Լուիս Քերոլ, Ալիսի Արկածները

հրաշքների աշխարհում

Գլուխ 1

ՃԱԳԱՐԱՀՈՐՆ Ի ՎԱՐ

Ալիսը քրոջ հետ ափին նստած ձանձրանում էր:Նայում էր քրոջ կարդացած գրքին և զարմանում,մեջը ոչ նկար կար,ոչ էլ խոսակցություն:Նա մտքում մտածում էր,վեր կենալ և մարգարտածաղիկ հավագել և հանկարծ կողքով վազքով անցնում է վարդագույն աչքերով Սպիտակ Ճագարը:

Երբ Ալիսը տեսավ խոսացող ճագարին չզարմացավ:Բայց երբ ճագարը բաճկոնի գրպանից հանում է ժամացույցը և ժամին նայում ,Ալիսը վեր է ցատկում տեղից,հասկանում է ,որ կյանքում գրպանի ժամացույց ունեցող և բաճկոն հագած ճագար չի տեսել:Զարմանքից վազում է ճագարի հետևից և նկատում,որ ճագարը նետվում է մեծ ճագարահոր:

Առանց մտածելու Ալիսն էլ ճագարի հետևից ցատկում է հորը:Սկզբում ճագարը թունելի պես առաջ էր գնում,իսկ հետո թեքվում է ցած:Ալիսն չի հասցնում կանգ առնել և գնում է դեպի խորը:Կամ հորն իրոք խորն էր,կամ ինքն դանդաղ էր ընկնում:

Ալիսը մտածում էր,

-Տեսնես ինչքան ընկած կլինեմ,-հաստատ երկրի կենտրոնի մոտերքն եմ հասել:

-Մեկ ել տեսար ընկնեմ ,ընկնեմ ու հակառակ կողմից դուրս գամ:

Ին՜չ զվարճալի կլիներ,որ հայտնվեի գլխիվայր ման եկող մարդկանց մեջ:Ընկնելուց նաև մտածում էր,որ լավ կլիներ իր կատու Դինան իր հետ լիներ:Մտածում էր օդում մկներ չկան,Դինան չղջիկ կուտի:Մեկ էլ զգում է ,որ ննջում է և երազում տեսնում է ,որ Դինաի թաթը բռնած այգում ման են գալիս:Նա հարցնում է Դինաին ,երբևէ չղջիկ կերել է արդյոք:Մեկ էլ հանկարծ թրըմփ,ընկնում է,չոր ճյուղերի վրա.անկումը ավարտվում է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *