Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    Հալածական – հալածված
     Հողմի-ուժեղ քամի
    Գահ-թագավորական աթոռ
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    Վաղուց-հիմա
    բարձր-ցածր
    չար-բարի
    բաժնել-միացնել
    լայն-նեղ
    տանում-բերում
    միասին-առանձին
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»
    Ինձ թվում է,կանաչ գահը դա սարերն են,որոնց վրա ամպերը նստած են,կարծես գահին նստած լինեն:
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    Ինձ դուր են գալիս սպիտակ ամպերը,որովհետև երբ ամպերը սպիտակ են,երկինքը պարզ է,օդը տաք է,եղանակը լավը,իսկ երբ ամպերը սև են,երկինքը մռայլ է,ամպամած,այսինքն անձրևոտ եղանակ է:Ես անձրևային եղանակ չեմ սիրում:
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։
    Երկու սև ամպ կարծես անբաժան եղբայրներ լինեն: Նրանք միշտ միասին են:Երբ գալիս է աշունը,սկսվում են քամիները:Քամին՝ տեսնելով երկու սև ամպերին ,անընդհատ փորձում է բաժանել նրանց:Նա նախանձում է երկու սև ամպերին,որովհետև նրանք միշտ միասին են,իսկ ինքը միայնակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *