Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Գործնական մաթեմատիկա, չափման միավորներ

նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    https://alisakhudoyan.edublogs.org/2022/10/22/%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1-%d5%b9%d5%a1%d6%83%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b6/
  • Մասնակցե՞լ ես «Ուսումնական աշուն 2022» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    https://alisakhudoyan.edublogs.org/2022/10/27/%d5%b8%d6%82%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6/
  • Վերը նշված 3 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    Ինձ դուր եկավ << Գործնական մաթեմատիկա >>նախագիծը:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Իմ հղումը դիտեք այստեղ:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի սեպտեմբեր և հոկտեմբեր  ամիսների  ֆլեշմոբներին։
    Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Առաջին և երկրորդ:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Մայրիկիս:

Իմ Գյուղը

Իմ մայրիկը ծնունդով Ղուկասավանից է:Այնտեղ են ապրում իմ մորական տատիկը,պապիկը,քեռին իր ընտանիքով:Այնտեղ են ապրում նաև մայրիկիս մորական և հորական տատիկ պապիկները:
Ղուկասավան գյուղը գտնվում է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում:Հիմնադրվել է 1600թվականին:Գյուղը կոչվում է Ղուկասավան հեղափոխական գործիչ Ղուկաս Ղուկասյանի պատվին,որը ծննդով այդ գյուղից է:Գյուղում կա կիսաքանդ Սուրբ Աստվածածին եկեղեցի :

Այնտեղ կա հուշարձան նվիրված Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին:

Դպրոցի բակում է գտնվում Ղուկաս Ղուկասյանի արձանը:

Գյուղով է հոսում Հրազդան գետը:

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    Հալածական – հալածված
     Հողմի-ուժեղ քամի
    Գահ-թագավորական աթոռ
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    Վաղուց-հիմա
    բարձր-ցածր
    չար-բարի
    բաժնել-միացնել
    լայն-նեղ
    տանում-բերում
    միասին-առանձին
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»
    Ինձ թվում է,կանաչ գահը դա սարերն են,որոնց վրա ամպերը նստած են,կարծես գահին նստած լինեն:
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    Ինձ դուր են գալիս սպիտակ ամպերը,որովհետև երբ ամպերը սպիտակ են,երկինքը պարզ է,օդը տաք է,եղանակը լավը,իսկ երբ ամպերը սև են,երկինքը մռայլ է,ամպամած,այսինքն անձրևոտ եղանակ է:Ես անձրևային եղանակ չեմ սիրում:
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։
    Երկու սև ամպ կարծես անբաժան եղբայրներ լինեն: Նրանք միշտ միասին են:Երբ գալիս է աշունը,սկսվում են քամիները:Քամին՝ տեսնելով երկու սև ամպերին ,անընդհատ փորձում է բաժանել նրանց:Նա նախանձում է երկու սև ամպերին,որովհետև նրանք միշտ միասին են,իսկ ինքը միայնակ: