Լեզվական աշխատանք

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում, հենց դրանով են նրանք հետաքրքիր: Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ: Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները: Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը,Բ. ձին մոտեցավ իշխանի դռանը:

            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա.շինությունն է հզոր, Բ. ժամանակն է հզոր:

            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած  երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:
Ա.երգչուհին է հոգնած,Բ. հյուրն է հոգնած:

            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
Ա.մարդն էր կանգնած ամբիոնի մոտ,Բ. պապն էր կանգնած ամբիոնի մոտ:

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա      ամրոցում։
Իր ստորգետնյա ամրոցում թաքցրեց թագավորությունից բերած զարմանալի իրերը:

            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
Զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի տնօրենն ուզում է դուռը փակել:

            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
Տղան ավազների միջից բահով խաղալու ժամանակ մի մեծ խեցի հանեց:

            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա          պատմություն ունեցող նկարներ:
Ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ են գտնվել Ֆրանսիայի մի քարանձավում:

            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար  դարձավ:
Հսկա խեցգետինը պատահաբար ափ դուրս գալով ձկնորսների ավար դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:     (ծանր ու հոգնեցուցիչ)
Ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:

            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
Ծռմռված ու ժանգոտ մետաղյա հին իրեր հանեցինք տուփից:
Տուփից հանեցինք ծռմռված ու ժանգոտ մետաղյա հին իրեր:
Մետաղյա ծռմռված ու ժանգոտ հին իրեր հանեցինք տուփից:

            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Դահլիճ մտնողը տաս տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
Այսօրվա շքեղությունը դահլիճ մտնողը տաս տարի հետո մոռացած կլինի:
Դահլիճ մտնողը այսօրվա շքեղությունը մոռացած կլինի տաս տարի հետո:

            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Աղջիկն ու տատը ննջում էին անսովոր աղմուկից հոգնած:
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:

            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես հանդեսի ժամանակ:
Հանդեսի ժամանակ այսօր տալո՞ւ ես Արևիկին խոստացած նվերն:
Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *