Աշուն օր

  1. Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

2.Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: գունավորեք այդ հատվածները:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝ ցիր եկան, կախ տվավ, փախ տվավ, քուն դրավ, վար եկան, շող կապեց:

Ցիր եկան-ցվրվեցին

կախ տվավ-կախեց

փախ տվավ-փախավ

քուն դրավ-քնեց

վար եկան-իջան

շող կապեց-շողաց

Բանաստեղծության տուներից մեկը paint ծրագրով նկարեք:

Թվի բնութագրում

  1. Բնութագրիր    տրված  թվերից   յուրաքանչյուրը․
    1. 25 թիվը երկնիշ է, կենտ է,կրկնվող թվանշան չունի, օգտագործել ենք 2 և 5 թվանշանները, ունի 2 կարգ’ միավոր և տասնավոր։
    միավորը’ 5
    տասնավորը’ 2
    2. 462 թիվը եռանիշ է, զույգ է, կրկնվող թվանշան չունի, օգտագործել ենք 4,6 և 2 թվանշանները, ունի երեք կարք’ միավոր, տասնավոր և հարյուրավոր։
    միավորը’ 2
    տասնավորը’6
    հարյուրավորը’ 4
    3. 401 թիվը եռանիշ է, կենտ է, կրկնվող թվանշան չունի, օգտագործել ենք 4,0 և 1 թվանշանները, ունի 3 կարգ’ միավոր, տասնավոր և հարյուրավոր։
    միավորը’ 4
    տասնավորը’0
    հարյուրավորը’1
    4.3245 թիվը քառանիշ է, կենտ է, կրկնվող թվանշան չունի, օգտագործել ենք 3,2, 4 և 5 թվանշանները, ունի 4 կարգ միավոր, տասնավոր, հարյուրավոր և հազարավոր։
    միավորը’ 5
    տասնավորը’ 4
    հարյուրավորը’ 2
    հազարավորը’ 3 
    5.2085 թիվը քառանիշ է, կենտ է, կրկնվող թվանշան չունի, օգտագործել ենք 2,0,8 և 5 թվանշանները, ունի չորս կարգ’ միավոր, տասնավոր, հարյուրավոր, հազարավոր։
    միավոր’ 5
    տասնավոր’ 8
    հարյուրավոր’ 0
    հազարավոր’  2
    6. 46560 թիվը հնգանիշ է,զույգ է, կրկնվող թիվ ունի, օգտագործել ենք 4,6,5 և 0 թվանշանները, ունի հինգ կարգ միավոր, տասնավոր, հարյուրավոր, հազարավոր և տասհազարավոր։
    միավոր’ 0
    տասնավոր’6
    հարյուրավոր’5
    հազարավոր’ 6
    տասհազարավոր’4       

25; 462; 401; 3245; 2085; 46560

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    6  է,  տասնավորը՝   5,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 4։
    42056
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորը 9 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։
    773749
  3. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   2,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։
    46024
  4. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորը  9 է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները՝  8։
    883849
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։
    16-12=4

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

1.

  • Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 7-ով։
  • 17-14=3

    2.

  • Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորը 7 է, տասնավորը՝ 3, հազարավորը՝ 2,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։
  • 662.637

    3.

  • Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    7  է,  տասնավորը՝   3,  հազարավորը՝ 4   է,    իսկ տասհազարավորը՝ 2։
  • 24.037