Լեզվական աշխատանք

Բարդ նախադասություն

348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա:

            Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր       համարվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
            Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր       համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ             դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է     ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում,   որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան:
Ա. խմբում պարզ և ընդարձակ նախադասություններ են, իսկ Բ. խմբում բարդ նախադասություններ են,դա նրանց տարբերությունն է:

349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու:

            Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև … կռվել էին.:
            Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե .չունենայինք գերազանց նավապետ:
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն …ամառ է:
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ …մարդիկ տանն էին:
            Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ պատվեր էր կատարում:
            Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ ….նա ուրախանա:

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:

            Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է            փոխել Երկրի դեմքը:
            Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:
            Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է            փոխել Երկրի դեմքը:
            Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:

351. Ինքդ անուններ գտի՛ր և տրված նախադասությունը լրացրո՛ւ:

            Նախորդ վարժության Ա խմբում .պարզ և ընդարձակ .. նախադասություններ են, որովհետև …: Բ        խմբում … նախադասություններ են, որովհետև ….:

352. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:

            Նա ամեն առավոտ վազում է, որ …մարզվի.:
            Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի .նիհարի…:
            Նա ամեն առավոտ վազում է, չնայած .մարզված է…:
            Նա ամեն առավոտ վազում է, իսկ …ես ոչ..:
            Նա ամեն առավոտ չի վազում, այլ …քայլում է.:

353. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչո՞վ են տարբերվում ավարտները:

            Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ …հավ:…
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի …եփի;..
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև …ուզում էր ուտեր:…
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը …վատն էր:
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին եփեց:
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ տեսավ:
           

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *