Անհատական ուս. պլան

Անուն Ազգանուն-Ալիսա Խուդոյան
Դպռոց դասարան-Արևմտյան դպրոց պարտեզ 5.3 դասարան
Երկարօրյա ծառայություն- չեմ օգտվում
Երթուղու համար- չեմ օգտվում
Լողալ գիտեք-այո
Հեծանիվ վարել գիտեք-այո
Ընտռության խումբ-մարզիկ,հայրենագիտություն
Լրացուցիչ ինչ խմբակի ես գնում- նկարչություն,ասեղնագորթություն

Ամառային Հանգիստս

Ես ամառային արձակուրդներին գնացել եմ Արատես դպրական կենտր:Այնտեղ մենք տղաների համար պատրաստել ենք երկու անակնկալ: Առաջին անակնկալն էր ստվերային թատրոնը,իսկ երկրորդ անակնկալը Մկներ ջողով տիկնիկային թատրոնը:Մենք նաև լողացել ենք Արատես գետի մեջ:Ամեն առավոտ մենք գնում էինք Արատես վանք և երգում էինք եկեղեցական երգեր:Վերադառնալիս կանգ ենք առել Սևանա լճի մոտ, լողացել ենք Սևանում ,հանգստացել ենք,ճաշել ենք և վերադարձել տուն:Շատ հավես հանգստյան օրեր էին:

Ամռան ընթացքում շատ եմ եղել Սևանա լճի տարբեր հանգստյան գոտիներում,բայց ամենից շատ ինձ դուր է եկել Noy Land Resort հանգստյան գոտին:

Ամառային արծակուրդներին նաև իմ ծննդյան տարեդարձն էր: Ես իմ ծնունդը նշել եմ Yerevan Park-ում քույրերիս և եղբայրներիս հետ միասին : Շատ լավ ժամանակ անցկացրեցինք,հավես
օր էր:Այնտեղ շատ հետաքրքիր և շատ հավես միջավայր էր :

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, եռախորան կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով։ Այդ շինությունից մոտ 30 մ արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին։ Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։ Գեղեցկությամբ առանձնանում է Ավագ խորանի ճակատամասը, որի մակերեսին երկրաչափական, բուսական և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։ Գեղարվեստական արժեք է ներկայացնում կենտրոնական սալաքարի վրա փորագրված սիրամարգի հարթաքանդակը՝ բացված պոչով, կիսաբաց թևերով, գլուխն աջ թեքած։ Պատկերը ներկալված է բազմաժապավեն շրջագծի մեջ։ 1207 թ.-ին իշխան Վահրամ Չավուշը Կաթողիկե եկեղեցուն կից կառուցել է քառասյուն, բրգաձև երդիկով գավիթ, որի շարվածքի սև և կարմիր տուֆի համադրությունը ներսում բազմագունություն է մտցրել։ Կաթողիկե եկեղեցուն հարավից կից է գրատունը՝ արևելյան կողմում գրիչների համար նախատեսված չորս խցերով, իսկ գավթին հյուսիսից կից է քառասյուն մի շինություն, որը ենթադրաբար ծառայել է որպես մատենադարան։ Վանական համալիրի հյուսիսարևմտյան կողմում առանձին կանգնած է ուղղանկյուն, թաղածածկ սեղանատան հյուսիսային պատը (13-րդ դար)։ Համալիրի արևմտյան կողմում գտնվում է վանքի գերեզմանատունը։ 1827-թ.-ին Թեղենյաց վանքը հիմնովին ավերվել է երկրաշարժից։ 1979 թ-ին հնագետ Գարիկ Սարգսյանի ղեկավարությամբ սկսվել ու հետագա տարիներին պեղվել է վանքի տարածքը։ Այդ պեղումներով են բացվել հողածածկ Կաթողիկե եկեղեցին, գրատունը, մատենադարանը, փոքր եկեղեցին։

Ճամփորդություն դեպի Արատես

Ողջույն: Ես Ալիսան եմ Խուդոյան:Ես դասընկերներիս հետ ճամփորդել եմ Արատես: Մենք ուրբաթ օրը մասնակցեցինք ժամերգության Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ ժամը՝ 09:30-ին Երևան քաղաքից դուրս եկանք: Մենք կանգառ արեցինք Արփա գետի մոտ, իսկ հետո շարունակեցինք ճանապարհը:Եղեգիսի ճանապարհին մենք տեսան փոքրիկ արջուկի:Մենք Արատես հաել ենք 14:30-ին:Իրերը տեղավորելուց հետո ,պարկեցինք հանգստանալո:Մի փոքր հանգստից հետո ճաշել ենք:Խաղեր ենք խաղացել,հետաքրքիր պատմություններ ենք պատմել:Գիշերը աղջիկներով մի լավ ուրախացանք ,այնուհետև պարկեցինք քնելու:Առավոտյան նախաճաշելուց առաջ մարզվել ենք և գնացել ենք Արատեսի եկեղեցի:Այնուհետև տարբեր խաղեր ենք խաղավել:Անձրևոտ եղանակ էր և մենք ամեն մեկը իր սենյակ գնացինք:Անձրևից հետո ճաշել ենք և մինչ քնելը հաճելի ժամանակ անցկացրել:Առավոտյան կրկին մարզվել ենք,նախաճաշել և սկսել ենք հավաքել իրերը:Արատեսից դուրս ենք եկել 11:30-ին:Ճանապարհին կանգ ենք առել Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ և ոտքով բարձրացել եկեղեցի:այնուհետև կանգ ենք առել Եղեգնաձորի մոտակայքում ճաշելու:Ճաշելուց հետո շարունակել ենք ճանապարհը դեպի Երևան:
Երևան հասել ենք 16:30-ին:Մեր կանգառը Մայր դպրոցի մոտ էր և այնտեղ մեզ դիմավորեցին մեր ծնողները:Շատ հետաքրքիր և հավես ճամփորդություն էր:

Image preview
Image preview
Image preview
Image preview
Image preview

Հայրենագիտական Ինքնաստուգում

Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։
Հայք նահապետը,մարտնչում էր Բելի դեմ:

Ի՞նչ է առասպելը։
Առասպելը հեքիաթի նման բան է,որը պատմում է հին ժամանակների աստվածների մասին:

Ի՞նչ առասպելներ ես հիշում։

Ես առասպելներից հիշում եմ Սևանա լճի մասին առասպելը,Հայկ և Բել,Արա Գեղեցիկ և Շամիրամ:

Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։
Արամազդը

Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:
Անահիտ,Տիր,Վահագն,Աստղիկ:

Թվարկի’ր Հայաստանի բոլոր մայրաքաղաքները։
Վան,Անի,Դվին,Բագարան,Շիրակավան,Տիգրանակերտ,Երևան,Վաղարշապատ,Արմավիր,Երվանդաշատ,ԿարսԱրտաշատ:

Թվարկի’ր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
Արագած-Աշտարակ
Լոռի-Վանաձոր
Արմավիր-Արմավիր
Գեղարքունիք-Գավառ
Վայոց ձոր-Եղեգնաձոր
Իջևան-Տավուշ
Կոտայք-Հրազդան
Շիրակ-Գյումրի
Արարատ-Արտաշատ
Սյունիք-Կապան
Երևան-Երևան

Ի՞նչ գետեր գիտես, որոնք հոսում են Հայաստանով։
Հրազդան,Արաքս,Ախուրյան,Մեծավոր,Քասախ,Արփա,Որոտան և Դեբետ:

Ո՞րն է ամենաերկար գետը։
Ամենա Մեծ գետը Ախուրյանն է:

Ո՞ր գետի մասին ես հավաքել տեղեկություն։
Ես տեղեկություն եմ գրել Արաքսի մասին և Հրազդանի :

Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։ Է՞լ ինչպես է այն կոչվում։
Սասունցի Դավիթ էպոսը:

Թվարկի’ր քեզ հայտնի հերոսներին։
Սասունցի Դավիթ,Մըսրա Մելիք,Սանասար,Բաղդասար,Ծովինար,Մեծ Մհեր:

Ո՞վ է ստեղծել հայոց գիրը, ո՞ր թվականին։
Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին:
Երևանում որտե՞ղ է տեղադրված նրա արձանը։
Մատենադարանում

Ո՞ր թվականին մեր երկիրը դարձավ քրիստոնեական։
Մեր Երկիրը Քրիստոնեությունը ընդունել է 301- թվականին:


Ո՞ր արքայի օրոք։Հայկական ի՞նչ արքայատոհմեր ես հիշում։
Տրդատ 3-րդի օրոք:
Արտաշիսյաններ,արշակունիներ,Բագրատունիներ,Երվանդունիներ,Ռուբինյաններ,Հեթումյաններ:

Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում` քրիստոնեություն ընդունելուց հետո, ո՞ր հեթանոսական տաճարը չավերվեց, պահպանվեց։
Գառնիի հեթանոսական Տաճարը:

Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հայրենագիտության հաշվետվությանը հղումը։
Դիտել այսեղ

Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության դասընթացը։ Ինչու՞:
Ինձ շատ դուր եկավ հայրենագիտության դասընթացը,որովհետև դա մեր պատմությունն է:

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն հայրենագիտությունից

Ճամփորդություն դեպի Արատես

Միջնադարում կառուցված վանական համալիրը ունի հետաքրքիր անուն, որը բառացի նշանակում է՝ «արի ու տես»: Համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից և գավիթից: Արատեսի վանքը ունի յուրահատուկ ճարտարապետություն: Նրա գլխավոր եկեղեցու գմբեթը չի պահպանվել, իսկ պատերը ավերվել են: Վանքի կառույցները բազմիցս թարմացվել և վերականգնվել են միջնադարում: Արատես վանական համալիրը ամառային նստավայր էր Սյունիքի հոգևորականների համար: Այստեղ ընդօրինակվել են նաև հին ձեռագրերն ու մատյանները:

Արատեսի վանք

Արատեսի Քարտեզը

Արատեսի Արփա գետը:

ՀՀ ԳԵՏԵՐԸ

Հայաստանի նշանակալի գետերն են.

  • Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
  • Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

Այս ցանկում ներկայացված են Հայաստանի հիմնական գետերը

ԱնվանումԹափվելու տեղԳետի ընդհանուր երկարությունը (կմ)Երկարությունը Հայաստանի տարածքում (կմ)
ՓամբակԴեբեդ8686
ՁորագետԴեբեդ5757
ԴեբեդԽրամ178152
ԱղստևԿուր13399
ԳետիկԱղստև4848
ԱրաքսԿուր1072158
ԱխուրյանԱրաքս186186
ՄանթաշԱխուրյան3232
Մեծամոր (Սևջուր)Արաքս4040
ՔասախՄեծամոր (Սևջուր)8989
ԳեղարոտՔասախ2525
ԱմբերդՔասախ3636
ՀրազդանԱրաքս141141
ՄարմարիկՀրազդան37-4237-42
ՄեղրաձորՄարմարիկ14,714,7
ԴալարՀրազդան1313
ԱրայիՀրազդան1616
ԳետառՀրազդան2424
ԱզատԱրաքս5656
ՎեդիԱրաքս5858
ՇաղափՎեդի1919
ԱրածոԱրաքս4025
ԱրփաԱրաքս12690
ԴարբԱրփա2222
ՀերհերԱրփա2828
ՄանիշկաԱրփա1616
ԵլփինԱրփա2323
ԵղեգիսԱրփա4747
ՍելիմագետԵղեգիս2222
ՄեղրիԱրաքս3232
ԾավԱրաքս4227
ՈղջիԱրաքս8856
ԳեղիՈղջի3030
ՈրոտանԱրաքս179119
ՄասրիկՍևանա լիճ4343
ՁկնագետՍևանա լիճ2222
ՎարդենիսՍևանա լիճ2828
ԾակքարՍևանա լիճ2828
ԱրգիճիՍևանա լիճ5151
ԳավառագետՍևանա լիճ24

Հայաստանի գետերը

Հայաստանի գետերը

Հայաստանի գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին:Հայաստանի նշանակալի գետերն են՝

Ախուրյան– սկիզբ է առնում Արփա լճից:
Մեծամոր-հանրապետությունում ամենաջրառատ գետն է:
Քասախ– Մեծամորի ջախակողմյան խոշոր վտակն է,սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից:
Հրազդան-սկիզբ է առնում Սևանա լճից:
Արփա-հոսում է նեղ կիրճով,թափվում է Արաքսի մեջ:
Որոտան-Զանգեզուրի ամենամեծ գետն է:
Դեբետ-կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից:
Հայտնի են նաև Ողջին,Մեղրիգետը,Աղստևը,Գետիկը և Ոսկեպարը:


ԱՐԱՔՍԻ ՁԱԽ ՎՏԱԿԸ

Հրազդան գետը կամ Զանգուն սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավարևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում Գեղարքունիքի, Կոտայքի մարզերով, Երևան քաղաքով, Արարատի մարզով ու  ծովի մակարդակից 820 մ բարձրության վրա թափվում Արաքսը:

Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 կմ2 է (առանց Սևանա լճի): Վերին հոսանքում, առաջացնելով գալարներ, մոտ 20 կմ հոսում է դեպի արևմուտք, միջին հոսանքում անցնում է նեղ ու խոր կիրճով (120-150 մ) և հերթափոխվում ձորերով ու գոգավորություններով: Հրազդան, Արզնի բնակավայրերի մոտ առաջացնում է աղբյուրներ, որոնք օգտագործվում են ջրամատակարարման համար:

Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Հրազդանի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ և Երևանյան լիճը։

Հրազդանի ափին է Արզնի առողջարանը, Սևան, Հրազդան, Չարենցավան, Լուսակերտ, Երևան քաղաքները: Հրազդանի վրա են կառուցված Հաղթանակի (1945թ.), Հրազդանի (1956թ.), Նուռնուսի (1981թ.), Դավթաշենի (2000թ.), Կարմիր (1679թ., Երևան) կամուրջները: Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է: