Մարտի 14-ին մենք ընկեր Գրետայի և ընկեր Սոնայի հետ միասին այցելեցինք Կենտրոնական բանկի թանգարան: Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն:Այնտեղ մենք ծանոթացանք տարադրամի փոխարժեքին,ծանոթացանք դրամի պատմությանը:Դրամը տպում են Գերմանիայում և հումքը
բանբակն է:Այնտեղ մեզ համար նվերներ էին պատրաստել,շատ հաճելի էր ուշադրության համար:
Այնտեղից հետո մենք գնացինք Անգլիական այգի,որը Կենտրոնական բանկի հարևանությամբ էր:
Այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք,հանգստացանք,մի փոքր ճաշեցինք և վերադարձանք դպրոց:
Կազմեցինք նաև խնդիրներ:
Խնդիր 1: Մենք Բախշյանի այգուց երթուղիով դուրս եկանք ժամը 09:30-ին :Կենտրոնական բանկ հասանք 25րոպե հետո:Ժամը քանիսին հասանք բանկ:
Լուծում
09:30+25=09:55
Խնդիր 2: Դոլարի փոխարժեքը,մարտի 15դրությամբ կազմում է 386 դրամ:
Արան ունի 400դոլար: Որքան դրամ է անում 400դրամը:
Լուծում
400×386=154.400դրամ
Խնդիր 3.Կենտրոնական բանկից մենք դուրս եկանք 10:55-ին և 10 րոպե քայլեցինք ,մինչև հասանք Անգլիական այգի:Այնտեղ մնացինք 30 րոպե և շարժվեցինք:Երբ հասանք Անգլիական այգի և ժամը քանիսին այնտեղից շարժվեցինք դեպի դպրոց:
Լուծում
10:55+10=11:05-ին(հասանք Անգլիական այգի)
11:05+30=11:35-ին(շարժվեցինք)
Խնդիր 4.Եվրոյի փոխարժեքը մարտի 15-ի դրությամբ կազմում է 400դրամ:
Անին ունի 350 եվրո:Նա ուզում է այն վերածել դրամի:Որքան դրամ է կազմում 350 եվրոն:
Լուծում
350×400=140.000դրամ