ նոր տարածություններ գրավելու ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրում է հեռու մի դաշտում։

Եթե մի երկու ամիս էլ ապրես այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը: Այստեղ ապրում եմ ուրիշ ելք չունեմ:
Դու երկար … այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

15.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման

ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

Ես հասկացա, որ ազատությունը անվերջ չէ։

16. Տրված բառերից առանձնացրո’ւ  հոմանշային զույգեր:
Շրջել-պտտել, շրջակայել, թափառել
խորհրդածել-խորհել 
կողոպտել-գրփել
արտասվել-հեծակլել
հեկեկալ-լալ, մտմտալ
ցնդել-գժվել, հիմարանալ, խենթանալ, ցնորվել
մտածել-մտորել, 
հափշտակել-թալանել
թալանել-գողանալ
գռփել-հափշտակել
խելագարվել-խենթանալ, 

Բ.Կազմե’լ երկուական պատմողական, հարցական, հրամայական,բացականչական նախադասություններ։
Պատմողական-Այսօր մենք գնացինք Աշտարակ։ Եղբայրս այսօր ուշացել էր դասերից։
Հարցական-Դու այսօր գնացի՞ր քո ֆռանսերենի պարապունքին։ Դու այսօր դպրոց գնալո՞ւ ես։
Հրամայական-Գնա՛ այստեղից։ Գնա ինձ ջուր բե՛ր։
Բացականչական-Վա՜յ, ինչ լավ արև է այսօր։ Հե՜յ ուր էք գնում հետ եկեք։

17.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր-։

Ան-անտուն

Ապ-ապուշ

Դժ-դժգոհ

Տ-տգեղ

Չ-չտես

Գյուղական-Ական

Ային- պողոցային  

Անվախորեն-Որեն

Բար-Ություն

18. Գրել բայեր և համապատասխան ածանցներ ավելացնելով դրանք դարձնել գոյականներ, օրինակ՝ գրել-գրիչ։
Կարել-կարիչ
Վարել-վարորդ
Մտածել-մտող
Ստել-ստող

October 31

Հարգիր ուսուցչիդ(3-րդ հատված)

Առաջադրանքներ`

1.Համոզի՞չ էր հոր նամակը. պատասխանդ հիմնավորի’ր։
Այո, այն շատ համոզիչ էր, որովհետև այն ամենինչ բացատրում էր։

2.Գրի’ր` քեզ հանդիպե°լ է այնպիսի ուսուցիչ, ով խստապահանջ, բայց միաժամանակ բարեսիրտ ու մեծահոգի է։
Այո իմ 11տաեկանի – 6րդ դասարանի ուսուցչուհին ընկեր Երանուհին խիստ էր, բայց նաև բարեսիրտ էր:

5.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ի՞նչ զգացիր, երբ կարդացի՛ր հատվածը:
Միքիչ տխրություն, որովհետև մենք ուսուցիչներին նեռվայնացնում էնք, բայց նրանք պետք է սովորացնեն մեզ։