Լեզվական աշխատանք

Բայի դեմքը, թիվը, ժամանակը

253. Կետերի փոխարեն մտածել բայը տեղադրի՛ր համապատասխան ձևով:

            Այդ մասին նա հազար անգամ .էր մտածել.. ու ոչ մի եզրակացություն չէր արել:
            Դու ինչի՞ մասին .մտածեցիր., որ այդպես հանկարծակի վեր թռար:
            Երբ ես .մտածում եմ.. այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս:
            Երանի՜ .մտածեիր.. ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ:
            .Մտածեց.., ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել   նրան:
            ..Մտածիր., հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում:

254. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է թե՞ հոգնակի):

            Զարմացա: Տեսանք: Փնտրում ես: Վազում եք: Կտա: Կհասնեն:
Զարմացա-Ես (Եզակի)
Տեսանք-Մենք(Հոգնակի)
Փնտրում ես-Դու(Եզակի)
Վազում եք-Դուք(Հոգնակի)
Կտա-Նա(Եզակի)
Կհասնեն-Նրանք(Հոգնակի)

255. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Մտնեմ, տարա, հասել է, գալիս եմ, վազում ես, թռչի, ունես ,պիտի հասկանա,         գրավել է, կգտնեմ:
            Բ.
Մտնենք, տարանք, հասել են, գալիս ենք, վազում եք, թռչեն, ունեք, պիտի    հասկանաք, գրավել են, կգտնենք:
Ա-խմբում բոլոր բառերը եզակի թվով են (Ես,դու,նա):
Բ-խմբում բոլոր բառերը հոգնակի թվով են (մենք ,դուք, նրանք):

256.Նախադասությունը լրացրո՛ւ: Պատասխանի՛ր հարցին:

            Բայն ունի երկու թիվ՝ …Եզակի և …Հոգնակի :
            Բայերից բացի՝ ո՞ր բառերը թիվ ունեն .գոյական.. և .դերանուները.. :

257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

            Օրինակ՝
Վերջերս այնտեղ հաճախ եք հյուր գնում: – Դուք:

            Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ:-Ես
            Ծաղկած ճյուղը քո այգու եղրևանուց ես կտրել:-Դու
            Շան վզին փոքրիկ ռադիոընդունիչ էր ամրացրել:-Նա
            Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք:-Մենք
            Հետաքրքիր բան եք մտածել:-Դուք
            Մեզ ամեն տարի այցելում են:-Նրանք

259. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:
            Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:
Ա- Ես,մենք
            Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:
            Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:
Բ-Դու,դուք
            Գ. Երգում է, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:
            Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:
Գ-Նա,նրանք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *