Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ:

Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այս ամենով մարդը աստիճանաբար փոխում է երկրագնդի դեմքը: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Նույնիսկ կատարվել են հաշվարկներ, որոնք ցույց են տալիս այդ վնասների վատ հետևանքները հենց մարդու կյանքի և առողջության վրա: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները: Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:

Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:Իր կարիքների համար:

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ: Հողը,ջուրը,բնափայտը և օգտակար հանածոները:

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք: Մեր տան առարկաներն են պահարանը,սեղանը,աթոռները -որոնքը պատրասրված էն փայտից և պատրաստել են կահույքագործները:

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:Պոտք է միշտ հիշել,որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:Մագուր եմ պահում շրյակա միջավայրը,ջրում եմ ծազղիկները և չեմ կոտրում տարբեր իրեր:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։ Մոտալուտ-մոտ ժամանակներում սպասվող,մոտակա,սաստիկ-ուժգին,շունչը փչել-մահանալ:

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։Շունչը փչել նշանակում է մահանալ,իսկ կենդանիների դեպքում սատկել:

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան: Առյուծը-նա կենդանիների արքան է,ուժեղ է,ունի մկանոտ խոշոր մարմին,կարճ կլորավուն գլուխ,ցածր պարանոց և կլորավուն ականջներ:

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։Առակի ասելիքը այն է,որ չի կարելի իրար մեջ տարբերություն դնել,լինես մարդ թե կենդանի:Բոլորն ել իրար հավասար են:

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Իշուկն ու ձին

Ձին ու իշուկը նույն դասարանից էին: Նրանք շատ լավ ընկերներ էին:

Մի անգամ իշուկը շտապելիս է լինում ,ընկնում և ոտքը վնասում է:Ձին

արագ հասնում է և օգնում ընկերոջը:Մի ուրիշ անգամ ձին և իշուկը

մասնկցում են վազքի մրցույթի:Վազելու ընթացքում իշուկի ոտքը

դիպչում է ձիու ոտքին և նա ընկնում,իսկ իշուկը հաղթում է:Ձին

նեղանում է իր ընկեր իշուկից:

Հորինված լեգենդ

Նրանք չեն լացում

Կա մի այնպիսի լեգենդ, թե տղամարդիք չեն լացում:Ըստ տղամարդկանց դա թուլության նշան է:

Սակայն մի խումբ գիտնականներ ապացուցել են ,որ նրանք լացում են կանանցից ոչ պակաս հաճախ:Նրանք պարզապես կարողանում են թաքցնել իրենց արցունքները:

Հորինված առակ

Իշուկն ու ձին

Ձին ու իշուկը նույն դասարանից էին: Նրանք շատ լավ ընկերներ էին:

Մի անգամ իշուկը շտապելիս է լինում ,ընկնում և ոտքը վնասում է:Ձին

արագ հասնում է և օգնում ընկերոջը:Մի ուրիշ անգամ ձին և իշուկը

մասնկցում են վազքի մրցույթի:Վազելու ընթացքում իշուկի ոտքը

դիպչում է ձիու ոտքին և նա ընկնում,իսկ իշուկը հաղթում է:Ձին

նեղանում է իր ընկեր իշուկից:

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր: Լեցուն միրգ – շատ մրգեր,աշունը սնավ- աշունը մրգերով լցվեց, սաղարթ–սաղարթ սարսելով -նշանակում է ծառերի ճյուղերը իրար գալ,աշունը քնավ- տերևները իրար վրա տափվելով քնում են,տարափ ու -բուք-հորդ անձրև և ցուրտ,վայուն- վայրի ձայներ,աշունը ծնավ- աշունը ծնվեց:
  2. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ: Աշուն, սեպտեմբեր ամիսը:
  3. Վերնագրիր բանաստեղծությունը:Հասունացած մրգերը կամ Աշուն:
  4. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:Մրգերը հասունացած,Տերևաթափ,Աշունը ծնվեց:
  5. Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընավ։

Շատ ու շատ մրգեր մարդիկ գրկները լցրած մառան են տանում և աշունը սնվում է:

  1. Անգիր սովորիր բանաստեղծությունը:

https://youtu.be/TsDE0rp29n4

Արաբական թվեր

Արաբական թվեր՝ տասական թվային համակարգ, որն ունի հետևյալ թվանշնները`0,1,2,3,4,5,6,7,8,9:Սա ամենատարածված նշանային համակարգն է ժամանակակից աշխարհում:Նրանում թվերը բաղկացած են թվանշաններից,որոնցից յուրաքանչյուրը իրենից արժեք է ներկայացնում:Զրոյի առկայությունը ավելի է հեշտացնում հաշվողական համակարգը և հնարավորություն է տալիս բավարարվել տասը թվանշաններով:Թվային համակարգը ընդունվել է պարսիկ և արաբ մաթեմատիկոսների կողմից՝Բաղդադում:Թվերի ժամանակակից տեսքը զարգացել է Հյուսիսային Աֆրիկայում:Որոշ ժամանակ անց թվային համակարգն ընդունվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում:

՝ Թվերի կցագրումը աջից կամ ձախից

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:337-37=300
  2. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:1235-123=1112
  3.  Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված  թիվը։724-2=722
  4.  Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված  թիվը։9321-32=9289
  5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։3900-90=3810
  6. 2051  թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:42051-2051=40.000
  7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։2062-206=1856
  8. Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:5.163654-16365=5.147289
  9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։31750+175=31925
  10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը  գումարել տրված թվին։8202+20=8222
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    2 թվանշանը:20-ով

12․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

  1. 27 թվին ձախից կցագրել են 4 թվանշանը:Արդունքում որքանո՞վ մեծացավ թիվը: 427-27=400

2. Տրված 5 թվին ձախից կցագրել են 7, իսկ աջից 2: Ստացվաց թվից հանել տրված թիվը: 752-5=747

3. 308-ին աջից կցագրել են 4 թվանշանը:Ստացված թվից հանել տրված թիվը:3084-308=2776