Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն

Առաջադրանքներ

1․ Պատմվածքի համար ավարտ մտածեք։
Մեկ էլ հանկարծ տեսանք,որ Ջեկոն գնացքի ետևից վազելով գալիս է:Երբ տատիկը տեսավ շատ ուրախացավ:Նա անընդհատ կանչում էր .-Արագ Ջեկո,արագ:Այս ամենը տեսնելով մենք շատ հուզվեցինք և շատ խնդրեցինք կոնդուկտորին,որ նա բացառություն անի և շանը թողնի վագոն:
Նա լսեց մեզ և կանգնեցրեց գնացքը:Տատիկը և Ջեկոն անչափ ուրախ էին:

2․ Ստեղծված իրավիճակում ո՞վ էր մեղավոր։ Պատասխանը պատճառաբանեք։
Այս իրավիճակում մեղավոր էր տատիկը,նա գիտեր որ վագոն շուն տանել չի կարելի,բայց թաքուն տարել էր:

3․ Նկարագրեք Ջեկոյին։
Ջեկոն փոքրիկ,սպիտակ մազերով փափլիկ շնիկ էր:

4․ Սևով ընդգծված նախադասությունները դուրս գրեք և կարմիրով նշեք այդ նախադասությունների ենթական և ստորոգյալը։
Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ 

Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին:

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա:

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ.

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

5․ Տեքստից դուրս գրեք 10 բայ և գրեք դրաց դեմքը, թիվը, ժամանակը։
կատարեցի-1-ին դեմք, եզակի, անցյալ
նստեց-3-րդ դեմք,եզակի, անցյալ
սկսեց-3-րդ դեմք,եզակի, անցյալ
մտածեցի-1-ին դեմք, եզակի, անցյալ
նայեցին-3-րդ դեմք,հոգնակի, անցյալ
կռացավ-3-րդ դեմք,եզակի, անցյալ
բաց արավ-3-րդ դեմք,եզակի, անցյալ
տվեց-3-րդ դեմք,եզակի, անցյալ
Թռավ-3-րդ դեմք,եզակի, անցյալ
անցավ-3-րդ դեմք,եզակի, անցյալ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *