Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն

Առաջադրանքներ

1․ Պատմվածքի համար ավարտ մտածեք։
Մեկ էլ հանկարծ տեսանք,որ Ջեկոն գնացքի ետևից վազելով գալիս է:Երբ տատիկը տեսավ շատ ուրախացավ:Նա անընդհատ կանչում էր .-Արագ Ջեկո,արագ:Այս ամենը տեսնելով մենք շատ հուզվեցինք և շատ խնդրեցինք կոնդուկտորին,որ նա բացառություն անի և շանը թողնի վագոն:
Նա լսեց մեզ և կանգնեցրեց գնացքը:Տատիկը և Ջեկոն անչափ ուրախ էին:

2․ Ստեղծված իրավիճակում ո՞վ էր մեղավոր։ Պատասխանը պատճառաբանեք։
Այս իրավիճակում մեղավոր էր տատիկը,նա գիտեր որ վագոն շուն տանել չի կարելի,բայց թաքուն տարել էր:

3․ Նկարագրեք Ջեկոյին։
Ջեկոն փոքրիկ,սպիտակ մազերով փափլիկ շնիկ էր:

4․ Սևով ընդգծված նախադասությունները դուրս գրեք և կարմիրով նշեք այդ նախադասությունների ենթական և ստորոգյալը։
Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ 

Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ։

Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին:

Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա:

Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ.

Դուրս նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը։

5․ Տեքստից դուրս գրեք 10 բայ և գրեք դրաց դեմքը, թիվը, ժամանակը։
կատարեցի-1-ին դեմք, եզակի, անցյալ
նստեց-3-րդ դեմք,եզակի, անցյալ
սկսեց-3-րդ դեմք,եզակի, անցյալ
մտածեցի-1-ին դեմք, եզակի, անցյալ
նայեցին-3-րդ դեմք,հոգնակի, անցյալ
կռացավ-3-րդ դեմք,եզակի, անցյալ
բաց արավ-3-րդ դեմք,եզակի, անցյալ
տվեց-3-րդ դեմք,եզակի, անցյալ
Թռավ-3-րդ դեմք,եզակի, անցյալ
անցավ-3-րդ դեմք,եզակի, անցյալ

Լեզվական աշխատանք

Բարդ նախադասություն

348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա:

            Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր       համարվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
            Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր       համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ             դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է     ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում,   որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան:
Ա. խմբում պարզ և ընդարձակ նախադասություններ են, իսկ Բ. խմբում բարդ նախադասություններ են,դա նրանց տարբերությունն է:

349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու:

            Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև … կռվել էին.:
            Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե .չունենայինք գերազանց նավապետ:
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն …ամառ է:
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ …մարդիկ տանն էին:
            Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ պատվեր էր կատարում:
            Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ ….նա ուրախանա:

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:

            Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է            փոխել Երկրի դեմքը:
            Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:
            Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է            փոխել Երկրի դեմքը:
            Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:

351. Ինքդ անուններ գտի՛ր և տրված նախադասությունը լրացրո՛ւ:

            Նախորդ վարժության Ա խմբում .պարզ և ընդարձակ .. նախադասություններ են, որովհետև …: Բ        խմբում … նախադասություններ են, որովհետև ….:

352. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:

            Նա ամեն առավոտ վազում է, որ …մարզվի.:
            Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի .նիհարի…:
            Նա ամեն առավոտ վազում է, չնայած .մարզված է…:
            Նա ամեն առավոտ վազում է, իսկ …ես ոչ..:
            Նա ամեն առավոտ չի վազում, այլ …քայլում է.:

353. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչո՞վ են տարբերվում ավարտները:

            Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ …հավ:…
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի …եփի;..
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև …ուզում էր ուտեր:…
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը …վատն էր:
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին եփեց:
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ տեսավ:
           

Լեզվական աշխատանք

Կոչական

341. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչոր տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

            Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝         Իսպանիայի թագաժառանգի համար:
            Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են     հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
            Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
            Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ   համարներ գրել:
            Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
            Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ     կողմնորոշվեն:

Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝         Իսպանիայի թագաժառանգի համար:
            Այդ օրվանից մինչև այսօր, շախմատի բազմաթիվ գրքեր են     հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
            Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին,:
            Ֆուտբոլիստների շապիկների վրա, 1937 թվականին են առաջին անգամ   համարներ գրել:
            Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները,լ:
            Համարները, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ     կողմնորոշվեն:
Փոխվում է նախադասության ինչ որ տեղեկություն,արտահայտած միտքը:

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
            Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
            Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
           
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
           
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
            Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Ընդգծված բառերը ցույց են տալիս թե ում է ուղղված միտքը և նրանք կոչականներ են:

343. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
Կոչակաները նշանակում են ինչ,որ մեկին կոչում ես ,ինչ որ մեկին ես դիմում:

344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

            .Եվա՛.., դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
            ..Արշի՛., դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
            Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, ..Լանա՛.:
            Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, ..Արևի՛կ.:
            Գիտե՞ս, Ալիսա՛…, ռոբոտներին էլ է օդ պետք:
            Ի՜նչ ասես չես մտածի, .Արինա՛.. հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն     փիլիսոփա:
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ     պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար,      ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Ա խմբի բառերը ուղղված են ինչ որ մեկին,իսկ Բ խմբին բառերը ուղղված են կոնկրետ մեկին և բառակապակցություններ են:

346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՛ր շեշտի տեղը:

            Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: – Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

            Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
Մե՛ծ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:
            Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Սիրու՛ն, փոքրիկ լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
            Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:
           Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս,լա՛վ, նկարիշ:
            Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, հովի՛վ.
          Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ,պահապա՛ն, հովիվ.
            Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Գիտե՞ս, հետաքրքրասե՛ր ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
            Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:
Իզուր չէիք եկել,սիրելի՛ երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:

347 Նախադասություններ կազմի՛ր՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

            Բարի՛ մարդիկ, հարգելի՛ ծնողներ, ի՛մ հեռատես ընկեր, անտառի՛ ծառեր, ա՛յ      կամակոր աղջիկ:
Բարի՛ մարդիկ,այս ճանապարհով մի գնացեք,քանդված է:
Հարգելի՛ ծնողներ,հրավիրում եմ ձեզ իմ համերգին:
Ի՛մ հեռատես ընկերներ,ամեն ինչ լավ կլինի:
Անտառի՛ ծառեր,այս տարի դուք շատ կանաչ էք:
Ա՛յ կամակոր աղջիկ,դու այսօր քեզ շատ վատ պահեցիր:

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չո՛չ և նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով: