«Սասունցի Դավիթ» 3-րդ ճյուղ

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։  Հենց ամենասկզբից էլ Մըսրա Մելիքը ասում է, որ Դավիթը իրենց գլխին փորձանք է դառնալու, բայց Իսմիլ Խաթունը ասում է, որ Դավիթը կմեծանա ու օգնական կդառնա Մելիքին, որ Մըսրը շենացնի, հզորացնի:  Իսմիլը չէր կարող չպահել Դավթին, դա նա անում է Մեծ Մհերի խաթրի համար, քանի որ, Մհերը դժվար պահին իրեն օգնության է հասել, հետն էլ որդի է պարգևել ՝ Մըսր աշխարհի ժառանգ:  Սասունցի Դավիթը ակնհայտ մեծ ուժի տեր էր, դա ամեն օր տեսնում ու տարբեր առիթներով զգում էր Մելիքը ու նրա սիրտը վախ էր սողոսկել, նա ահավոր վախենում էր Դավթից, ու սիրտը վկայում էր, որ հաստատ փորձանք է բերելու նրա գլխին  Դավիթը ծուռ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և  երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արուզավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի ոսկի բիլազուկից, որը բազուկին էր կապած, ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Ճանապարհ, ժամանակ, արագություն մաս 3

  1. Գնացքը  9  ժամում միևնույն արագությամբ անցավ 540  կմ ճանապարհ։  Որքա՞ն էր գնացքի շարժման արագությունը։
    540:9=60 կմ/ժ

  2. Ավտոմեքենան  11  ժամում միևնույն արագությամբ անցավ 770  կմ ճանապարհ՝ առանց դադարի ։  Որքա՞ն էր ամտոմեքնայի  շարժման արագությունը։
    770:11=70 կմ/ժ

  3. Որքա՞ն ճանապարհ կանցնի ավտոմեքենան 7 ժամում, եթե շարժվի 65 կմ/ժ հաստատուն արագությամբ՝  առանց դադարի։
    65×7=455 կմ

  4. Հեծանվորդը 4 ժամում ընթացավ 13 կմ/ժ արագությամբ՝ առանց դադարի։  Որքա՞ն ճանապարհ նա անցավ։
    13×4=52 կմ

  5. Նարեի  տնից մինչև դպրոց  360  մ է։ Նա դպրոց է գնացել 40 մ/ր արագությամբ՝ առանց  դադարի ։ Որքա՞ն ժամանակ նա  ծախսեց  դպրոց  գնալու  համար։
    360:40=9 ր

  6. Սևանից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  9 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 75 կմ, իսկ երկրորդը՝ 65 կմ։
    75×9=675 կմ
    65×9=585 կմ
    675-585=90 կմ
  7. Աշտարակից  միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու ավտոմեքենա։  5 ժամ հետո որքա՞ն կլինի նրանց միջև եղած հեռավորությունը, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 55 կմ, իսկ երկրորդը՝ 60  կմ։
    60×5=300 կմ
    55×5=275 կմ
    300-275=25 կմ
  8. Բեռնատարը  250 կմ  ճանապարհի  առաջին 120կմ-ն  անցավ  60 կմ/ժ  արագությամբ, իսկ մնացած մասը՝ 65 կմ/ժ  արագությամբ։ Բեռնատարը   քանի՞ ժամում  անցավ  այդ  ճանապարհը։
    250-120=130
    120:60=2
    130:65=2
    2+2=4 ժ

Հայրենագիտություն, երրորդ ուսումնական շրջանի հաշվետվություն

Ամբերթ

Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։ Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ։ Բրոնզի դարում կառուցվել է ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Որպես բերդ-ամրոց այն հատկապես հայտնի էր հելլենիստական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով[5]։

Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են Կամսարական իշխանների կողմից, հավանաբար 7-րդ դարում։ Դա կապվում է ինչ-որ եկեղեցուց պեղումների ժամանակ գտնված ճարտարապետական դետալի հետ, որի թվագրման հետ կապված խնդիրներ կան։ Դժվարամատչելի տեղերում ամրոցներ սկսեցին կառուցել 10-րդ դարից, երբ փոփոխվում էր երկրի պաշտպանական համակարգը։ Ինչ վերաբերում է Ամբերդին, ապա ներկայիս ամրությունը 11-13-րդ դարի կառույց է։

Ամրոցի ընդհանուր տեսք

Ամբերդ ամրոցն 8-րդ դարում անցել է Բագրատունիներին՝ հետագայում դառնալով Բագրատունիների թագավորության կարևորագույն ռազմական պատվարներից մեկը։ 10-րդ դարում Բագրատունի արքաներն այն հանձնել են հայոց զորքերի սպարապետներ Պահլավունի իշխաններին։ Դրա մասին վկայում է Անիի վարդապետ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու մոտ 1050 թվականին գրված նամակը, որում նշվում է, որ 10-րդ դարի սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։ 1045 թվականին Անիի Բագրատունիների թագավորության կործանումից երկու տարի անց՝ 1047 թվականին, բյուզանդական զորքերը գրավեցին Ամբերդը։ 11-րդ դարի 70-ական թվականներին Ամբերդը գրավեցին սելջուկ-թուրքերը և այն դարձրեցին զորակայան։

1196 թվականին Զաքարե և Իվանե Զաքարյանները, ջախջախելով Գանձակի ամիրայության ռազմական ուժերը, ազատագրում են Ամբերդը և այն հանձնում իրենց զորավարներից մեկին՝ Վաչե Վաչուտյանին, որն այն դարձնում է իր իշխանանիստը։ Զաքարյանները Ամբերդի՝ սելջուկներից ազատագրելու կապակցությամբ մի խաչքար են կանգնեցրել, իսկ ամրոցում թողել արաբերեն արձանագրություն։ Վաչե Վաչուտյանն ու նրա կին Մամախաթունը մեծ գործունեություն ծավալեցին ի նպաստ ամրոցի մերձակայքում գտնվող Տեղերի վանքի, Սաղմոսավանքի և Հովհանավանքի։

1236 թվականին Ամբերդը գրավվել և ավերվել է մոնղոլների կողմից։ 13-րդ դարի վերջին Վաչուտյանները վերակառուցել են ամրոցը։ Ամբերդը վերջնականապես կործանվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ՝ 14-րդ դարի վերջին և այլևս չի վերականգնվել։

Սասնա Ծռեր. Մեծ Մհեր

Սանասարն ու Բաղդասարը կապույտ ջրի ակունքում  կառուցում են մի հսկա ամրոց, որը կոչվում է Սասնա տուն: Ամրոցի շուրջը բնակություն է հաստատում շուրջ 40 ընտանիք: Սանասարն ամուսնանում է գեղեցկուհի Դեղձուն Ծամի հետ, ում ազատել էր չար դևի կապանքներից: 

Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։
Երկար տարիներ Սասնա տան տիրուհին Դեղձուն Ծամն է լինում, ով օժտված էր անասելի գեղեցկությամբ, ուժով ու շատ խելացի կին էր ու լավ մայր: Նա կարողանում է Սանասարի մահվանից հետո երկար ժամանակ կառավարել երկիրը, մինչև որդիները կմեծանան, հետո միայն նրանցից ամենահզորին, հորական գենը ժառանգած՝ Մհերին չափահաս դառնալուց հետո նշանակել Սասնա տան խնամող:  Մհերը իր հորից ժառանգում է հավատարիմ ձիուն՝ Քուռկիկ Ջաջալիին, Թուր Կեծակին,  խաչ պատերազմին (հայկական խորհդրանիշ է խաչի տեսք ունեցող):

«Մեծ Մհեր» ճյուղը պատմում է, որ Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը։  Նա ժառանգել էր հոր գերմարդկային ուժը, կարող էր արմատախիլ անել ծառերը, ուսերին կրել հսկա ժայռաբեկորներ: Այդ տարիներին Սասունը հարկատու է Մըսրա Մելիքին։ Չափահաս դառնալով՝ Մհերը տիրություն է անում երկրին ու ժողովրդին: Սասունը խնամելու տարիներին քաղաքի մուտք ու ելքի ճանապարհը մի հսկա առյուծ է փակած լինում: Հացի ճանապարհը փակող հսկա առյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան կոչում են Առյուծաձև Մհեր: Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում: Նրա հայրը՝ Սանասարը, կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ  Եգիպտոսի խնդիրն էր։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մըսրա Մելիք (հայր) իշխանի հետ համաձայնության գալով՝ Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։
Տարիներ են անցնում, մեծանում է Մհերը, գալիս է ամուսնանալու ժամանակը: Ինչպես իր հայրն, այնպես էլ ինքը մենամարտի արդյունքում է փրկում իր սիրելիին, սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ու ամուսնանում է նրա հետ:
Հետագա մենամարտերից մեկում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում է հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարը դարձնում է իր որսատեղին, կառուցում է բերդեր ու կամուրջներ։
Տարիներ անց Մըսրում մեռնում է Մելիքը։ Մեծ Մհերը Մըսրա Մելիքի մահվանից հետո նամակ է ստանում նրա կնոջից՝ Իսմիլ խաթունից, որում նա Մհերին խնդրում է այցելել Մըսր: Հարազատները ասում, խորհուրդ են տալիս են Մհերին չգնալ, քանի որ, Իսմիլը խորամանկ է, «մեր դուշմանի(թշնամու) կնիկն է»,  ուզում է Մհերից զավակ ունենալ, մինչդեռ Սասունում մնալու դեպքում գուցե Աստված Մհերին զավակ տա:  Այնուամենայնիվ, նա մեկնում է Մըսր:
Այս ամենը այն պատճառով,  որ Մհերը ուխտադրուժ չէ(պայմանից ետ կագնող, չկատարող). ըստ Մըսրա Մելիքի հետ կապած պայմանի և հնուց եկող սովորույթի՝ նա իրավունք ունի տիրություն անելու Մըսր աշխարհին, այդ թվում՝ նրա կնոջը: Իհարկե այն, որ նա պետք նաև կնության առներ Մելիքի կնոջը, դա Մհերի համար ընդունելի չէր: Իսկ ահա Իսմիլ խաթունի համար շատ կարևոր էր, որ իր ամուսնու ստեղծած, պահած երկիրը անժառանգ չմնա:  Ու նա կարողանում է խաբելով, գինով արբեցնելով Մհերից զավակ ունենալ: Ու անունը դնում է մահացած ամուսնու անունով՝ Մըսրա Մելիք, որ վառ մնա նրա հիշատակը:
Ըստ Իսմիլ խաթունի,  իր նոր ծնված որդին պետք է հայի ճրագը հանգցներ, հայի օջախ փչացներ և Մըսրա ճրագը վառեր, Մըսրա օջախ կանգնեցներ: Մհերը, լսելով, թե ինչ խրատ է տալիս Իսմիլ խաթունը իր զավակին, ուշքի է գալիս ու յոթ տարվա բացակայությունից հետո վերադառնում Սասուն: Միամիտ, ծուռ Մհերը շատ զարմանում է, որ Իսմիլ խաթունը դեռ ձվից դուրս չեկած տղային սովորեցնում է չարություն գործելու, ուրիշի ճրագը հանգցնելու, ամբողջ աշխարհը զավթելու արվեստը:  Մհերը վերադառնում է Սասուն։ Արմաղանը դժվարությամբ ներում է նրան։ Մհերը նորից շենացնում է Սասունը։  Հարկավոր էր ժառանգ ունենալ, որպեսզի Սասնա տունը անժառանգ չմնար, շարունակող լիներ:  Որոշ ժամանակ անց Արմաղանը ունենում է որդի, որին կոչում են Դավիթ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։
Մհերը և Արմաղանը իրենց որդուն անվանում են Դավիթ: Ով էլ երրորդ ճյուղի շարունակողն է:

«Սասնա Ծռեր»

Էպոսը հունարեն բառ է, նշանակում է խոսք, ասք, պատմություն։ Այն վիպական բանահյուսության տեսակ է, որը կազմված է վիպական, ավանդություններից ու զրույցներից։ Աշխարհի մյուս ժողովուրդների նման հայ ժողովուրդն էլ ունի իր էպոսը ՝ հերոսավեպը, որը գլխավոր հերոսի անունով կոչվում է «Սասունցի Դավիթ»։ Հայ ժողովրդի ավանդության մեջ էպոսն ունի մի քանի անուն։ Այն առաջին հերթին կոչվում է «Սասնա ծռեր»։

«Սասունցի Դավիթ» էպեսը բաղկացած է չորս ճյուղերից ՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»։ Էպոսի նշված ճյուղերը չորս սերունդների ամբողջական պատմություն են։ Այն սկսվում է ծագումից, Սասունի հիմնադրումից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցիչ ՝ անմահ Մհերի ՝ ժայռի մեջ փակվելով։ Էպոսում ներկայացված են 8-րդ դարի դեպքեր(900ական թվականներ, այդ ժամանակ Հայաստանում իշխում էր Բագրատունի արքայատոհմը), երբ հայ ժողովուրդը պայքարել է արաբների դեմ: Ժողովուրդը հերոսներին ստեղծել, նրանց մեջ տեսնելով հաղթանակ, պաշտպանություն:

«Ծուռ» բառը հայերենում ունի մի քանի նշանակություն՝  խենթ, խելահեղ, քաջ, ազնիվ-միամիտ: Սա հիմնական բառն է, որը ընդհանուր է էպոսի հերոսներից բոլորի համար: Այս բառը գործածված է իսկական սիրով ու փաղաքշանքով, որովհետև այդ բառի մեջ էր հային բնորոշ ազնվությունն ու բացսիրտ լինելը: Էպոսի հերոսները տարբերվում են իրարից, նրանցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ հատկություններ, սակայն նրանց ընդհանուր գիծը՝ քաջությունն է, խաղաղությունը, մանկական ազնիվ բնավորությունը: Նրանք առասպելական հերոսներ են՝ սովորական մարդուց շատ ավելի հաղթանդամ, հսկա, օժտված են գերբնական ուժով, փառասեր չեն, չեն ուզում իշխանություն, հասարակ մարդկային հոգի ունեն, միշտ պատրաստ են օգնության:

Առաջին ճյուղ. «Սանասար և Բաղդասար»

Հայոց աշխարհում թագավոր էր Գագիկը և ամբողջ  հայոց աշխարհով լավ ու բարի թագավորի համբավ էր վայելում:Հայ ժողովուրդը նրան շատ էր սիրում: Այդ ժամանակ Հայաստանը հարկ էր վճարում Բաղդադի խալիֆային/արաբական թագավոր/: Մի օր Բաղդադի խալիֆի ուղարկած հարկահանները(հարկ՝ գումար, ինչ-որ նյութական արժեք հավաքող), որ եկել էին հերթական հարկը տանելու, տեսնում են Գագիկի դստերը՝ չքնաղ Ծովինարին, և աղջկա գեղեցկության մասին պատմում են իրենց խալիֆին: Այս մասին, որ լսում է խալիֆը, ուզում է ամուսնանալ արքայադուստր Ծովինարի հետ և Գագիկ թագավորից պահանջում է նրան կնության տալ, եթե չհամաձայնի, ապա պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Գագիկ թագավորը, ով քրիստոնյան էր, բնականաբար չէր կարող համաձայնել, որ իր միակ գեղեցկուհի աղջիկը, ամուսնանա ոչ քրիստոնիայի  հետ և մերժում է խալիֆին: Այս ողջ պատմության  մասին իմանում է Ծովինարը, և որպեսզի իր պատճառով արյուն չթափվի, ու անմեղ մարդիկ չզոհվեն, որոշում է ինքնակամ գնալ խալիֆի մոտ և նրա կինը դառնալ: Նրա համար խալիֆը հատուկ դղյակ է կառուցել տալիս: Ծովինարը շատ է կարոտում հորը, հայրական տունը, հայրենիքը, հաճախ է դուրս գալիս զբոսանքի և մի անգամ էլ, երբ զբոսնելիս է լինում, շատ է ծարավում, և խնդրում է աստծուն, որ աղբյուր բխեցնի, և նա ժայռից բխած աղբյուրից՝ Կաթնաղբյուրից երկու բուռ ջուր է խմում՝ մեկը լրիվ, մյուսը՝ կես:  Ջուրը խմելուց հետո նա մայրանում է, ունենալով երկու տղա՝ Սանասար և Բաղդասար անուններով: Լրիվ բռից ծնվում է Սանասարը, կես բռից՝ Բաղդասարը: Տղաները օրեցօր ուժ են առնում, հզորանում, և խալիֆը սկսում է վախենալ նրանցից, մտածում է, որ մի օր կհզորանան ու իր գահը ձեռքիցը կառնեն, իրենց մորն էլ կազատեն: Այս վախը սրտում ունենալով, նա տղաներին որոշում է սպանել, բայց հակառակն  է լինում և նրանք են խալիֆին սպանում ու իրենց մորն ազատագրում: Որոշում են հետ դառնալ պապական երկիր: Ճանապարհին տղաները անցնում են այն աղբյուրի կողքով, որից իրենց մայրը ջուր էր խմել ու ծնել իրենց: Սանասարը իրեն նետում է ջուրը, և ջրի միջից դուրս է գալիս ավելի հզորացած ու իր հավատարիմ ձիու ՝ Քուռկիկ Ջալալու վրա հեծած, Թուր Կեծակին էլ կողքը կապած:  Հայրենիքում հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։