1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
հին-հնամենի-ի-ն գաղտնավանկի-ը
բազուկ-բազկաթոռ-ու-ն սղվել է
պատիժ-պատժել-ի-ն գաղտնավանկի ը
գլուխ-գլխավոր-ու-ն սղվել է
էշ-իշամեղու-է-ն դարձել է ի
անեծք-անիծել-ե-ն դարձել է ի
դեմք-դիմանկար-ե-ն դարձել է ի
վրեժ-վրիժառու-ե-ն դարձել է ի
2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:
ա) բուրդ, սիրտ, կույր, ծնունդ, հաշիվ, հույն – Հունաստան։
բուրդ-բրդոտ
սիրտ- սրտակեր
կույր-կուրանալ
ծնունդ-ծննդյան
հաշիվ-հաշվետվություն
3. Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝
Օրինակ՝ ձնծաղիկ – ձյուն+ծաղիկ
Թխահեր , երգչախումբ, մեղվապահ, շնաձուկ, մրգատու։
Թխահեր-թուխ+ա+հեր
երգչախումբ-երգիչ+ա+խումբ
մեղվապահ-մեղու+ա+պահ/ող/
շնաձուկ-շուն+ա+ձուկ
մրգատու-միրգ +ա+տու/տալ/
4. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը:
Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ
ծաղիկ+ա+ձոր – Ծաղկաձոր
շեկ+ա+հեր –շիկահեր
սեր+առատ –սիրառատ
միս+ա+կեր-մսակեր
տուն+ա+քանդ/ել/- տնաքանդ
բնագետ+ություն –բնագիտություն
հրավեր+ա+տոմս-հրավիրատոմս
5.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Սարգիս-Սարգսյան- ի-ն գաղտնավանկի ը
միրգ-մրգատու- ի-ն գաղտնավանկի ը
կաղին-կաղնի-ի-ն սղվել է
որդի-որդյակ-ի-ն դարձել է յ
կռիվ-կռվել-ի-ն սղվել է
խիղճ-խղճալ-ի-ն գաղտնավանկի ը
կծիկ-կծկել-ի-ն գաղտնավանկի ը
կոշիկ-կոշկեղեն-ի-ն սղվել է
նկարիչ-նկարչություն-ի-ն սղվել է