Օրապատում 20.01.2023թ.

Օրը մենք սկսեցինք շատ հավես:Հավաքվեցինք բնագիտության լաբորատորիայում և ընկեր Շուշանի հետ միասին պատրաստեցինք թխվածքաբլիթներ:Մինչ թխվածքաբլիթները կթխվեին ,մենք հոլ պտտեցինք և ջրեցինք ծաղիկները:Բլիթները շատ համեղ ստացվեցին:Հետո մենք գնացինք ռուսերենի կաբինետ և այնտեղ ընկեր Սոնայի հետ միասին կազմեցինք բլից հարցեր՝ հայրենագիտությունից:Օրը ավարտվեց շատ հետաքրքիր և հարցերն էին հետաքրքիր և բլիթներն էին շատ համեղ:

Օրապատում 19.01.2023թ.

Մենք առավոտը սկսեցինք ընդհանուր պարապունքով՝երգեցինք,պարեցինք:Քանի որ մեր ջոկատի կեսը գնացել էին ճամփորդության դեպի Արատես,մնացածներս միացել ենք 6-րդ ջոկատին:Մենք մեզ հետ դպրոց էինք բերել տարբեր սեղանի խաղեր և բոլորով խաղացինք:Շատ հավես էր:Հետո մենք դպրոցում ունեինք հյուրեր,որոնք Մարմարիկից էին,այնտեղի դպրոցից:Մենք հյուրերին ծանոթացրեցինք մեր դպրոցին,ցույց տվեցինք ագարակը ,կենդանիները,:Նրանց հետ միասին խաղացինք տարբեր խաղեր,հյուրասիրություն եղավ:Նրանք շատ հավանեցին մեր դպրոցը:Շատ հետաքրքիր օր էր:

Օրապատում 17.01.2023թ.

Այս օրը շատ հետաքրքիր և հավես էր:Սկզբում մենք կարդացինք <<Նոր տարվա գիշերը>>հեքիաթը և բոլորով քննարկեցինք:Այնուհետև ընկեր Արմինեն առաջարկեց ջոկատի իմ ընկերներին խաղալ իմ ստեղծած խաղ -վիկտորինան:Իմ բոլոր ընկերներիը շատ հավանեցին խաղերը:Դա շատ հաճելի էր:
Քանի որ մեզ բոլորիս շատ էր դուր եկել հոլ պտտացնելը,մենք ընկեր Սոնայից խնդրեցինք հոլերը և սկսեցինք խաղալ:Երբ վերջացրեցին հոլ պտտեցնելը ,բոլորով դուրս եկանք բակ խաղալու:

Օրապատում 16.01.2023թ.

Քանի որ մեր մոտ ամիսը ճամբարային է և մենք բաժանվել ենք ջոկատների,մեր 3-րդ ջոկատը այս շաբատ հավաքվում է ռուսերենի կաբինետում:
Ընկեր Էլինայի հետ մենք սկզբում գրեցինք ուսումնական պլան ,երկրորդ ուսումնական շրջան,այնուհետև ընկեր Էլինան մեզ հանձնարարեց նախագիծ՝<<Я читаю>>, որտեղ ներկայացված են տարբեր ժողովրդական հեքիաթներ և մենք պետք է ընտրեինք մեկը և կարդաինք և տեսանյութ տեղադրենք բլոգում:Այնուհետև ընկեր Սոնայի հետ մենք քննարկեցինք տարբեր խաղեր,խաղացինք աքլորակռիվ և սովորեցինք հոլ պտտեցնել:Շատ հավես օր էր:

Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան



Լուսիկ Ագուլեցին ծնվել է 1946 թվականի մայիսի 31-ին ՝ Նախիջևանի Վերին Ագուլիս գյուղաքաղաքում:Նրա իրական անունը ՝ Լուսիկ Ժորիկի Հարությունյան է :1953 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան: 1963-1967 թվականերին սովորել է Երևանի՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:Նա քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն էր : նա մահացել է 2018 թվականի հուլիսի 13-ին , 72 տարեկանում:

Մենք գնացել էինք Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան:Այնտեղ մենք շատ գեղեցիկ աշխատանքներ ենք տեսել, իր ձեռագործ աշխատանքները: Նաև մենք բաժանվել էինք երկու խմբերի: Այնտեղ մենք տեսանք իր ննջասենյակը և տեսանք մի օրորոց:Այդ օրորոցի մեջ քնել էին Լուսիկ Ագուլեցու հայրիկը,ինքը՝ Լուսիկ Ագուլեցին և նրա երեխաները:Նրանց հյուրասենյակում կային լիքը լամպեր:
Մենք տեսանք Լուսիկ Ագուլեցու ցորենից պատրաստած կենաց ծառերը:Նաև մենք տեսանք իր աշակերտների նկարները,որոնք նկարել էին Լուսիկ Ագուլեցուն:Շատ հետաքրքիր և շատ գեղեցիկ էին Լուսիկ Ագուլեցու տղամարդու քանդակները և նրա երեխաների քանդակները:Լուսիկ Ագուլեցին նաև գործում էր տիկնիկներ,որոնք շատ գեղեցիկ էին և շատ տարբեր:Լուսիկ Ագուլեցին պահել է նաև հին հարթուկներ:Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան մտնելիս տեսանք իր նկարները և իրենց բակում կախված էր հին խնոցի:Շատ հետաքրքիր և հավես օր էր:Ես շատ հավանեցի Լուսիկ Ագուլեցու աշխատանքները: