Մենք էլ ենք բնության մի մասնիկը

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից: Մարդը օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: 
  2. Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:Մարդը կախված է բնության բերքից,մաքուր օդից և աղբյուրների մաքուր ջրից:
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:Մարդը կառուցում է քաղաքներ,ձուկ է որսում,ջրի տակից ոսկի է հանում,սարերի մեջ փորում է թունելներ:
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բեր օրի­նակներ:Մաքրում է շրջակա միջավայրը,ջրում է ծառերը,կտրում է չորացած ճյուղերը,անտառները մաքրում է պլաստիկից և աղբից:

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես,  ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։ Առյուծ,աղվես և նապաստակ:Առյուծը՝ ուժեղ,քաջ,մկանոտ մարմնով և մազածածկ կենդանի է:Նապաստակը՝ փափլիկ մորթիով,փոքրամարմին,գորշ կամ սպիտակ, երկար ականջներով կենդանի է:Աղվեսը ՝ խորամանկ,երկար պոչով,հարդ մորթիով ,կարճ ականջներով կենդանի է:

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։Որ պետք չէ ուրիշի արածը կրկնել,ուրիշին նմանակել:

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր: Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս։ Առաջ մտածիր, հետո խոսիր։ Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:Առյուծին խորհուրդ կտայի,որ չխանգարեր մյուս կենդանիներին,նապաստակին խորհուրդ կտայի,որ ուրիշր արարքը չկրկնի,իսկ աղվեսին ,որ չուտի նապաստակին:

Լրացուցիչ աշխատանք

1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք.  Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով, քեզ ծանոթ մոնտաժային ծրագրի օգնությամն ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր այս էջի ,,ավելացնել կարծիքներ,, բաժնում:

Թվերի կցագրումը աջից կամ ձախից(մաս 2․)

  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։494-94=400
  2.  Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։5555-555=5000 ինչ եռանիշ թիվ վերցնենքստանալու ենք 5000:
  3. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։99.999-9999=90000 ինչ քառանիշ թիվ է վերցնենք կստանանք 90000:
  4. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 4 թվանշանը։4100-100=4000
  5. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 8 թվանշանը։88000-8000=80.000
  6. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից
    կցագրենք 7 թվանշանը։735.615-35.615=700.000
  7. Նարեկը  Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ  թիվ, այդ  թվին  ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել   մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին  պարզ էր։ Ո՞րն էր  արդյունքը։563-63=500
  8. Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։1213-21=1192
  9.  Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։435-3=432
  10. 87 թվին ձախից կցագրել են 6 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:687-87=600
  11. 569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:5695-569=5126
  12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։
  1. Տրված 32 թվին աջից կցագրել են 3, իսկ ձախից՝ 6: Ստացված թվից հանել տրված թիվը:6323-32=6291

2.Որքանով կմեծանա քառանիշ թիվը,եթե նրա գրության ձախից կցագրենք 6 թվանշանը:66.000-6000=60.000

3.Որքանով կմեծանա եռանիշ թիվը,եթե նրա գրությանը ձախից կցարենք 3 թվանշանը: 3100-100=3000