Ճամփորդություն դեպի Մատենադարան 15.11.2022 թ.

Մենք մեր դասարանով շատ հաճախ ենք ճամփորդում:Այդ ճամփորդությունները բոլորը ունեն շատ մեծ նշանակություն մեր ուսման մեջ:Մենք ամեն անգամ ճամփորդելիս նորանոր բաներ ենք սովորում:
Այսօրվա մեր ճամփորդությունը Հայրենագիտության առարկային էր նվիրված:Մենք ճամփորդում էինք մեր շատ սիրելի ուսուցչուհի՝Արմինե Գոգինյանի հետ:Ճամփորդում էինք դեպի Մատենադարան:Մեր մուտքը Մատենադարան ժամը 10:30-ին էր:Մատենադարանում ես իմացա,որ այնտեղ կան և պահվում են շուրջ 23000
ձեռագիր հմայիլներ և 300 000 արխիվային փաստաթղթեր:Այնտեղ ես իմացա ,որ Մատենադարանը հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է: Այն ստեղծվել է 1921 թվականին և գրանցված է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհաին հիշողության հարթակում:Իմացա նաև ,որ սկզբնական շրջանում Մատենադարանը եղել է Էջմիածնում,իսկ հետագայում ,երբ 1957 թվականին կառուցվել է ներկայիս շենքը,այն տեղափոխվել է այնտեղ:Մատենադարանի ներքևի փոքրիկ հրապարակում ՝Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտ՝ Կորյունի արձաններն են:Մատենադարանը կոչվում է նաև Մեսրոպ Մաշտոցի անունով:
Ինձ ամենից շատ դուր եկավ ,որ ես այնտեղ տեսա հայերեն ամենամեծ մագաղաթը՝<<Մշո ճառընտիրը>>:Իմացա ,որ այն ունի 660 թերթ և պատրաստված է արջառի ու երինջի կաշվից:Նաև տեսա ամենափոքր մագաղաթը,որը լուցկու տուփից էլ փոքր էր և պատրաստված էր նորածին ուլի մորթուց:
Ինձ շատ դուր եկավ Մատենադարան ճամփորդությունը,չնայած ես այնտեղ շատ հաճախ եմ լինում:Ես Մատենադարանում հաճախում եմ ասեղնագործության խմբակ և շուտով մեր նմուշների ցուցահանդեսն է լինելու հենց Մատենադարանում :

Image preview


Image preview
Image preview

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *