Задания 6

1. Как называются слова, которые здесь перечислены?

Бегемот, болезнь, верблюд, гроза, дождь, диван, доброта жадность, инженер, костюм, карандаш, охотник, печаль, посуда, вьюга, радость, писатель, друг, упрямство, актер.

Впишите слова:

_Инженер, охотник, писатель, друг, __актёр______ — люди;

_Бегемот, верблюд, ___ — животные;

Диван, костюм, посуда, карандаш, — предметы, вещи.

Болезнь, доброта, жадность, упрямство, радость, печаль— чувства, качества человека;    

Гроза, дождь, вьюга— явления природы.

2. Прочитайте начало текста. Продолжите его.

Лес.

Вот и пришла осень в лес. Все деревья, кусты, цветы …

3. Продолжите ряд слов.

Названия деревьев: дуб, берёза, ива, яблоня.

Название цветов: подснежник, одуванчик, тюльпан, роза

Названия грибов: боровик, мухомор, подосиновик, шампиньон

Названия птиц: воробей, ворона, ласточка

Названия животных: тигр, слон, лев, зебра.

4. Прочитайте. Запишите слова в два столбика.

Музыка, композитор, картина, художник, сочинять, пение, певец, гнездо, птичка, петь, бабочка, цветок, машина, водитель, учить. (Кто? Что?)
Кто -композитор, художник, певец, водитель, птичка, бабочка.
Что (что делать)- музыка, картина, сочинять, пение, гнездо, цветок, машина, учить.

5. Спишите, вставляя нужные предлоги.

Всё лето листья подставляли солнцу свои ладошки. Они пропитались солнцем. К осени листочки стали золотыми (в, за, к). Капля воды стукнула по листку (с, по). Лист упал. Синица села на дерево (на, до, над). Ветер закружил листву. Зашумел золотой дождь. Как красиво осенью в лесу (по, из, в)!

6. Прочитайте. Разделите текст на предложения. Спишите. В конце предложений поставьте нужные знаки препинания.

Из родников вода течёт в ручьи.
Из ручьёв она бежит в реки.
Большие реки текут в моря, куда девается вода из моря.
Почему она не бежит через край.
Вода из моря поднимается туманом.
Из тумана рождаются тучи.
Из туч вода падает на землю.

7. Продолжите:

Одежда: шуба,_носки, шапка, шарф, куртка, майка._____

Пища: суп,_хлеб, яйца, __яблоко, пицца, картошка.______

Напитки: чай,_молоко, яблочный сок, вода, кофе._____

Посуда: тарелки, _чашки, вилки, ложки, нож.__

Учебные вещи: книга,_тетрадь, ручка, карандаши, линейка, пенал.__  
8. Составьте 3 вопросительных и 3 побудительных предложения.

Եղանակ: Եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք իրար հետ սերտ կապված են, և որեէ մեկի փոփոխությունից փոխվում են մյուսները և ամբողջ եղանակը։

Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:

Սակայն այդ փոփոխություններն ամենուրեք նույն հաճախությամբ չեն դիտվում: Օրինակ՝ հասարակածում մշտապես տաք է ու խոնավ, իսկ բևեռային շրջաններում ցուրտ է ու չոր:

Երկրագնդի միջին լայնություններում, որտեղ գտնվում է նաև մեր հանրապետությունը, եղանակների փոփոխությունը տեղի է ունենում ըստ տարվա սեզոնների: Գարունն անձրևային է ու մեղմ, ամառը չոր է ու շոգ, աշունն արևոտ է, չափավոր տաք ու քիչ տեղումներով, իսկ ձմեռը՝ ցուրտ:

Եղանակի կանխատեսում: Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Այդ նպատակով անհրաժեշտ է նախօրոք իմանալ եղանակի սպասվող փոփոխությունները, այսինքն՝ կատարել եղանակի կանխատեսում: Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:

Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է եղանակը:
    Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:
    Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետևաբար՝ եղանակը նույնպես տար­բեր տեղերում տարբեր է:
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:
    Եղանակը կանխատեսել՝ նշանակում է վաղօրոք իմանալ տվյալ վայ­րում սպասվող եղանակային փոփոխությունները։ Որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպիսի  եղանակներ են բնորոշ իրենց տարածաշրջանին, օդերևութաբանական կայաններում կատարում են ե­ղանակի դիտումներ: Եղանակի դիտումներ կատարել՝ նշանա­կում է ամեն օր մի քանի անգամ չափել օդի ջերմաստիճանը, ճնշումը, խոնավությունը, որոշել քամու շարժման ուղղությունը, արագությունը և այլն:Եղանակի կանխատեսումները չափազանց կարևոր են օդագնացու­թյան, ծովագնացության, ցամաքային տրանսպորտի, գյուղատնտեսու­թյան, զբոսաշրջության և այլ ոլորտների համար:

Ծաղկազարդ.Ծառզարդար

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբ նշանակող  եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում էր Զատկից(Սուրբ Հարության տոնից) մեկ շաբաթ առաջ: Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ`օրհնվում են աշխարհի չորս կողմերը/ինչպես կրթահամալիրի հիմն է/, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են  ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդի օրը։ Դրանք ունեին  բարիքի, առատության, պտղաբերության։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը ընտանի կենդանիների մոտ, դրանք դրվել են խնոցում(որտեղ կարագ ու մածուն են մերում), մսուրում, հավանոցում և այլն։
Ասում են, որ մինչև քրիստոնեության ընդունումը, տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին(Այստեղ հիշենք որ հայերը եղել են հեթանոս, ունեցել բազում աստվածներ)։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի(անձրևների բացակայություն, հողը և բուսականությունը չորանում է) ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ այլն:/դիտեք այս հոլովակը/: Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության  խորհրդանիշ։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Դրա նպատակը անմահությունն է։ Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ճյուղերով: Տոնի ընթացքում ընդունված են նաև մի շարք ավանդույթներ: Նորապսակ երիտասարդները և նշանված տղաները շաբաթ լույս կիրակի կեսգիշերին արմատախիլ էին անում բողբոջած ուռենիները և բերում տուն։ Եկեղեցիները ևս զարդարում էին ուռենու ճյուղերով, իսկ եկեղեցու բակում՝ ճյուղերից մի մեծ կույտ էին շինում։ Այդ օրը աղջիկները եկեղեցի էին գալիս նույն օրը հավաքած ծաղիկներով։Քահանան օրհնում է ուռենու ճյուղերը :Այդ օրը կարելի էր ամենուր լսել տղաների ու պատանիների ձեռքով պատրաստված ճռռացող ինքնաշեն խաղալիքների՝ կարկաչաների ձայնը։/ տես այստեղ/: Մարդիկ, մոմերը ձեռքերին, խմբվում էին եկեղեցում և բակում, և կեսգիշերին սկսվում էր ուռենու ճյուղերն օրհնելու ծեսը։

Այս տարի եկեղեցին այն կտոնի ապրիլի 2-ին:


Խաղեր

Երիտասարդների շրջայցներն ու երգերը ուղեկցվում էին Ծաղկազարդին բնորոշ խաղերով։ Տարածված էր հետևյալ խաղը. 10-12 տարեկան տղաները հավաքում էին բարդու կամ ուռենու ճյուղերը և դրանք կարմիր գույնով ներկում։ Խաղացողներից մեկը իր ճյուղը շեղակի դեմ էր տալիս պատին, իսկ մյուսը հարվածում էր դրան իր ճյուղով։ Կոտրված ճյուղը հաղթողին էր բաժին ընկնում։ Կոտրված ճյուղերը պահում էին և այրում Զատիկի թոնրապուրի տակ:

Պարեր

Ծաղկազարդին պարել են Վերվերի պարը։ Այդ օրը պարել կարող էին միայն տղամարդիկ:

Երգեր`ԿարկաչաԾառ ծաղկեցավ:

Տոնին ընդառաջ աղջիկները դաշտ կամ սար էին գնում՝ կանաչի հավաքելու։  Այս շրջանում արդեն սարերում զանազան կանաչիներ էին աճած լինում: Տոնին անպայման ուտում էին նոր դուրս եկած կանաչեղեն։ Հում կանաչեղենից օգտագործում էին հիմնականում դաղձը։ Երբեմն եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և իբրև մատաղ-հյուրասիրություն բաժանում ժողովրդին։ Ծաղկազարդին եփել են նաև եղինջ:

Լեզվական աշխատանք

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում, հենց դրանով են նրանք հետաքրքիր: Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ: Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները: Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը,Բ. ձին մոտեցավ իշխանի դռանը:

            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա.շինությունն է հզոր, Բ. ժամանակն է հզոր:

            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած  երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:
Ա.երգչուհին է հոգնած,Բ. հյուրն է հոգնած:

            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
Ա.մարդն էր կանգնած ամբիոնի մոտ,Բ. պապն էր կանգնած ամբիոնի մոտ:

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա      ամրոցում։
Իր ստորգետնյա ամրոցում թաքցրեց թագավորությունից բերած զարմանալի իրերը:

            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
Զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի տնօրենն ուզում է դուռը փակել:

            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
Տղան ավազների միջից բահով խաղալու ժամանակ մի մեծ խեցի հանեց:

            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա          պատմություն ունեցող նկարներ:
Ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ են գտնվել Ֆրանսիայի մի քարանձավում:

            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար  դարձավ:
Հսկա խեցգետինը պատահաբար ափ դուրս գալով ձկնորսների ավար դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:     (ծանր ու հոգնեցուցիչ)
Ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:

            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
Ծռմռված ու ժանգոտ մետաղյա հին իրեր հանեցինք տուփից:
Տուփից հանեցինք ծռմռված ու ժանգոտ մետաղյա հին իրեր:
Մետաղյա ծռմռված ու ժանգոտ հին իրեր հանեցինք տուփից:

            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Դահլիճ մտնողը տաս տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
Այսօրվա շքեղությունը դահլիճ մտնողը տաս տարի հետո մոռացած կլինի:
Դահլիճ մտնողը այսօրվա շքեղությունը մոռացած կլինի տաս տարի հետո:

            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Աղջիկն ու տատը ննջում էին անսովոր աղմուկից հոգնած:
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:

            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես հանդեսի ժամանակ:
Հանդեսի ժամանակ այսօր տալո՞ւ ես Արևիկին խոստացած նվերն:
Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:

Եղիշե Չարենց Ես իմ անուշ Հայաստանի…

  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։
    Բանաստեղծությունը նվիրված է Հայաստանին,հայրենիքի կարոտին:Բանաստեղծը գտնվելով օտարության մեջ,այս բանաստեղծության միջոցով արտահայտել է իր կարոտը,իր սերը հայրենիքի հանդեպ:
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։

    Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
    Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
    Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

    Ինձ ամենից շատ հոգեհարազատ է այս տունը,որովհետև ուր էլ, որ ես գնամ,որ երկրում էլ որ ապրեմ, ես չեմ մոռանա իմ հայրենիքը,իմ գրերը,իմ լեզուն:
  3. Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։
    Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
    Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
    Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:
  4. Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։
    հեզաճկուն-նուրբ և գեղեցիկ
    լացակումած-արծունքոտ և հեկեկուն
    Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկները շատ հեզաճկուն են պարում:
    Երեխան լացակումած լաց էր լինում:
  5. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
    Քանի որ սազը հին Հայկական մետաղյա լարերով երաժտական գործիք է,ուստ նրա լարերի հանած ձայնը նման է լացակումած, լացի ձայնի:
  6. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
    Արևահամ-արև-ա-համ,արևաշող
    ողբանվագ-ողբ-ա-նվագ,ողբաձայն
    արնանաման-արյուն-ա-նման,տաքարյուն
    հեզաճկուն-հեզ-ա-ճկուն,հեզանազ
    վիշապաձայն-վիշապ-ա-ձայն՝,վիշապաքար
    երկաթագիր-երկաթ-ա-գիր,երկաթուղի
    արյունաքամ-արյուն-ա-քամ,արյունատար
    լուսապսակ-լույս-ա-պսակ,լուսաբաց
  7. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քմանաչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
    Քամանչա-սազ
    հոտ-բույր
    նազելի-հեզաճկուն
    մաքուր-ջինջ
    ձյունամրրիկ-բուք
    սպիտակ-ճերմակ
  8. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
    Անուշ,մուգ,ջինջ,հեզաճկուն,սև,լուսապսակ,ճերմակ,արյունաքամ,հազարամյա,վիշապաձայն:
    Անուշ ձայն
    մուգ մաշկ
    ջինջ երկինք
    հեզաճկուն պար
    սև աչքեր
    լուսապսակ ճակատ
    ճերմակ մազեր
    արյունաքամ վերքեր
    հազարամյա գրեր
    վիշապաձայն բուք