Երկրի օդային հագուստը

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
    Օդը մեծ նշանակություն ունի կենդանի օրգանիզմների համար:Օդի միջոցով է ապահովվում կյանքը երկրի վրա,առանց օդի կենդանի օրգանիզմնորը գոյություն ունենալ չեն կարող:
  2. Ի՞նչ գազերից է կազմված օդը:
    Օդը կազմված է թթվածնից,ազոտից և ածխաթթու գազից:
  3. Օդի ի՞նչ հատկությունների ես ծանոթ:
    Օդը զբաղեցնում է տարածություն,ինչ որ տեղ ,շրջապատող աշխարհում:
    Օդը հոտ չունի:
    Օդը զանգված ունի:
  4. Ինչպե՞ս կարող ես ապացուցել, որ քո շրջապատում օդ կա: Կատարի՜ր առաջադրանքները և կհամոզվես:
    Առանց օդի կենդանի օրգանիզմները ապրել չեն կարող և քանի որ մենք շնչում ենք,ուստի մեր շրջապատում օդ կա:

Առաջադրանք 1

Վերցրո՜ւ նեղ վզիկով շիշ և դրա վրա դի՜ր ձագար: Ձագարի պոչը փաթաթի’ր թաց թղթով այնպես, որ այն ամուր մտնի շշի մեջ: Ձագարով ջուր լցրո՜ւ շշի մեշ: Ինչո՞ւ է ջուրը ձագարից դանդաղ լցվում շշի մեջ: Մի փոքր բարձրացրո՜ւ ձագարը, որպեսզի շշի և ձագարի միշև ճեղք գոյանա: Բացատրի՜ր դիտարկված երևույթները: Կատարի՜ր հետևություններ: Ձեռքի տակ ձագար չունենալու դեպքում այն կարելի է պատրաստել ստվարաթղթից կամ հաստ թղթից:

Երբ ձագարի պոչին թաց թուղթ է փաթաթած,այն չի թողնում ,որպեսզի օդ անցնի շշի մեջ,իսկ այնտեղ անօդ տարածք է,այդ է պատճառը,որ ձագարով ջուր լցնելիս՝ջուրը դանդաղ է գնում ,իսկ երբ բարձրացնում ենք ձագարը և մի փոքր արանք է լինում,օդը իսկույն անցնում է շշի ներսը և ջուրը սկսում է արագ լցվել:

Առաջադրանք 2

Որոշի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք այրման տևողությունը օդի քանակից (փորձը կատա­րի՜ր մեծերի ներկայությամբ, զգուշորեն):

Պատվանդանների վրա ամրացրո՜ւ երեք մոմ և վառի՜ր դրանք: Մոմերից մեկը ծածկի՜ր մեկ լիտրանոց ապակե տարայով, մյուսը՝ երկու լիտրանոցով, իսկ երրորդը թող բաց մնա: Մոմերից ո՞րը շուտ կհանգչի: Ինչո՞ւ:

Ամենաշուտը կհանգչի մեկ լիտրանոց ապակե տարայով ծոծկված մոմը,որովհետև այնտեղ ամենաքիչ օդն է ,իսկ հետո կհանգչի երկու լիտրանոց տարայով ծածկված մոմը :Բաց մնացած մոմը կհանգչի այն ժամանակ ,երբ մոմը վառվի և վերջանա:Պատճառը այն է,որ այնտեղ օդ կա և օդի միջի գազերը օգնում են մոմի այրվելուն: