Ռոալդ Դալ,Չարլին և շոկոլադի գործարանը

Գլուխ 8
Մնացած երկու տոմսերը

Չարլիի ծննդյան օրը երեկոյան,լրագրերը հայտարարում են ,որ երկու տոմս էլ է գտնվել և մնացել է ընդհամենը մեկ տոմս:Ընթրիքից հետո Ջո պապիկը առաջարկում է նայել,թե ով է շահել երրորդ տոմսը:Պարոն Բեքեթը լրագիրը մոտեցնում է աչքերին,որ տեսնի,նրա աչքերը լավ չէին տեսնում,իսկ նա ակնոց գնելու գումար չուներ:Երրորդ տոմսը շահել էր Վիոլետ Բյուրգարտը:Բոլոր լրագրողները հավաքվել էին,որ տեսնեին աղջկան,իսկ աղջիկը կանգնել էր աթոռին և ձեռքին թափահարում էր Ոսկե տոմսը:Նա արագ -արագ խոսում էր և ոչ մեկ չէր հասկանում նրա ասաշը,քանի որ նա ծամոն էր ծամում:Նա հայտնի մաստակ ծամող էր,երբ լսել էր Ոսկե տոմսերի մասին,սկսել էր շոկոլադ ուտել,իսկ մաստակ ծամելը թողել էր:Նա իմացել էր,որ Պարոն Ուոնկան շատ մաստակ է տալու,որ նրան ամբողջ կյանքում կհերիքի:Ջոզեֆինա և Ջորջինա տատիկներին աղջիկը դուր չի գալիս և նրանք կարծում են ,որ նրա վերջը վատ է լինելու:
Չարլին հարցնում է ,թե ով է գտել չորրորդ տոմսը:Պարոն Բեքեթն ասում է նրան,որ չորրորդ գտել է Մայք Թիվի անունով մի տղա:Երբ բոլոր լրագրողները նրանց տուն էին խցկվել,նա շատ էր նեղվել:Նա իննը տարեկան էր,ով նստած հեռուստացույցի առաջ ,տաբատի գոտիից լիքը ատրճանակներ կախած,դիտում էր մի ֆիլ,որը ավազակների մասին էր:Ջորջինա և Ջոզեֆինա տատիկները զայրանում են և նրանք կարծում են ,որ բոլոր երեխաները լկստված են,սակայն Պարոն Բեքեթը նրանց վստահեցնում է ,որ ոչ բոլոր երեխաներն են լկստված:Նրանք վստահ էին ,որ վերջին տոմսն էլ շահելու է մի լկստված երեխա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *