Մայրենի Ելք ստուգատես 5

Հարցաշար

  • Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։
    Դիտել Մայրենիի բաժինը:
    Ինձ մոտ Սեպտեմբերից մինջեվ հիմա հարպարակված նյութերը 125-ն են:
  • Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։
    Իմ ամենասիրելի նախագիծը՝
    Խաղիկներ
  • Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․

    Ինձ ամենից շատ դուր են գալիս՝տեքստի հետ առաջադրանքները,լեզվական աշխատանքները, ընթերցանությունը և ուսումնական խաղերը:
  • 3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։
    Ես շատ եմ սիրում մայրենիի դասընթացը:Այս դասի ժամանակ մենք ավելի խորն ենք ուսումնասիրում մեր լեզուն,իմանում ենք շատ հետաքրքիր փաստեր մայրենիի մասին:Ուսումնասիրում ենք նրա քերականությունը,հոլովները:Առավելությունն այն է,որ ձեռք ենք բերում ավելի խորը գիտելիքներ,իսկ թերությունը այն է ,որ մի փոքր բարդ է և ծավալուն:
  • Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։
    Համո Սահյան, Եղևնին
  • Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։
    Այս տարի ես կարդացել եմ Ստեձան Զորյանի Մանուկներ և Պապն ու թոռը պատմվածքները և Լուիս Քերոլի Ալիսի արկածները:
    Ինձ ամենից շատ դուր է եկել Պապն ու թոռը պատմվածքը,քանի որ թոռնիկը ծատ նվիրված էր իր պապիկին և շատ հոգատար:
  • Եթե փերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասերին, ինչ գույն կընտրես։
    Ես կնտրեի ծիածանի գույները,որովհետև այս տարվա նյութերը բազմազան էին:
  • Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։
    Ես կտամ տաս (10) միավոր:
  • Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։
    Ես կցանկանայի,որ շատ լինեին այցելություններ դեպի գրադարաններ:
  • 5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։Առնվազն 5 նախադասությամբ պատմիր։
    Ես շատ եմ ուզում ,որ հաջորդ տարի 5-րդ դասարանում մայրենին դասավանդի նույն ուսուցչուհին:Կցանկանամ,որ դասերի ընթացքում նախագծերը ավելի շատ լինեն:Ես ուզում եմ,որ հաջորդ տարի մայրենիի հետ կապված ճամփորդությունները ավելի հաճախ լինեն: Ընթերցանության օրերը ավելի շատ լինեն:Եվ ամենավերջում ցանկանում եմ,բոլոր երեխաները ավելի լավ սովորեն և չխանգարեն դասերը:

Պարարտանյութեր, դրանց տեսակները

Պարարտանյութեր֊օգտագործվում են հողի հատկությունները և բույսերի սննդառությունը բարելավելու ու բերքատվությունը բարձրացնելու նպատակով։ Պարարտանյութերը բարձրացնում են հողի բերրիությունը, բարձրացնում մշակաբույսերի բերքատվությունը և լավացնում բերքի որակը։ Պարարտանյութերը բերքի մեծ հավելում են տալիս, երբ հողը նաև ոռոգվում է։ Բերքի հետ ամեն տարի հողից հեռանում են զգալի քանակի սննդանյութեր, որի հետևանքով հողի բերրիությունն ընկնում է։ Պարարտանյութերի կիրառմամբ լրացվում է հողից հեռացված սննդանյութերի քանակությունը։ Պարարտանյութերի կիրառումից առավելագույն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է այն ճիշտ օգտագործել՝ ելնելով հողի հատկություններից և պարարտացվող մշակաբույսի սննդառության առանձնահատկություններից։

Պարարտանյութերը լինում են բնական և արհեստական։ Բնական պարարտանյութեր են`

Գոմաղբ

Գոմաղբը երկարատև ազդեցության (հողի մեջ մտցնելուց հետո 3-5 տարվա ընթացքում) պարարտանյութ է։ Բարելավում է հողի կառուցվածքը՝ դարձնելով այն օդա և ջրաթափանց։ Գոմաղբով պարարտացվում է այգեբանջարանոցային բույսերի համար նախատեսված հողը՝ աշնանը կամ գարնանը։

Թռչնաղբ

Թռչնաղբը հեշտ յուրացվող հիմնական սննդատարրերի բարձր պարունակությամբ, արագ ներգործող պարարտանյութ է։ Օգտագործում են հիմնականում պարարտացման (բնական վիճակում), օժանդակ սնուցման (հեղուկ վիճակում) նպատակով։

Տորֆ

Տորֆը պարունակում է զգալի քանակությամբ օրգանական նյութեր։

Բուսահող

Ստանում են գոմաղբի և տարբեր բուսական մնացորդների (տերևխոտ և այլն) քայքայումից։ Բուսանողը մյուս պարարտանյութերից տարբերվում է յուրացվող սննդանյութերի բարձր պարունակությամբ։

Գոմաղբահեղուկ

Գոմաղբահեղուկն արագ ներգործող, հիմնականում ազոտակալիումական պարարտանյութ է։ Բույսերի լրացուցիչ սնուցման համար օգտագործում են 1։5 հարաբերությամբ նոսրացված գոմաղբահեղուկ։

Արհեստական պարարտանյութերն են` ազոտական, կալիումական, ֆոսֆորական, համալիր, միկրոպարարտանյութեր։

Պարարտանյութերը հողին պետք է տալ ճիշտ քանակով, որպեսզի արդյունավետ լինի, հակառակ դեպքում կվնասենք բույսերը։

Երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն հայրենագիտությունից

Մայրենիի ստուգատես 3

Բարեկենդան

Լինում է չի լինում,մի մարդ ու կին են լինում:Ես մարդն ու կինը անընդհատ վիճում են ,իրար հիմար ասելով:Մի օր էս մարդը գնում է շուկա,առնում է շատ եղ ու բրինձ և բերում տուն:Կինը տեսնելով բարկանում է, ասելով. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ տղիտ հարսանիքն ես անում։Մարդն էլ ասում է թե տար պահի,բարեկենդանի համար է:
Կնիկը հանգստանում է, տանում է պահում։
Անցնում է որոշ ժամանակ էս կինը տան դուռը բաց թողած հայաթում նստած է լինում,տեսնում է փողոցով մի տղա է անցնում:Կանչում է ,այդ տղային ասելով, կարող է ինքն է բարեկենդանը և սկսում է մունաթ գալ ասելով՝ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․ Տղան էլ,հասկանում է ,որ էս կնկա ծալը պակաս է,ասում է ,որ ինքն է բարեկենդանը և վերցնում է եղն ու բրինձը ու արագ հեռանում:
Մարդը տուն է գալիս,կնիկը պատմում է,որ բարեկենդանը եկել է և իր եղն ու բրինձը տարել:Մարդը շատ է բարկանու ասելով՝այ խելոք,քեզ խաբել է,դա բարեկենդանը չեր:
Ո՞ր կողմը գնաց։
— Ա՛յ էն կողմը։
Մարդը արագ թամբը գցում է ձիու վրա և գնում տղայի հետևից:
Տղան տեսնում է,որ մի մարդ արագ գալիս է ձիով,գլխի է ընկնում,որ դա կնկա ամուսինն է,դիմում է մի հնարամիտ քայլի,արագ թաքցնում է եղն ու բրինձը:
Մարդը գալիս է, հասնում իրեն։
— Բարի օր, ախպերացու։
— Աստծու բարին։
— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։
— Անց կացավ։
— Ի՞նչ ուներ շալակին։
— Եղ ու բրինձ։
— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։
— Բավականին ժամանակ կլինի։
— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։
— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։
— Բա ի՞նչպես անեմ։
— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։
Թողնում է ձին ու ոտքով գնում:Գնում է գնում տեսնում է չի հասնում ,հետ է գալիս ,տեսնում է ձին էլ չկա,թողնում գնում է տուն:
Գնում է տուն ու նորից սկսում են վիճել,մարդը եղ ու բրինձի համար,կինն էլ ձիու:Վիճում են վիճում ,կինն ասում է.
-Ես էլ հավես չունեմ վիճելու,գնամ շորերը գցեմ լվացքի մեքենան լվացվի: